Ընտրությամբ դասընթաց

ՊԱՏՄՈւԹՅԱՆ ԸՆՏՐՈւԹՅԱՄԲ ԴԱՍԸՆԹԱՑ

Ավագ դպրոց՝ 10-12-րդ դասարաններ
Շաբաթական չորս դասաժամ…

Իրավիճակի նկարագրություն

Պատմության ընտրությամբ /խորացված/ դասընթացի ծրագիրն իրականացվում է  Ավագ դպրոցում,  որպես  լրացում  հիմնական կրթության:  Ծրագիրն ուղղված է այն սովորողներին, ովքեր ցանկանում են ավելի համակողմանի  և  խորքային գիտելիքներ ձեռք բերել «Պատմություն» առարկայից, միտված են իրենց մասնագիտական կողմնորոշումը զարգացնելու այդ ուղղությամբ:

Հիմնական նպատակներ և խնդիրներ

  • համակողմանի և խորքային գիտելիքների ձեռք բերում
  • օժանդակ պատմական գրականության, աղբյուրների  ուսումնասիրություն
  • ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացում-ներկայացում
  • նախագծային աշխատանքների կազմակերպում-իրականացում
  • պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
  • այցելություն Մայր բուհ /ԵՊՀ/ և այլ գիտահետազոտական կենտրոններ
  • ուսումնահայրենագիտական ճամփորդությունների կազմակերպում և իրականացում
  • փաստերի համադրման, եզրակացություններ կատարելու հմտությունների զարգացում

Ուսումնական միջավայր

  • դասասենյակ
  • պատշգամբ
  • գրադարան, ընթերցասրահ
  • թանգարան
  • հայրենագիտական ճամփորդություններ
  • պատմամշակութային վայրեր

Նախագծային աշխատանքներ՝

  • օժանդակ պատմական գրականության ուսումնասիրություն
  • պատմական ֆիլմերի դիտում-վերլուծություն
  • հրավիրյալ մասնագետների հետ հանդիպումներ
  • կլոր սեղանների կազմակերպում-մասնակցություն
  • գիտաժողովների-քննարկումների մասնակցություն
  • ուսումնահայրենագիտական ճամփորդություններ
  • ինքնուրույն հետազոտական աշխատանքների իրականացում

Բովանդակություն

Առանցքային թեմաների ուսումնասիրություն
Մաս 1․ Հնագույն և հին շրջան
1․ Ներածական դաս՝ «Ինչու՞ ենք մենք ուսումնասիրում պատմությունը»
2․ Պատմական աղբյուրների ուսումնասիրություն-քննարկում
3․ Պատմագիտություն։ Հայ և օտար պատմիչներ
4․ Հին աշխարհի երկրներ
5․ Արևելյան քաղաքակրթությունները։ Առաջին պետությունները
6․ Արևմտյան քաղաքակրթությունները։ Հին Հունաստան և Հռոմ
7․ Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաաշխարհագրական պայմանները
8․ Համահայկական թագավորությունները
9․ Հայկական մշակույթը Հելլենիզմի դարաշրջանում

Մաս 2․ Միջնադար
10․ Միջնադարյան քաղաքակրթության ձևավորումը Եվրոպայում
11․ Հայաստանը 6-8-րդ դարերում
12․ Հայոց պետականությունը զարգացած միջնադարում
13․ Կիլիկյան Հայաստան
14․ Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում
15․ Հայկական գաղթավայրերը 15-17-րդ դարերում
16․ Միջնադարի հայկական մշակույթը
17․ Եվրոպական քաղաքակրթությունը նոր ժամանակների շեմին
18․ Աշխարհը նոր ժամանակների սկզբին

Առաջին ուս․ շրջանի մասնակիցներ՝

10-րդ դասարան
1․ Գոմցյան Կարինե
2․ Փաշինյան Շուշան
3․ Առուստամյան Արշակ
4․ Արտենյան Դավիթ
5․ Հովակիմյան Վիգեն
6․ Ջանիկյան Արթենի
7․ Քամալյան Միլենա
8․ Բաղդասարյան Նորա
9․ Հովհաննիսյան Սաթենիկ
10․ Արտենյան Լուիզա
11․ Մկրտչյան Անահիտ
12․ Հովհաննիսյան նունե
13․ Մանուկյան Մարիաննա
14․ Իսրաելյան Վիկտորիա
15․ Օհանջանյան Մոնիկա
16․ Միքայելյան Կարինե
17․ Ներսիսյան Մարգար
18․ Տաշչյան Մուշեղ
19․ Հարությունյան Աննա
20․ Փաշինյան Տարոն
21․ Բադալյան Մարիամ
22․ Շաջանյան Սերլի

