12-րդ դաս․ /Պատմություն/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՓԵՏՐՎԱՐ-ՄԱՅԻՍ/

Մայիսի 23-27՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Ամփոփիչ շաբաթ․Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում-գնահատում
ա/ Բլոգային աշխատանքների ստուգում-ներկայացում
բ/ Բանավոր զրույց-հարցում
գ/ Ուսումնական երրորդ շրջանի գնահատում

Մայիսի 16-20՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք ուսումնական տարվա ամփոփման՝
-Բլոգների «Պատմություն» բաժնի ներկայացում
-Բանավոր հարցում-զրույց․

Մայիսի 10-13՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք ուսումնական տարվա ամփոփման՝
-Բլոգների «Պատմություն» բաժնի ներկայացում
-Բանավոր հարցում-զրույց․

Մայիսի 2-6՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պատրաստվե՛ք ուսումնական տարվա ամփոփման՝
-Բլոգների «Պատմություն» բաժնի ներկայացում
-Բանավոր հարցում-զրույց․

Ապրիլի 25-29
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 7․ Հայկական մշակույթը 1920-41 թթ․
ա/ Կրթական նոր համակարգը։ Գիտության զարգացումը
բ/ Գրականությունը և Արվեստը /բանավոր, էջ 96-102, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք Հայկական մշակույթի զարգացման ճանապարհին եղած խնդիրները 1920-41 թթ․։
2․ Ի՞նչ արժեքավոր աշխատանքներ կատարվեցին հայագիտության բնագավառում։ Ներկայացրե՛ք հայ գիտնականների նվաճումները։
3․ Համառոտ նկարագրե՛ք հայ գրականության և արվեստի զարգացումն ու ձեռքբերումները 1920-41 թթ․ /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 6․ Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը․

ա/ Անկախության հռչակումը։ Արցախյան ազատագրական պատերազմը
բ/ ԼՂՀ միջազգային դրությունը /բանավոր, էջ 65-74, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք Ձեր կարծիքը թեմայի վերաբերյալ՝ ԼՂՀ անկախության հռչակումից մինչև ներկայիս իրավիճակը /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 5․ Հայաստանի հանրապետությունը արդի փուլում․
ա/ Անկախ պետականության կայացման գործընթացը /էջ 45-50/
բ/ Հասարակական-քաղաքական կյանքը /էջ 54-58/
գ/ ՀՀ միջազգային դրությունը և Արտաքին քաղաքականությունը /էջ 59-63/-բանավոր, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Նկարագրե՛ք Հայաստանի անկախացման գործընթացը։
2․ Ներկայացրե՛ք բազմակուսակցական համակարգի ձևավորման գործընթացը։
3․ Նկարագրե՛ք ՀՀ միջազգային ճանաչման գործընթացը /բլոգային աշխատանք/․

Ապրիլի 4-8
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 4․ Խորհրդային Հայաստանը վերակառուցման տարիներին․
ա/ Վերակառուցման քաղաքականությունը։ Արցախյան շարժումը
բ/ Հայաստանի անկախացման գործընթացը /բանավոր, էջ 33-44, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Ժամանակագրական սանդղակի տեսքով ներկայացրե՛ք 1988թ․ մայիս-1991թ․ մարտ ժամանակահատվածի Արցախյան շարժման գլխավոր իրադարձությունները։
2․ Ընթերցե՛ք «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին» պատմական փաստաթուղթը, վերհանե՛ք փաստաթղթի առանցքային դրույթները
/բլոգային աշխատանք/․

Մարտի 28-ապրիլի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 2․
Հայ ժողովուրդը Հայրենական Մեծ պատերազմի տարիներին /1941-45 թթ․/
Թեմա 3․ Խորհրդային Հայաստանը հետպատերազմյան տարիներին /1945-85 թթ․/-բանավոր, էջ 16-32, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք հայկական դիվիզիաների կազմավորման և նրանց մարտական ուղու պատմությունը։
2․ Ի՞նչ է այլախոհությունը։ Ի՞նչ նշանակություն ունեցավ այլախոհական շարժումը
/բլոգային աշխատանք/

Մարտի 21-25՝ Ուսումնական արձակուրդ
-Ուսումնական բլոգների վերանայում
-Փետրվար ամսվա գնահատման վերանայում-ամբողջացում

