9-րդ դասարան /Իրավունք/

Մայիսի 13-17
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա՝
Մարդու՝ խաղաղ հավաքներին մասնակցելու սահմանադրական իրավունքը․
Օգտակար նյութեր՝
ՀՀ Սահմանադրություն
«Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքը

Առաջադրանք
Քննարկման արդյունքները և Ձեր կարծիքները ներկայացրե՛ք բլոգում /բլոգային աշխատանք/․

Մայիսի 6-10 /շարունակություն/
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 17․ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերը ժողովրդավարության կայացման գործում
ա/ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը, նպատակները, կանոնադրությունը
բ/ Եվրոպական ինտեգրման պատմական նախադրյալներ /էլ․ դասագիրք, էջ 31-38/․
Լրացուցիչ նյութեր՝
Միավորված ազգերի կազմակերպություն․ ՀՀ ԱԳՆ կայք
ՄԱԿ-ը Հայաստանում
Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ

Առաջադրանք
1․Ներկայացրե՛ք էջ 33-ի գործնական աշխատանքը /լրացնե՛լ աղյուսակը/
/բլոգային աշխատանք/․

Ապրիլի 29-մայիսի 3
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 17․ ՄԱԿ-ի և միջազգային այլ կառույցների դերը ժողովրդավարության կայացման գործում
ա/ Միավորված ազգերի կազմակերպության ստեղծումը, նպատակները, կանոնադրությունը
բ/ Եվրոպական ինտեգրման պատմական նախադրյալներ /էլ․ դասագիրք, էջ 31-38/․
Լրացուցիչ նյութեր՝
Միավորված ազգերի կազմակերպություն․ ՀՀ ԱԳՆ կայք
ՄԱԿ-ը Հայաստանում
Միավորված ազգերի կազմակերպության մանկական հիմնադրամ

Առաջադրանք
1․Կատարե՛ք էջ 33-ի գործնական աշխատանքը /լրացնե՛լ աղյուսակը/
/բլոգային աշխատանք/․

Ապրիլի 22-26
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 16․ Զանգվածային լրատվության միջոցները և մարդու իրավունքները /էլ․ դասագիրք, էջ 82-86/․
Լրացուցիչ նյութեր՝
Մարդու իրավունքների լուսաբանումը Հայաստանյան ԶԼՄ-ներում
ՀՀ օրենքը Զանգվածային լրատվության մասին

Առաջադրանք
1․ Լրատվության ի՞նչ միջոցներից եք ավելի շատ օգտվում /հեռուստատեսություն, թերթեր, ամսագրեր, համացանց, այլ աղբյուր/։ Ինչո՞վ է լրատվության այդ աղբյուրը նախընտրելի։
2․ Փորձե՛ք պարզաբանել, թե որոնք են համացանցային լրատվության դրական և բացասական կողմերը։ Հիմնավորե՛ք Ձեր տեսակետը օրինակներով /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 15-19
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 15․ Քաղաքացիական հասարակություն։ Հասարակական կազմակերպություններ․
ա/ «Քաղաքացիական հասարակություն» հասկացությունը։
բ/ Հասարակական կազմակերպություն /էլ․ դասագիրք, էջ 77-81/․
Լրացուցիչ նյութ՝
Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը

Առաջադրանք
1․ Բնութագրե՛ք «քաղաքացիական հասարակություն» հասկացությունը։
2․ Ի՞նչ նախապայմաններ են անհրաժեշտ քաղաքացիական հասարակության ձևավորման համար /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 8-12
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 14/2․ Հանրային քաղաքականություն։ Հասկացությունը, մասնակիցները, գործընթացը, հիմնախնդիրները․
բ/ Հանրային քաղաքականության մասնակիցները /էլ․ դասագիրք, էջ 39-57/

Առաջադրանք
1․ Կատարե՛ք ամփոփիչ գործնական աշխատանքը /Գլուխ 2․ էջ 53-55/․բլոգային աշխատանք․

