Պատմություն /10-րդ դասարան/

10-րդ դասարանի «Պատմություն» առարկայի հեղինակային ծրագիր
Շաբաթական՝ 2 ժամ, տարեկան՝ 68 ժամ

Իրավիճակի նկարագրություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական  ծրագիր, ուստի կրթահամալիրում «Պատմություն» դասընթացը դասավանդվում է՝ հիմքում ունենալով հետևյալը .

  • Հանրակրթության պետական չափորոշիչը
  • հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • հասարակագիտության լաբորատորիայի օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները

Ինչպես ցույց է տալիս վերջին տարիների փորձը, միայն տարեթվերի և իրադարձությունների պատմության ուսուցումը հաճախ պատճառ է դառնում, որ սովորողները երես թեքեն պատմություն առարկայից, դրսևորեն ոչ մեծ հետաքրքրվածություն առարկայի հանդեպ: Սովորողները դժվարանում են սովորածը մտապահել և դրա վերաբերյալ որևէ դատողություն անել, պատմությունը սովորողի համար դառնում է թվականների ու անունների շարան: Հետևաբար մեր դրած նպատակը՝ պատմության ուսուցման միջոցով սեփական ինքնությունը պահպանելու նպատակը իրականացվում է ոչ լիարժեք, թերի և մասնակիորեն:

Հետևաբար անհրաժեշտ է պարբերաբար վերանայել «Պատմություն» առարկայի դասավանդման ծրագրերը, դասավանդման մեթոդներն ու մոտեցումները, առարկան դարձնել ավելի արդիական, իրատեսական, իրականանալի՝ առանց ավելորդ ձևականությունների։

Շատ կարևոր է, որ պատմության դասավանդման ընթացքում օգնենք սովորողներին քննել պատմությունը, հասկանան, թե ինչ են սովորում  և ինչու են սովորում:

Նպատակներ

  • Սովորողների մոտ առաջացնել և զարգացնել պատմության հանդեպ սեր, հետաքրքրվածություն և սովորելու ցանկություն
  • Սովորողների մոտ մեծացնել ինքնաճանաչման, ազգի ճանաչման, հայ և համախարհային իրականության ճանաչման ձգտումը
  • Սովորողների աշխարհայացքում առանցքային դարձնել հայոց պետության կայացման-զարգացման գործում ներգրավվելու պատրաստակամությունը
  • Ձևավորել գիտակից և պատասխանատու քաղաքացի

Խնդիրներ

  • Զարգացնել սովորողների քննադատական մտածողությունը, հետազոտելու, աղբյուրների հետ աշխատելու, հաղորդակցվելու, վերլուծելու, գնահատելու,
    հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական
    տեսակետներն ու դիրքորոշումները հիմնավորելու, որոշումներ
    կայացնելու կարողություններն ու հմտությունները
  • Զարգացնել սովորողների բանավոր և գրավոր խոսքը
  • Զարգացնել սովորողների համագործակցային հմտությունները
  • Նպաստել սովորողների՝ նախագծային գործունեության հետևողական իրականացման կարողությունները
  • Զարգացնել սովորողների մտային և կամային կարողությունները
  • Կազմակերպել հանդիպումներ հրավիրյալ մասնագետների հետ, ովքեր որոշ թեմաներում ավելի տեղեկացված և մասնագիտացված են
  • Սովորողների մոտ ձևավորել վերաբերմունք սեփական պատմության, պետության, մշակույթի և ապագայի հանդեպ

Կազմակերպումը

  • Ուսումնական պարապմունքի ծրագիրը հրապարակվում է մինչև պարապմունքը սկսելը
  • Ուսուցումն իրականացվում է նաև կրթահամալիրի ուսումնական օրացուցից և հասարակագիտական լաբորատորիայի օրացույցից, ինչպես նաև հասարակագիտական ստուգատեսի օրացույցից բխող ուսումնական նախագծերի միջոցով
  • Սովորողները կարող են հանդես գալ անհատական նախագծերով
  • Ուսումնահայրենագիտական  ճամփորդությունների միջոցով
  • Ուսուցումն իրականացվում է թվային միջոցների կիրառմամբ, սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է իր ուսումնական բլոգում, հաջողված աշխատանքները հրապարակվում են նաև ենթակայքերում, կրթահամալիրի գլխավոր կայքում
  • Բանավոր աշխատանքները, քննարկումները նպաստում են, որ սովորողը կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել
  • Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում  հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում
  • Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողն օգտագործում  է տարբեր ուսումնական կայքեր, անձնական բլոգ, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր, այլ
  • Կազմակերպվում-իրականացվում են հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներ
  • կազմակերպվում է նաև հեռավար ուսուցում
  • Ուսուցման ընթացքում, որպես  ուսուցման աղբյուր, օգտագործվում են էլեկտրոնային դասագրքեր, տարբեր ուսումնական կայքեր, այլ աղբյուրներ…