Մարտի 14-18
12-րդ դասարանի ծրագիր․
Պատրաստվե՛ք ներկայացնելու՝
Թեմա 1. Խորհրդային Հայաստան։ Սոցիալիստական հասարակության ձևավորումը՝
ա/ Նոր տնտեսական քաղաքականություն
բ/ Արդյունաբերացում և կոլեկտիվացում
գ/ Հասարակական-քաղաքական կյանքը /բանավոր, 12-րդ դասարանի դասագիրք, էջ 5-15, նաև այլ աղբյուրներ/․

Առաջադրանք
1․ Նկարագրե՛ք Նէպ-ի, արդյունաբերացման և կոլեկտիվացման էությունը և դրանց արդյունքները։
2․ Համեմատե՛ք ժողովրդավարական և ամբողջատիրական վարչակարգերը։
/բլոգային աշխատանք/․
«Հայոց պատմություն»-12-րդ դասարան
https://fliphtml5.com/fumf/ecdb

Մարտի 7-11
1․ Երկուշաբթի օր՝
-Ուսումնական առաջին շրջանի թեմաների վերհիշում-կրկնություն՝
11-րդ դաս․՝ Թեմա 8-14
2․ Երեքշաբթի օր՝
-Կրկնած թեմաների ամրապնդում հարցերի և առաջադրանքների միջոցով․

Փետրվարի 28-մարտի 4
1․ Երկուշաբթի օր՝
-Ուսումնական առաջին շրջանի թեմաների վերհիշում-կրկնություն՝
11-րդ դաս․՝ Թեմա 1-7
2․ Երեքշաբթի օր՝
-Կրկնած թեմաների ամրապնդում հարցերի և առաջադրանքների միջոցով․

Փետրվարի 21-25
-10-րդ դասարանի 1-16-րդ  թեմաների կրկնության շուրջ թեստային առաջադրանք․
Թեստ 1

Փետրվարի 14-18
1․ Երկուշաբթի օր՝
-Ուսումնական առաջին շրջանի թեմաների վերհիշում-կրկնություն՝
10-րդ դաս․՝ Թեմա 9-16
2․ Երեքշաբթի օր՝
-Կրկնած թեմաների ամրապնդում հարցերի և առաջադրանքների միջոցով․

Փետրվարի 7-11՝
1․ Երկուշաբթի օր՝
-Ուսումնական առաջին շրջանի թեմաների վերհիշում-կրկնություն՝
10-րդ դաս․՝ Թեմա 1-8
2․ Երեքշաբթի օր՝
-Կրկնած թեմաների ամրապնդում հարցերի և առաջադրանքների միջոցով․

Հունվարի 31-փետրվարի 4
1․ Ուսումնական առաջին շրջանի բլոգային աշխատանքների և գնահատականների վերանայում, սովորողների խմբի ճշգրտում
2․ Ուսումնական երրորդ շրջանի անելիքների քննարկում-հստակեցում․

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՇՐՋԱՆ-/ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ/
-Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար /հունվարի 10-28/

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆ-/ՍԵՊՏԵՄԲԵՐ-ԴԵԿՏԵՄԲԵՐ/

Դեկտեմբերի 20-24-Ամփոփիչ շաբաթ
Պատրաստվե՛ք ուսումնական առաջին շրջանի ամփոփման-գնահատման՝
ա/ բլոգային աշխատանքների ստուգում-գնահատում
բ/ բանավոր հարցում-գնահատում․

Դեկտեմբերի 13-17
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 13․ Առաջին հանրապետության անկումը /էջ 206-213/
Թեմա 14․ Խորհրդային Հայաստանը 1920-22 թվականներին /էջ 213-230/-բանավոր

Առաջադրանք.
1․ Ի՞նչ նշանակություն ուներ Ռուսաստանի համար Ղարաբաղ-Զանգեզուր-Նախիջևան հատվածը 1920 թվականին։ Իսկ այսօ՞ր․․․
1․ Ե՞րբ է ստեղծվել ԽՍՀՄ-ը։ Ո՞ր երկրները մտան ԽՍՀՄ կազմի մեջ
/բլոգային աշխատանք/