Ապրիլի 1-5
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 14/1․ Հանրային քաղաքականություն։ Հասկացությունը, մասնակիցները, գործընթացը, հիմնախնդիրները․
ա/ Հանրային քաղաքականության հասկացությունը, գործընթացի քայլերը /էլ․ դասագիրք, էջ 39-57/

Առաջադրանք
1․ Կատարե՛ք ամփոփիչ գործնական աշխատանքը /Գլուխ 2․ էջ 53-55/․բլոգային աշխատանք․

Մարտի 25-29՝ Ուսումնական արձակուրդ

  • Անդրադարձ նախորդ թեմաներին
  • Բլոգային աշխատանքների ամբողջացում
  • Մարտ ամսվա ուսումնական գործունեության գնահատում

Մարտի 18-22
Ամփոփիչ դաս-քննարկում՝

  • Անդրադարձ ուսումնասիրված թեմաներին
  • Բլոգային աշխատանքների ներկայացում

Մարտի 11-15
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 13/2․Ընտրություններ.
գ/ Ընտրական տեղամասեր և տեղամասային կենտրոններ
դ/ Ընտրությունը և կուսակցությունները /էլ․ դասագիրք, էջ 16-23/․
Օգտակար հղումներ՝
-ՀՀ Սահմանադրություն
-ՀՀ ընտրական օրենսգիրք

Առաջադրանք
1․ Բավարա՞ր եք համարում ընտրությունների հրապարակայնության աստիճանը մեր երկրում /բլոգային աշխատանք/․

Մարտի 4-7
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 13/1․Ընտրություններ.
ա/ Ի՞նչ է ընտրությունը
բ/ Ընտրողները և ժողովրդավարությունը /էլ․ դասագիրք, էջ 16-23/․
Օգտակար հղումներ՝
-ՀՀ Սահմանադրություն
-ՀՀ ընտրական օրենսգիրք

Առաջադրանք
1․
Բացատրե՛ք հետևյալ հասկացությունների նշանակությունը․
ա/ ընդհանուր ընտրական իրավունք
բ/ հավասար ընտրական իրավունք
գ/ ուղղակի ընտրական իրավունք
դ/ գաղտնի քվեարկություն /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 26-մարտի 1
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 12․Շուկայական տնտեսությունը՝ որպես ազատ ձեռնարկատիրության հենասյուն․
ա/ Ազատ շուկայական տնտեսական համակարգի սահմանադրական հիմունքները
բ/ Ազատ ձեռնարկատիրություն
գ/ Գնային համակարգ
դ/ Շուկայական մրցակցություն
ե/ Ձեռներեցություն /էլ․ դասագիրք, էջ 87-94/․
Լրացուցիչ նյութեր՝
Շուկայական տնտեսության մոդելները
ՀՀ օրենքը «Ձեռնարկությունների և Ձեռնարկատիրական գործունեության մասին»
ՀՀ օրենքը «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին»․

Առաջադրանք
1․ Կատարե՛ք գործնական աշխատանք 2-ը /էջ 91-92/՝ բերելով քաղաքացիների, իրավաբանական անձանց, համայնքների և պետության սեփականության օրինակներ։
2․ Օրինակների միջոցով ներկայացրե՛ք, թե ինչպես է մրցակցությունը օգուտ բերում սպառողին /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 19-23
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 11․Պետության դերը տնտեսության մեջ։Պետական բյուջե․
ա/ Պետության կարգավորիչ դերը
բ/ Պետության եկամտի աղբյուրները /էլ․ դասագիրք, էջ 95-101/․
Լրացուցիչ նյութեր՝
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» ՀՀ օրենք
Շուկայական տնտեսության մոդելները

Առաջադրանք
Կատարե՛ք Գործնական աշխատանք 1-ը /էջ 98/ և Գործնական աշխատանք 2-ը /էջ 99/, արդյունքները հրապարակեք բլոգում /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 12-16
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 11․Պետության դերը տնտեսության մեջ։Պետական բյուջե․
ա/ Պետության կարգավորիչ դերը
բ/ Պետության եկամտի աղբյուրները /էլ․ դասագիրք, էջ 95-101/․

