Պատմություն /12-րդ դասարան/

«Պատմություն» դասընթացի ծրագիր-12-րդ դասարան
Շաբաթական՝ 4 ժամ, առաջին ուսումնական շրջան՝ 68 ժամ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է պետական այլընտրանքային-հեղինակային կրթական ծրագիր, որտեղ ամենօրյա ուսումնական պարապմունքների ընթացքում գործածվում են մեդիամիջոցներն ու համացանցը /համակարգիչ, նոթբուք, նեթբուք, պլանշետ/:
2020-2021 ուսումնական տարում կրթական գործընթացի կազմակերպումն իրականացվելու է ֆիզիկական միջավայրում և առցանց հարթակում, որի փորձն արդեն ունենք 2019-2020 ուստարվա երրորդ ուսումնական շրջանից: Կլինեն գործունեության տեսակներ, որտեղ կկարևորվի խմբային ուսուցումը /նախագծային գործունեություն/, սակայն հիմնականում առաջնային պլան կմղվի անհատականացված ուսուցումը:

Ավագ դպրոցի 10-12-րդ  դասարանների «Պատմություն»  առարկան ընդգրկում  է  Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային պատմությունն  ամբողջականորեն՝ հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը:

Նպատակներ՝
-Պատմական հիմնախնդիրների վերհանման-ուսումնասիրման կարողությունների զարգացում և ամրապնդում
-Պատմական գործընթացների պատճառա-հետևանքային կապերի բացահայտման կարողությունների զարգացում և ամրապնդում
-Սեփական պետության, մշակույթի, պատմության հանդեպ  վերաբերմունքի ձևավորում
-Հետազոտելու, ուսումնասիրելու, քննելու, վերլուծելու, հիմնավորելու կարողությունների զարգացում և ամրապնդում

Խնդիրներ՝
-Սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացում
-Սովորողների քննադատական մտածողության, հետազոտելու, աղբյուրների
հետ աշխատելու, վերլուծելու, գնահատելու կարողությունների զարգացում և ամրապնդում
-Սովորողների՝ հարցադրումներ կատարելու, լսելու, քննարկելու, բանավիճելու, սեփական
տեսակետներն ու դիրքորոշումներն արտահայտելու և հիմնավորելու, որոշումներ
կայացնելու կարողությունների ու հմտությունների զարգացում և ամրապնդում
-Սովորողների համագործակցային հմտությունների զարգացում և ամրապնդում
-Սովորողների ներառում նախագծային աշխատանքներում

Ուսումնական միջավայր՝
Ֆիզիկական միջավայրում՝
– կրթահամալիրի բացօթյա տարածք
-Կրթահամալիրի շենքային տարածք` դասասենյակ, գրադարան, դահլիճ, վերնատուն
Առցանց հարթակում՝
–հեռավար-առցանց ուսուցում
-առցանց դասախոսություն
-առցանց քննարկում

Դասընթացի բովանդակություն՝
Առաջին ուսումնական շրջան /Սեպտեմբեր-դեկտեմբեր/
1. Մուտքի դաս-«Պատմություն» դասընթացի նորագույն և արդի փուլը-1 ժամ
2. Սոցիալիստական հասարակության ձևավորումը-2 ժամ
3. Խորհրդային Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքը-2 ժամ
4. Երկրորդ աշխարհամարտը /1939-1945 թթ./-3 ժամ
5. Հայրենական Մեծ պատերազմը և հայ ժողովուրդը /1941-1945 թթ./-3 ժամ
6. Խորհրդային Հայաստանը հետպատերազմյան տարիներին-3 ժամ
7. Խորհրդային Հայաստանը վերակառուցման տարիներին-3 ժամ
8. Արցախյան շարժումը-3 ժամ
9. Հայաստանի անկախացման գործընթացը-3 ժամ
10. Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործընթացը-2 ժամ
11. ՀՀ սոցիալ-տնտեսական դրությունը-2 ժամ
12. ՀՀ հասարակական-քաղաքական կյանքը-3 ժամ
13. ՀՀ միջազգային դրությունը, արտաքին քաղաքականությունը-3 ժամ
14. Հայկական հեղափոխությունը-2 ժամ
15. ԼՂՀ անկախության հռչակումը-2 ժամ
16. Արցախյան պատերազմը-2 ժամ
17. ԼՂՀ միջազգային դրությունը-2 ժամ
18. Հայկական սփյուռքը 1920 թվականից մինչև մեր օրերը-5 ժամ
19. Հայկական մշակույթը 1920 թվականից մինչև մեր օրերը-5 ժամ
20. Գիտատեխնիկական հեղափոխությունը և արդյունքները-2 ժամ
21. Հետարդյունաբերական-տեղեկատվական հասարակությունը-2 ժամ
22. Քաղաքական նոր իրադրությունն աշխարհում-2 ժամ
23. ԽՍՀՄ փլուզումն ու նորանկախ պետությունների առաջացումը-2 ժամ
24. Տարածաշրջանային նոր հակամարտությունները-2 ժամ
25. Ազգերի ինքնորոշման հիմնախնդիրը-2 ժամ
26. Աշխարհի ժողովրդավարացման գործընթացը-2 ժամ
27. Մարդկության առջև ծառացած արդի հիմնախնդիրները-2 ժամ
28. Պատերազմի և խաղաղության հիմնախնդիրը-2 ժամ
29. Քաղաքակրթության զարգացման հեռանկարները 21-րդ դարում-2 ժամ
30. Հայ և համաշխարհային մշակույթի զարգացման գլխավոր նվաճումները-4 ժամ
31. Առաջին ուսումնական շրջանի ամփոփում
Երկրորդ ուսումնական շրջան-Ձմեռային ճամբար
Երրորդ  ուսումնական շրջան /Փետրվար-մայիս/
12-րդ դասարանի երրորդ ուսումնական շրջանի ծրագրային բաղադրիչը ավարտական քննություններին նախապատրաստվելն է:
Չորրորդ ուսումնական շրջան-Ամառային  ճամբար

Ուսումնական նախագծեր

«Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծ
«Հիշողություններ՝ Հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին» հասարակագիտական նախագիծ
-«Հին Երևան» նախագիծ
-«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» նախագիծ
-«Հերոսապատում» նախագիծ
-«Մերօրյա պատմություն» ուսումնական նախագիծ
-«Սյունիք» համագործակցային նախագիծ

Գնահատում /10 միավորանոց համակարգով/
-Բանավոր հարցում-1-4 մավոր
-Բլոգային աշխատանք-1-4 միավոր
-Նախագծային աշխատանք-1 միավոր
-Հետազոտական աշխատանք-1 միավոր