«Պատմություն»-8-րդ դաս.

ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ-8-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ
Ժամաքանակը՝ շաբաթական 2 ժամ, տարեկան 68 ժամ

«Պատմություն» առարկայի  ծրագրի մշակման համար հիմք են ծառայել ՀՀ «Կրթության մասին» օենքը, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը, միջնակարգ կրթության պետական չափորոշիչը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտանքային ծրագիրը:

8-րդ դասարանի « Պատմություն» առարկան ընդգրկում է Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև համաշխարհային  պատմության նոր փուլը՝ 17-րդ դարի կեսերից մինչև 1918 թվականը:

Նպատակը՝
«Պատմություն» առարկայի դասավանդման գլխավոր նպատակը ազգային ինքնագիտակցություն,  պատասխանատվություն,  անցյալի նկատմամբ հետազոտական-ստեղծագործական, քննական  մոտեցում ունեցող հայ քաղաքացու ձևավորումն է

Հիմնական խնդիրները՝
-սովորողների բանավոր և գրավոր խոսքի զարգացման համար պայմանների ապահովում
-սովորողների քննադատական և ստեղծագործական մտածողության զարգացում
-անհատական, խմբային աշխատանքների կազմակերպում
-սովորողների համագործակցային կարողությունների զարգացում
-իմացածը ամբողջացնելու, սովորածը կիրառելու հմտությունների զարգացում
-ինքնակրթության միջավայրի ստեղծում
-համեմատելու, համադրելու, գնահատելու կարողության
-նախագծային աշխատանքների հետևողական կատարելու կարողությունների զարգացում
-համացանցային տեղեկատվական դաշտում կողմնորոշվելու  կարողությունների զարգացում
-տեղեկատվական աբյուրներից օգտվելու հմտության զարգացում.

Ուսուցման կազմակերպումը՝

-Ուսուցումը կազմակերպվում է թվային միջոցների կիրառմամբ, ուսումնական և անհատական նախագծերով
-Ուսումնական պարապմունքի թեման և ծրագիրը հրապարակվում են յուրաքանչյուր շաբաթվա սկզբում
-Մեծ տեղ է տրվում բանավոր աշխատանքին. սովորողը պետք է կարողանա անկաշկանդ միտք ձևակերպել, ազատ արտահայտել իր մտքերը, խոսել գրագետ
-Խրախուսվում է սովորողի ինքնուրույնությունը, երբ սովորողն ինքն է առաջարկում  հետաքրքիր նախագիծ կամ ինքնուրույն հետազոտական աշխատանք է կատարում
-Սովորողը կատարում է ուսումնական աշխատանք , որի հիմնական նպատակը սովորողի ինքնարտահայտման կարողության ձևավորումն է: Սովորողը արտահայտվում է, վերլուծում է, գրավոր մեկնաբանում-ներկայացնում է իր մտքերը, գաղափարները, որոնք տեսանելի են դառնում սովորողի ուսումնական բլոգում: Սովորողը մեդիահմտությունների կիրառման միջոցով իր խոսքը, վերլուծությունները, հետազոտական աշխատանքները հրապարակում, հանրայնացնում է
-Ուսումնական աշխատանքը կազմակերպելիս դասավանդողը կարող է օգտագործել դասագիրք, ուսումնական բլոգ, տարբեր ուսումնական կայքեր, էլեկտրոնային գրադարաններ, համացանցային այլ ռեսուրսներ, տեսանյութեր և այլն
-Ուսումնական նյութեր ընտրելիս և հանձանարելիս ուսուցիչը հաշվի է առնում նաև սովորողի ընդունակություններն ու նախասիրությունները

Ուսումնական միջավայր՝
Ուսումնական միջավայր կարող է հանդիսանալ ոչ միայն դասարանը, այլև թանգարանը, համայնքը, ուսումնա-հայրենագիտական ճամփորդությունները, տեսարժան վայրերը, սովորողի անձնական բլոգը, կրթահամալիրի կայքը, ենթակայքը և այլն

Բլոգավարություն՝
Բլոգում պետք է տեսանելի լինեն հետևյալ կետերը՝
-սովորողի կողմից կատարված առաջադրանքները
-սովորողի պատրաստած նյութերը՝ պատումներ, վերլուծություններ, ֆիլմեր, հարցազրույցներ
-անհատական-հետազոտական աշխատանքներ
-անհատական նախագծերի արդյունքներ և այլն
-Սովորողը բլոգում պետք է հնարավորինս գրագետ ներկայացնի վերը նշված աշխատանքները
Սովորողի բլոգին ներկայացվող պահանջներ․

Գնահատում՝
Սովորողի ուսումնական աշխատանքի գնահատումը կատարվում է ըստ հեղինակային կրթական ծրագրի չափորոշչով որոշված գնահատման կարգի, 10 միավորանոց համակարգով: Սովորողի գնահատականը «Պատմություն» առարկայից արտացոլում է սովորողի և՛ բանավոր խոսքը,  և՛ բլոգային աշխատանքը, և՛ հետազոտական  աշխատանքները.