Առաջադրանք
Կատարե՛ք Գործնական աշխատանք 1-ը /էջ 98/ և Գործնական աշխատանք 2-ը /էջ 99/, արդյունքները հրապարակեք բլոգում /բլոգային աշխատանք/․

Փետրվարի 5-9
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 10․ ՀՀ-ում ապրող Ազգային փոքրամասնությունների իրավունքները․

Ազգային փոքրամասնություններին առնչվող փաստաթղթեր՝

Առաջադրանք
Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգներում /բլոգային աշխատանք/․

Հունվարի 29-փետրվարի 2
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 10․ ՀՀ-ում ապրող Ազգային փոքրամասնությունների իրավունքները․
Ուսումնական նյութեր՝

Առաջադրանք
Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգներում /բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 18-22
Պատրաստվե՛ք առաջին ուսումնական շրջանի ամփոփման՝
1․
Ուսումնասիրված թեմաների բանավոր ամփոփ ներկայացում
2․ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
3. Ուսումնական առաջին շրջանի գնահատում․

Դեկտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեման՝ «Դեկտեմբերի 10-ը՝ Մարդու իրավունքների միջազգային օր»․
Անհրաժեշտ իրավական փաստաթղթեր՝

Առաջադրանք
Դաս-քննարկման արդյունքները լուսաբանել բլոգներում /բլոգային աշխատանք/․

Դեկտեմբերի 4-8
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 9․Հաշմանդամների իրավունքներ։Հաշմանդամներին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն /էլ․ դասագիրք, էջ 139-142/․
-«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիա
-ՀՀ Օրենքը Հայաստանի հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին

Առաջադրանք
1․ Որքանո՞վ են պաշտպանված հաշմանդամների իրավունքները մեր երկրում։ Պատասխանը հիմնավորե՛ք օրինակներով /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 1
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 8․Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան՝ որպես երեխայի պաշտպանության երաշխավոր

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիան  և առանձնացրե՛ք այն հոդվածները, որոնք այնքան էլ չեն գործում իրական կյանքում /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 20-24
Պատրաստվե՛ք դաս-քննարկման /շարունակություն/՝
Թեմա 7․Երեխայի իրավունքներ /էլ․ դասագիրք, էջ 132-138/․
Նորմատիվ իրավական փաստաթղթեր՝
-Երեխայի իրավունքների մասին կոնվենցիա
-ՀՀ Օրենքը երեխայի իրավունքների մասին

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նախաբանը, ընտրե՛ք ձեր կարծիքով առավել կարևոր երեք դրույթ և վերլուծե՛ք դրանք։
2․ Առօրյա կյանքում երեխայի ո՞ր իրավունքներն են ձեզ ավելի անհրաժեշտ թվում։
3․ Ձեր կարծիքով ոտնահարվու՞մ են արդյոք երեխայի իրավունքները մեր երկրում։ Եթե այո, ապա ավելի շատ որտե՞ղ է դա կատարվում՝ դպրոցու՞մ, տա՞նը, թե՞ բակում։
4․ Վերոնշյալ կետերի շուրջ աշխատե՛ք «Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» հասարակագիտական նախագծի շրջանակում /բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 13-17

Նոյեմբերի 6-10
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 6․Մարդու և քաղաքացու տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքները․
ա/ Տնտեսական իրավունքներ
բ/ Սոցիալական իրավունքներ
գ/ Մշակութային իրավունքներ /էլ․ դասագիրք, էջ 118-131/
Նորմատիվային իրավական փաստաթղթերը՝ առարկայի ծրագրում․