12-րդ դասարան
10․ Սերոբյան Արեգ
11․ Պողոսյան Գայանե
12․ Խաչատրյան Նարեկ
13․ Աղաջանյան Լիա
14․ Հովհաննիսյան Սամվել

Ուսումնական առաջին շրջանի աշխատակարգ /փետրվար-մայիս/

Սեպտեմբերի 13-17
Պարապմունք 1 /1 դասաժամ/․
-Ներածական դաս՝ ընտրությամբ դասընթացի ծրագրի ներկայացում, անելիքների քննարկում
Պարապմունք 2 /1 դասաժամ/․
-Առաջին ուսշրջանի ուսումնական նախագծերի քննարկում
Պարապմունք 3 /2 դասաժամ/․
-«Ինչու՞ ենք մենք ուսումնասիրում պատմությունը» նյութի ուսումնասիրություն-քննարկում

Սեպտեմբերի 22-25
Պարապմունք 1 /1 դասաժամ/․
-Պատմական աղբյուրների ուսումնասիրություն-քննարկում
Պարապմունք 2 /1 դասաժամ/․
-Հանդիպում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ
Պարապմունք 3 /2 դասաժամ/․
-Մարդկության պատմության զարգացումը /Յուվալ Նոյ Հարարի/
-Յուվալ Նոյ Հարարի

Սեպտեմբերի 27-հոկտեմբերի 1
Պարապմունք 1 /1 դասաժամ/․
Շարունակում ենք ուսումնասիրել՝
-Մարդկության պատմության զարգացումը /Յուվալ Նոյ Հարարի/
-Յուվալ Նոյ Հարարի
-Գիրքը ձեռք բերել Մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահից /պատասխանատու՝ Նոննա Գրիգորյան/ և սկսել ընթերցել
Պարապմունք 2 /1 դասաժամ/․
-Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից» աշխատությունը՝ հայ Ազգագրության անտիկ դարաշրջանի սկզբնաղբյուր /Ռ․ Նահապետյան/
Պարապմունք 3 /2 դասաժամ/․
-Հերոդոտոսի «Պատմություն ինը գրքից» աշխատությունը՝ հայ Ազգագրության անտիկ դարաշրջանի սկզբնաղբյուր /Ռ․ Նահապետյան/

Հոկտեմբերի 4-8
Պարապմունք 1 /1 դասաժամ/․
-Հին աշխարհի երկրներ
Պարապմունք 2 /1 դասաժամ/․
-Հանդիպում քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանի հետ
Պարապմունք 3 /2 դասաժամ/․
-Հին աշխարհի երկրներ /շարունակություն/

Հոկտեմբերի 11-15
Պարապմունք 1 /1 դասաժամ/․
-Հին աշխարհի երկրներ /շարունակություն/
Պարապմունք 2 /1 դասաժամ/․
-Նախապատրաստական նյութերի ուսումնասիրություն՝ Արտակարգ լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանի հետ հանդիպմանն ընդառաջ
Պարապմունք 3 /2 դասաժամ/․
-Հանդիպում արտակարգ լիազոր դեսպան Դավիթ Հովհաննիսյանի հետ

Հոկտեմբերի 18-22
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-Հին աշխարհի երկրներ /շարունակություն/
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Հին աշխարհի երկրներ /շարունակություն/
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Ֆիլմերի դիտում-քննարկում՝ Հին Եգիպտոսի մասին․
Հին Փարավոններ․Ո՞վ է սպանել Թութանհամոնին
Թութան Համոն փարավոնի դամբարանի հայտնաբերումը
Եգիպտական բուրգեր

Հոկտեմբերի 25-29` Ուսումնական արձակուրդ
Ամփոփիչ շաբաթ
-Հին Եգիպտոսի մասին ֆիլմերի վերլուծություն /դիտել ենք նախորդ պարապմունքին/
-Բլոգային աշխատանքների վերանայում-լրացում /սեպտեմբեր-հոկտեմբեր/

Նոյեմբերի 1-5՝ հեռավար-առցանց-ընտանեկան դպրոց
Հեռավար առաջադրանք
Պատրաստվում ենք նոյեմբերի 9-ի կլոր սեղանին՝
«Վանո Սիրադեղյան-75»
Ուսումնասիրության նյութեր՝
-Վանո Սիրադեղյան․կենսագրություն
-Երկիր։ Ցպահանջ․․․
-Գյադաների ժամանակը