Առավելագույն 10 միավորը սովորողները ձեռք են բերում հետևյալ սկզբունքով`
1.Կիսամյակային լիարժեք հաճախում՝ 1 միավոր
2. Բանավոր և գրավոր /բլոգային/ պատասխաններ,  ուսումնական  նյութերի  և փաթեթների ստեղծում և ներկայացում՝ 4 միավոր
3. Մասնակցություն ուսումնական նախագծերին՝ 1 միավոր
4. Ուսումնահետազոտական աշխատանքներ՝ 2 միավոր
5. Մասնակցություն ուսումնահայրենագիտական ճամփորդություններին՝ 1 միավոր
6. Մասնակցություն ֆլեշմոբերին՝ 1 միավոր.
Սովորողի ուսումնական գործունեության ամփոփման կարգ

Բովանդակություն՝
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Շուրջտարյա նախագիծ՝

«Հայոց մայրաքաղաքների հետքերով».
-Հայ ազատագրական պայքարի վերելքը: Հակոբ Ջուղայեցի: Իսրայել Օրի /2 ժամ/
-Զինված պայքարը Արցախում և Սյունիքում /2 ժամ/
-Ազատագրական պայքարի գաղութահայ կենտրոնները: Հովսեփ Էմին /1 ժամ/
-Մադրասի հայրենասիրական խմբակը: Շահամիր Շահամիրյան /2 ժամ
-1804-1813 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Գյուլիստանի հաշտությունը /2 ժամ/
-1826-1828 թթ. ռուս-պարսկական պատերազմը: Թուրքմենչայի պայմանագիրը /2 ժամ/
-1806-1812 թթ. ռուս-թուրքական պատերազմը: Բուխարեստի հաշտությունը /2 ժամ/
-1828-1829 թթ. ռուս-թուրքական պատերազմը: Ադրիանապոլսի պայմանագիր /2 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-Ֆիլմի դիտում-քննարկում՝ «Դավիթ Բեկ»

Հայ մշակույթը 17-րդ դարի երկրորդ կեսից մինչև 19-րդ դարի առաջին կեսը.
-Դպրոցը /1 ժամ/
-Տպագրությունը: Հայ մամուլի սկզբնավորումը /1 ժամ/
-Պատմագիտությունը: Վենետիկի Մխիթարյան միաբանությունը /2 ժամ/
-Արվեստը /1 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«Մխիթարյան միաբանության կրթական հաստատությունները»

-Հայաստանը Ռուսաստանյան և Օսմանյան կայսրությունների կազմում.
-Արևմտահայերի ազգային սահմանադրությունը /1 ժամ/
-Զեյթունի 1862 թ. ապստամբությունը /2 ժամ/
-Ռուս-թուրքական 1877-1878 թթ. պատերազմը և Հայկական հարցի միջազգայնացումը /2 ժամ/
-Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայկական հարցը /2 ժամ/
-Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում /1 ժամ/
-Հայ ազգային կուսակցությունները /1 ժամ/
-Հայդուկային շարժումը: Նշանավոր հայդուկներ /2 ժամ/
-Արևմտահայերի կոտորածները /1 ժամ/
-Ինքնապաշտպանական մարտերը: Սասունի և Զեյթունի հերոսամարտերը, Պաշտպանական կռիվները Վանում /3 ժամ/
-Սուրբ Առաքելոց վանքի կռիվը /1 ժամ/
-Սասունի 1904 թ. ապստամբությունը /1 ժամ/
-Երիտթուրքերի հեղաշրջումը /2 ժամ/
-Կիլիկիայի կոտորածները և ինքնապաշտպանությունը /1 ժամ/
-Հայկական հարցը 1912 – 1914 թթ. /2 ժամ/
-Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին /2 ժամ/
-Մայիսյան փառահեղ հերոսամարտերը /2 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«Հայկական հարցի միջազգայնացումը»

-Հայկական մշակույթը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին.
-Հայկական մշակույթի վերելքը: Կրթությունը /1 ժամ/
-Գիտության զարգացումը: Բնական գիտությունները և Հայագիտությունը /2 ժամ/
-Գրականությունը և մամուլը /1 ժամ/
-Արվեստը և ճարտարապետությունը /1 ժամ/

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
-Լուսաավորության դարաշրջանը /2 ժամ/
-Անգլիական հեղափոխությունը /2 ժամ/
-ԱՄՆ-ի կազմավորումը /2 ժամ/
-Ֆրանսիական մեծ հեղափոխությունը /2 ժամ/
-Նապոլեոնի դարաշրջանը /3 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-Ֆիլմի դիտում-քննարկում՝ «Նապոլեոն Բոնապարտ»
-Հեղափոխությունները Եվրոպայում 1830-1840-ական թթ. /2 ժամ/
-Արևելքի ավանդական հասարակությունները(Օսմանյան կայսրություն, Իրան, Հնդկաստան, Չինաստան, Ճապոնիա) /3 ժամ/
-Քաղաքական կյանքի զարգացումը Եվրոպայում և ԱՄՆ-ում /2 ժամ/
-Ազգային նոր պետությունները Եվրոպայում /Գերմանիա: Իտալիա/ /2 ժամ/
-Օսմանյան Կայսրության, Իրանի, Չինաստանի և Ճապոնիայի արդիականացումը /3 ժամ/
Նախագծային աշխատանք՝
-«Եվրոպական հեղափոխությունները»
-Առաջին աշխարհամարտը /2 ժամ/
-Մշակույթը 17-րդ դարից մինչև 19-րդ դարի առաջին կեսը /Կրթություն, Գիտություն, Գրականություն, Արվեստ/ /2 ժամ/
ԱՄՓՈՓՈւՄ.