Առաջադրանք
1․ Նշե՛ք սեփականության իրավունքի երեք իրավազորությունները։ Պարզաբանե՛ք դրանք մեկ-երկու օրինակով։
2․ Որքանո՞վ է այսօր մեր երկրում աշխատանքի ազատ ընտրության իրավունքը մարդկանց հնարավորություն տալիս ունենալու մասնագիտություն և զբաղմունք։
3․ Եթե ընտանիքներին օգնելու նպատակով անչափահասները վաղ տարիքից ուսմանը զուգահեռ աշխատում են, արդյոք գործատուները պահպանու՞մ են անչափահաս երեխաների համար նախատեսված աշխատանքային իրավունքները։ Բերե՛ք ձեզ հայտնի օրինակներ /բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 31-նոյեմբերի 3
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 5․Մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքներն ու ազատությունները․
ա/ Մարդու քաղաքացիական իրավունքներ
բ/ Մարդու քաղաքական իրավունքներ /էլ․ դասագիրք, էջ 109-117/․
Իրավական նորմատիվային փաստաթղթերը՝ առարկայի ծրագրում․

Առաջադրանք
1․ Առաջնահերթության կարգով /ձեր տեսակետից/ թվարկե՛ք մարդու քաղաքացիական և քաղաքական իրավունքները։
2․ Ի՞նչ հասարակական կազմակերպություններ գիտեք։ Թվարկե՛ք/բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 23-27՝ Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ
-Բլոգային աշխատանքների ստուգում
-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատում․

Հոկտեմբերի 16-20
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 4․«Քաղաքացիություն» հասկացությունը։Քաղաքացու իրավական կարգավիճակը ՀՀ-ում։ Ակտիվ քաղաքացի /էլ․ դասագիրք, էջ 58-69/․
Օգտակար հղումներ՝
-ՀՀ Սահմանադրություն
-«ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենք
-ՀՀ քաղաքացիական օրենսգիրք

Առաջադրանք
1․ ՀՀ Սահմանադրությունից հանե՛ք այն հոդվածները, որոնք վերաբերում են ՀՀ քաղաքացիությանը։
2․ Համեմատե՛ք «մարդ» և «քաղաքացի» հասկացությունները։
3․ Թվարկե՛ք ակտիվ քաղաքացուն բնորոշ հատկանիշներ։ Իսկ դուք ձեզ համարու՞մ եք ակտիվ քաղաքացի․պատասխանը հիմնավորե՛ք փաստերով /բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 9-13
Պատրաստվե՛ք դաս-քննարկման /շարունակություն/՝
Թեմա 3․Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք ՀՀ Սահմանադրության գլուխ 2-ը /հոդված 23-81/ և առանձնացրե՛ք բացառապես ձեզ վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 2-6
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 3․Սահմանադրությունը որպես մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք ՀՀ Սահմանադրության գլուխ 2-ը /հոդված 23-81/ և առանձնացրե՛ք բացառապես ձեզ վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 25-29
Պատրաստվե՛ք դաս-քննարկման /շարունակություն/․
Թեմա 2․Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը՝ որպես յուրաքանչյուր մարդու իրավունքների և ազատությունների երաշխավոր․

Առաջադրանք
1․ Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք կրթությանը վերաբերող հոդվածները։
2․ Ընթերցե՛ք Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և առանձնացրեք ընտանեկան իրավունքին վերաբերող հոդվածները /բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 18-22

Սեպտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք դաս-քննարկման՝
Թեմա 1․«Մարդու իրավունքներ» հասկացությունը։Մարդու իրավունքների սերունդները․
ա/ «Մարդու իրավունքներ» հասկացությունը
բ/ Մարդու իրավունքների սերունդները /էլեկտրոնային դասագիրք՝ էջ 102-108, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Սահմանե՛ք «մարդու իրավունքներ» հասկացությունը։ Ինչու՞ են դրանք անհրաժեշտ․արտահայտե՛ք ձեր կարծիքը։
2․ Ի՞նչ իրավական փաստաթղթեր գիտեք, որոնցում ամրագրված են մարդու իրավունքները։ Թվարկե՛ք դրանք /բլոգային աշխատանք/․

Սեպտեմբերի 4-8՝ նախագծային շաբաթ

Մուտքի դաս՝ 2023-2024 ուստարվա աշխատանքային փաթեթի ներկայացում․