Ուսումնական միջավայր 

  • դասասենյակ
  • գրադարան, ընթերցասրահ
  • թանգարան
  • հայրենագիտական ճամփորդություններ
  • պատմամշակութային վայրեր

Ուսումնական պարապմունքի ձևեր

  • դաս-դասախոսություններ
  • բանավոր հարցում
  • հրավիրյալ մասնագետների հետ քննարկումներ
  • ուսումնական պարպմունքներ պատմամշակութային վայրերում
  • ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություններ
  • ֆիլմերի դիտում-քննարկում
  • բանավեճերի կազմակերպում-իրականացում
  • նախագծային աշխատանքների իրականացում

Բլոգը՝ ուսումնական հարթակ

Յուրաքանչյուր սովորող պետք է ունենա իր ուսումնական բլոգը՝ սովորողի բլոգին ներկայացվող պահանջներին համապատասխան, բլոգում պետք է պարտադիր առկա լինի «Պատմություն» բաժինը, որտեղ տեսանելի լինեն հետևյալ կետերը՝

  • սովորողի կողմից կատարված առաջադրանքները
  • սովորողի պատրաստած նյութերը՝ ֆիլմեր, հարցազրույցներ, թարգմանություններ, վերլուծություններ, հետազոտական աշխատանքներ, այլ
  • ուսումնահայրենագիտական ճամփորդությունների արդյունքներն ամփոփող պատումները
  • իրականացված նախագծերի արդյունքները
  • այլ

Բովանդակություն

  1. Մուտքի դաս-«Պատմություն» առարկան Ավագ դպրոցում /1 դասաժամ/
  2.  Հայկական քաղաքակրթության ձևավորումն ու զարգացումը: Պատմության աղբյուրները /2 ժամ/
  3. Պետություն. գաղափարներ և ուսմունքներ /2 ժամ/
  4. Պետության սաղմերը նախնադարում /2 ժամ/
  5. Արարատյան թագավորությունը /3 ժամ/
  6. Երվանդական Հայաստանը /3 ժամ/
  7. Արտաշեսյան Հայաստանը /4 ժամ/
  8. Արշակունյաց Հայաստանը 1-3-րդ դարերում /4 ժամ/
  9. Հին Հայաստանի մշակույթը /3 ժամ/
  10. Արևելյան քաղաքակրթությունները․Հին Եգիպտոս /2 ժամ/
  11. Ասորեստան: Բաբելոնիա /2 ժամ/
  12. Աքեմենյան Պարսկական տերությունը /2 ժամ/
  13. Արևմտյան քաղաքակրթությունները․Հին Հունաստան /4 ժամ/
  14. Հին Հռոմ /3 ժամ/
  15. Չինաստան և Հնդկաստան /3 ժամ/
  16. Համաշխարհային կրոններ։ Քրիստոնեության հռչակումը պետական կրոն /2 ժամ/
  17. Արշակունյաց Հայաստանը 4-5-րդ դարերում /4 ժամ/
  18. Վարդանանց և Վահանանց պատերազմները /2 ժամ/
  19. Հայաստանը 6-7-րդ դարերում: Պայքար Արաբական տիրապետության դեմ /4 ժամ/
  20. Բագրատունյաց Հայաստանը /3 ժամ/
  21. Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում /3 ժամ/
  22. Կիլիկյան Հայաստանը /3 ժամ/
  23. Հայաստանը 15-17-րդ դարերում /3 ժամ/
  24. Հայաստանի ազատագրության համար պայքարի աշխուժացումը /2 ժամ/
  25.  Միջնադարյան  Հայաստանի մշակույթը /2 ժամ/

Ուսումնական նախագծեր՝

Գնահատում

  • կիսամյակային լիարժեք հաճախում` 1 միավոր
  • մասնակցություն ուսումնական-հասարակագիտական նախագծերին, քննարկումներին` 2 միավոր
  • բլոգային աշխատանքներ՝ 3 միավոր
  • աշխատանքների բանավոր ներկայացում՝ 4 միավոր