Նոյեմբերի 8-12՝ Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-մասնակցություն նոյեմբերի 9-ի կլոր սեղանին՝ «Վանո Սիրադեղյան-75»
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Նախապատրաստական նյութերի ուսումնասիրություն՝ Ազգագրագետ Լուսինե Խառատյանի  հետ հանդիպմանն ընդառաջ
Պարապմունք 3 /2 դասաժամ/․
-Հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ

Նոյեմբերի 15-19՝ Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-«Վանո Սիրադեղյան-75» խորագրով կլոր սեղանի արդյունքների ամփոփում, հրապարակում բլոգներում
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ հանդիպման արդյունքների ամփոփում, հրապարակում բլոգներում
Պարապմունք 3 /2 դասաժամ/․
-Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոնի նախագծերի օրացույցի քննարկում, առաջիկա հանդիպումների պատրաստություն

Նոյեմբերի 22-27՝ Սեբաստացու օրեր, կրթահամալիրի տոն
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-Հանդիպման լուսաբանում բլոգներում՝ հանդիպում պատմական գիտությունների թեկնածու Տիգրան Գևորգյանի հետ․
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Հանդիպման լուսաբանում բլոգներում՝ հանդիպում իրանագետ, բանասիրական  գիտությունների թեկնածու Տորք Դալալեանի հետ․
Պարապմունք 3 /2 դասաժամ/․
-Նախապատրաստական աշխատանք Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովին ընդառաջ /նոյեմբերի 29-դեկտեմբերի 3/
Միջազգային գիտաժողովի ծրագիր

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3՝
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի մասնակցություն
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի մասնակցություն
Պարապմունք 3 /2 դասաժամ/․
-Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի մասնակցություն

Դեկտեմբերի 6-10՝
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-«Հայաստանը և տարածաշրջանային զարգացումները․փոթորիկ լեռներում» թեմայով պանելային քննարկման պատրաստություն
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Դեկտեմբերի 9՝ հանդիպում  քաղաքագետ, քաղաքական գիտությունների դոկտոր, փիլիսոփայական գիտությունների թեկնածու Լևոն Շիրինյանի հետ
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Դեկտեմբերի 10, ժամը՝ 13։00, ԳԱԱ, Արևելագիտության ֆակուլտետ՝ Պանելային քննարկում․«Հայաստանը և տարածաշրջանային զարգացումները․փոթորիկ լեռներում»

Դեկտեմբերի 13-17
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-Երիտասարդ պատմաբանների միջազգային գիտաժողովի արդյունքների ամփոփում-հրապարակում բլոգներում
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-«Հայաստանը և տարածաշրջանային զարգացումները․փոթորիկ լեռներում» թեմայով պանելային քննարկման արդյունքների ամփոփում-հրապարակում բլոգներում
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Ուսումնական բլոգի «Պատմության ընտրությամբ դասընթաց» բաժնում ուսումնական նյութերի լրացում-ամբողջացում, ուսումնական առաջին շրջանի ամփոփման պատրաստություն

Դեկտեմբերի 20-24-Ամփոփիչ շաբաթ
Պատրաստվե՛ք ուսումնական առաջին շրջանի ամփոփման՝
Պարապմունք 1, 2
ա/ բլոգային աշխատանքների ստուգում
բ/ զրույց, կարծիք-առաջարկներ
գ/ ուսումնական առաջին շրջանի ամփոփում, հաշվետվության հրապարակում բլոգում
Պարապմունք 3
-հունվարյան ճամբարի անելիքների քննարկում-մշակում

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում-հաշվետվություն

Ուսումնական երրորդ շրջան /փետրվար-մայիս/

Երրորդ ուս․ շրջանի  մասնակիցներ՝
10-րդ դասարան
1․ Գոմցյան Կարինե
2․ Փաշինյան Շուշան
3․ Ջանիկյան Արթենի
4․ Քամալյան Միլենա
5․ Հովհաննիսյան նունե
6․ Մանուկյան Մարիաննա
7․ Իսրաելյան Վիկտորիա
8․ Օհանջանյան Մոնիկա
9․ Միքայելյան Կարինե
10․ Ներսիսյան Մարգար
11․ Տաշչյան Մուշեղ
12․ Փաշինյան Տարոն
13․ Բադալյան Մարիամ
14․ Շաջանյան Սերլի
15․ Պամպեքեան Թիլա
16․ Հովսեփյան Անահիտ
17․ Միսակյան Ելենա
18․ Գրիգորյան Անի
19․ Տեր-Ստեփանյան Արման