Դեկտեմբերի 6-10
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 10. «Հայոց Մեծ Եղեռնը» /էջ 113-124/
Թեմա 11. 1918թ․ Մայիսյան հերոսամարտերը /էջ 137-143/
Թեմա 12.  «Հայաստանի 1-ին հանրապետությունը»-ը /էջ 177-205/-բանավոր

Առաջադրանք.
1. Կարդացե՛ք ստորև ներկայացված նյութը և ներկայացրե՛ք ձեր կարծիքն ու դիրքորոշումը՝
«Ցեղասպանություն-Գենոցիդ».
2․ Ներկայացրե՛ք Մայիսյան հերոսամարտերի արդյունքները և պատմական նշանակությունը։
3․ Ներկայացրե՛ք Հայաստանի 1-ին հանրապետության Օրենսդիր, Գործադիր և Դատական մարմինները և համեմատեք դրանք ներկայիս ՀՀ իշխանության երեք ճյուղերի հետ
/բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 7. Հայ ազատագրական պայքարի զինված փուլը.
ա/ Ազատագրական պայքարի վերելքը: Հայդուկային շարժում
բ/ Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործման սկիզբը
գ/ Ազատագրական պայքարը 1894-96 թթ․ /բանավոր, էջ 72-83, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 8․ Հայ ազատագրական շարժումները 20-րդ դարի սկզբին․
ա/ Պայքար ցարիզմի հակահայ քաղաքականության դեմ
բ/ Արևելյան Հայաստանը 1907-14 թթ․
գ/ Ազատագրական պայքարը Արևմտյան Հայաստանում 20-րդ դարի սկզբին /բանավոր, էջ 84-95, նաև այլ աղբյուրներ/․
Թեմա 9. «Հայաստանը և հայ ժողովուրդը 1-ին Աշխարհամարտի տարիներին.
ա/ 1-ին Համաշխարհային պատերազմի Կովկասյան ճակատը
բ/ Հայ կամավորական շարժումը /բանավոր, էջ 104-112, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք պատմական այն ժամանակաշրջանը, որում առաջացավ հայդուկային շարժումը: Շարժման ծագման վերաբերյալ ի՞նչ տեսակետներ գիտեք:
2․ Ներկայացրե՛ք Մշո Առաքելոց վանքի կռվի և Սասունի ապստամբության ընթացքն ու հետևանքները։
3․ Ներկայացրե՛ք Օսմանյան կայսրության և Ռուսաստանի ռազմաքաղաքական ծրագրերը
/բլոգային աշխատանք/․

Նոյեմբերի 22-27` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 5.
Հայկական հարցի միջազգայնացումը.
ա/ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը /բանավոր, էջ 48-54,նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 6.
Հայ քաղաքական կյանքի վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին.
ա/ Արևմտահայերի ազգային սահմանադրությունը
բ/ Զեյթունի 1862թ. ապստամբությունը
գ/ Ազատագրական կազմակերպություններ
դ/ Հայ ազգային կուսակցությունները /էջ 58-71, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Պարզաբանե՛ք «Արևելյան հարցի» և «Հայկական հարցի» էությունը:
2. Համեմատե՛ք Սան-Ստեֆանոյի և Բեռլինի պայմանագրերում Հայաստանին և հայերին վերաբերող հոդվածները:
3. Համառոտ ներկայացրե՛ք Զեյթունի ապստամբության նպատակը և արդյունքները /Նաև խոսեք «Հերոսապատում» նախագծի շրջանակում/:
4. Ծանոթանալով 19-րդ դարի վերջին ստեղծված երեք կուսակցությունների ծրագրերին և գազափարներին, ներկայացրե՛ք, թե որ կուսակցության ծրագիրն ու գաղափարներն եք հավանում: Իսկ այսօրվա կուսակցությունների՞ց…/բլոգային աշխատանք/

Նոյեմբերի 15-19` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 3․
Ազատագրական պայքարը 18-րդ դարի 2-րդ կեսին..
Պայքարի գաղութահայ կենտրոնները՝
ա/ Հովսեփ Էմին
բ/ Մովսես Սարաֆյան
գ/ Հովսեփ Արղության
դ/ Հովհաննես Լազարյան
ե/ Շահամիր Շահամիրյան /բանավոր,  էջ 20-26, նաև այլ աղբյուրներ/.
Թեմա 4. Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին.
ա/ 1804-1813թթ. և 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմները
բ/ Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին. 1806-1812թթ. և 1828-1829թթ. ռուս-թուրքական պատերազմները /բանավոր, էջ 28-36, նաև  այլ  աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Համեմատե՛ք գաղութահայ ազատագրական գործիչների՝ Հովսեփ Էմինի, Մովսես Սարաֆյանի, Հ. Արղությանի, Հովհաննես Լազարյանի և Շահամիր Շահամիրյանի ծրագրերը մինյանց  հետ: Ո՞մ ծրագիրն եք համարում ավելի իրատեսական։
2. Ուումնասիրե՛ք «Որոգայթ Փառաց» և «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» գրքերը և վեր հանե՛ք  կարևոր դրույթները:
3․ Փորձե՛ք ներկայացնել ՀՀ-ն Ռուսաստանի և Թուրքիայի ռազմաքաղաքական ծրագրերում։ Ի՞նչ է փոխվել շուրջ 200 տարի անց /գրավոր-բլոգային աշխատանք/.

Նոյեմբերի 8-12` Սեբաստացու օրեր, Կրթահամալիրի տոն
-Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի հասարակագիտական նախագծերի ներկայացում սովորողներին-քննարկում
-Նոյեմբերի 1-5-ի՝ հեռավար աշխատանքների ամփոփում
-Բլոգային աշխատանքների, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատականների վերանայում

Նոյեմբերի 1-5՝ հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց
Հեռավար առաջադրանք՝
11-րդ դասարանի ծրագիր․
Թեմա 1.
Պայքար Հայաստանի ազատագրության համար (17-րդ դարի երկրորդ կես-19-րդ դարի առաջին կես): Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի /Հայոց պատմության դասագիրք, 11-րդ դասարան, էջ 7-10նաև այլ աղբյուրներ/
Թեմա 2.  
Ազատագրական զինված պայքարը Արցախում և Սյունիքում: Դավիթ Բեկ
/էջ 11-18, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք․
1. Ներկայացրե՛ք Հայաստանի ազատագրության եվրոպական և ռուսական ծրագրերը: Ձեր կարծիքով՝ դրանցից որո՞նք էին ավելի իրատեսական՝ եվրոպակա՞նը, թե՞ ռուսականը։
2․ Իսկ այսօ՞ր․․․Արցախի հիմնախնդրի մասով Եվրոպա՞, թե՞ Ռուսաստան։
3․ Համառոտ ներկայացրե՛ք Արցախի և Սյունիքի զինված պայքարը /պատճառներ, կարևոր իրադարձություններ, արդյունք, նշանակություն/, փորձե՛ք զուգահեռներ անցկացնել մերօրյա պատմության հետ՝ Արցախ-Սյունիքի այսօրը /բլոգային աշխատանք/
«Հայոց պատմություն»-11-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/doha

Հոկտեմբերի 25-29` Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ
-Բլոգային աշխատանքների ստուգում
-Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների գնահատում․

Հոկտեմբերի 18-22
Պատրաստվե՛ք ներկայացնելու․

Թեմա 16․ Միջնադարի հայկական մշակույթը /էջ 205-230/ բանավոր, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք
1․ Ինչու՞ 4-րդ դարի վերջում հրատապ խնդիր դարձավ մայրենի գիր ու գրականություն ունենալու հարցը։
2․ Հիմնավորե՛ք, որ 5-րդ դարը հայ մշակույթի Ոսկեդարի շրջան էր։
3․ Ներկայացրե՛ք 10-14-րդ դարերի կրթական համակարգը։ Համեմատե՛ք այն ներկայիս Հայաստանի կրթական համակարգի հետ․ի՞նչը կուզեիք վերականգնել այսօր
/գրավոր-բլոգային աշխատանք/․

Հոկտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեմա 14․
Կիլիկյան Հայաստանը /էջ 174-190/
Թեմա 15․ Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում /էջ 191-200/-/բանավոր, դասագիրք, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։
2․ Ներկայացրե՛ք Լևոն 1-ինի գործունեության կարևոր դրվագները։
1․ Ներկայացրե՛ք անկախ պետականության կորստի հետևանքները։
2․ Ներկայացրե՛ք Շահ Աբասի կազմակերպած բռնագաղթի պատճառները և հետևանքները
/գրավոր-բլոգային աշխխատանք/․

Հոկտեմբերի 4-8
Հոկտեմբերյան ամենամյա 16-րդ ստեղծագործական հավաքի շաբաթ
Պատրաստվե՛ք ներկայացնելու․

Թեմա 12․ Հայաստանի Բագրատունյաց թագավորությունը /էջ 160-175/
Թեմա 13․ Հայոց պետականությունը 11-14-րդ դարերում /էջ 176-182/-/բանավոր, դասագիրք, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք
1․ Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ կատարե՛ք հետազոտական աշխատանք՝ ներկայացնելով Բագրատունյաց Հայաստանի գահակալներից կամ թագուհիներից որևէ մեկի գործունեությունը /նյութի 30 տոկոսում պետք է երևա ձեր սեփական խոսքը/։
2․ Ներկայացրե՛ք Բագրատունյաց Հայաստանի պետական կառավարման համակարգը՝ համեմատելով այն վաղ միջնադարի /Արշակունյաց Հայաստան/ կառավարման համակարգի հետ /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 9․
Քրիստոնեության հռչակումը պետական կրոն։ Ավատատիրության հաստատումը Հայաստանում /էջ 117-124/
Թեմա 10․ Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին /էջ 125-137/
Թեմա 11․ Հայկական պետականության նախարարական շրջանը /էջ 138 159/-/բանավոր, դասագիրք, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք պետական կառավարման համակարգի գործակալությունները և դրանց գործառույթները։ Ներկայիս Հայաստանի ո՞ր պետական մարմինների հետ կարելի է դրանք համեմատել։
2․ Համեմատե՛ք Արշակ 2-րդի և Պապ թագավորի գործունեությունը։
3 Ներկայացրե՛ք հակաարաբական ամենանշանավոր ապստամբությունը կամ ապստամբությունները /գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 22-25
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 5.
«Մեծ Հայքի Արտաշեսյանների թագավորությունը» /էջ 58-81/
Թեմա 6. «Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը 1-3-րդ դարերում» /82 91/
Թեմա 7. Համահայկական 1-ին թագավորության հոգևոր մշակույթը /էջ 95-97/
Թեմա 8. Հայկական մշակույթը հելլենիզմի դարաշրջանում /էջ 101-107, 110-111/-/բանավոր, դասագիրք, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք
 1. Ներկայացրե՛ք Արտաշես 1-ինի բարեփոխումները՝
-ռազմական
-վարչական
-հողային.
2. Ներկայացրե՛ք Մեծ Հայքի պետական կարգը Արշակունիների օրոք: Համեմատե՛ք այն ՀՀ ներկայիս պետական կարգի հետ։
3. Ներկայացրե՛ք Վանի թագավորությունում կիրառված գրային համակարգերը.
/գրավոր-բլոգային աշխատանք/.

Սեպտեմբերի 13-17՝ 10-րդ դասարանի ծրագիր
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 1. Հայկական լեռնաշխարհը. Հայկական լեռնաշխարհը՝ հայոց հայրենիք /էջ 7-11/
Թեմա 2. Հայոց ծագումնաբանությունը. Հնդեվրոպական նախահայրենիք /էջ 21-24/
Թեմա 3. «Վանի համահայկական թագավորությունը» /էջ 35-46/
Թեմա 4. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը» / էջ 47-55, բանավոր, դասագիրք, նաև այլ աղբյուրներ/

Առաջադրանք
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները։
2. Օգտվելով տարբեր աղբյուրներից՝ ներկայացրե՛ք հայոց ծագումնաբանության վերաբերյալ հայկական ավանդազրույցը։
3. Ներկայացրե՛ք Վանի արքաների կատարած բարեփոխումները և շինարարական աշխատանքները։
4. Համեմատե՛ք Վանի թագավորության և Հայկազուն Երվանդականների թագավորության պետական կարգը /գրավոր-բլոգային աշխատանք/.
«Հայոց պատմություն»-10-րդ դասարան
http://fliphtml5.com/fumf/qcjw/basic

Սեպտեմբերի 1-10՝ նախագծային ստուգատեսի շրջան
-Մուտքի դաս՝ 2021-22 ուստարվա առարկայական ծրագրի և ուսումնական նախագծերի ներկայացում-քննարկում