Ուսումնական երրորդ շրջանի աշխատակարգ՝

Հունվարի 31-փետրվարի 4
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-Խմբի սովորողների անունների ճշգրտում, երրորդ ուս․ շրջանի անելիքների քննարկում
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Մխիթար Սեբաստացու ծննդյան օրվան ընդառաջ ուսումնասիրում ենք՝
Մխիթար Սեբաստացու կյանքն ու գործունեությունը

Պարապմունք 3 /2 դասաժամ/
Մխիթարյան միաբանություն

Փետրվարի 7-11
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-«Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը կրթահամալիրում» կլոր սեղանի ամփոփում, լուսաբանում բլոգներում
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Նախապատրաստական աշխատանք հրավիրյալ մասնագետի հետ հանդիպումից առաջ՝

ՀՊՄՀ քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյան, հանդիպման թեման՝ «Փետրվարյան ապստամբություն, 1921թ․, փետրվարի 18»՝
Ուսումնասիրության նյութեր՝
1․ Փետրվարյան ապստամբությունից 100 տարի անց
2․ Ավանտյուրի՞ստ էին Փետրվարյան ապստամբության մասնակիցները․ «Հայկական հարց»
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Նախապատրաստական աշխատանքի շարունակություն, տեսանյութերի դիտում՝

1․ Փետրվարյան ապստամբություն. մասնակիցներ՝ Պարույր Հայրիկյան, Խաչատուր Ստեփանյան, Արմեն Ասրյան
2․ Փետրվարյան ապստամբություն և առաջին հանրապետություն․ Սոնա Նազարյան, պատմաբան

Փետրվարի 14-18
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-Նախապատրաստական աշխատանք հրավիրյալ մասնագետի հետ հանդիպումից առաջ՝
ՀՊՄՀ քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյան, հանդիպման թեման՝ «Փետրվարյան ապստամբություն, 1921թ․, փետրվարի 18»՝
Ուսումնասիրված նյութերի ներկայացում՝
1․ Փետրվարյան ապստամբությունից 100 տարի անց
2․ Ավանտյուրի՞ստ էին Փետրվարյան ապստամբության մասնակիցները․ «Հայկական հարց»
Պարապմունք 2 /1 դասաժամ/
1․ Փետրվարյան ապստամբություն. մասնակիցներ՝ Պարույր Հայրիկյան, Խաչատուր Ստեփանյան, Արմեն Ասրյան
2․ Փետրվարյան ապստամբություն և առաջին հանրապետություն․ Սոնա Նազարյան, պատմաբան
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Հանդիպում հրավիրյալ մասնագետի հետ՝
ՀՊՄՀ քաղաքագիտության և իրավունքի պատմության ամբիոնի վարիչ Լևոն Շիրինյան, հանդիպման թեման՝ «Փետրվարյան ապստամբություն, 1921թ․, փետրվարի 18»․

Փետրվարի 21-25
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-Լևոն Շիրինյանի հետ հանդիպման ամփոփում-լուսաբանում բլոգներում
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Մասնակցություն 11-րդ դասարանի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրի ներկայացում-քննարկմանը
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Նախապատրաստական աշխատանք «Հասարակագիտական ստուգատես 2022»-ի մեկնարկին ընդառաջ

Փետրվարի 28-մարտի 4՝ «Հասարակագիտական ստուգատես 2022»
Պարապմունք 1 /1 դասաժամ/
«Հասարակագիտական ստուգատես 2022»-ի մեկնարկ․հանդիպում-զրույց կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, հանրային գործիչ Աշոտ Բլեյանի հետ
Պարապմունք 2 /1 դասաժամ/
Կրթահամալիրի հիմնադիր տնօրեն, հանրային գործիչ Աշոտ Բլեյանի հետ հանդիպման լուսաբանում-հրապարակում բլոգներում
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Կլոր սեղան՝ 9-րդ դասարանում «Պատմություն»   առարկայից սովորողի կրթական հմտությունների ամփոփիչ ստուգման մեր այլընտրանքը

Մարտի 7-11՝ «Հասարակագիտական ստուգատես 2022»
Պարապմունք 1 /1 դասաժամ/
Կլոր սեղան՝ «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ը Ավագ դպրոցում
Պարապմունք 2 /2 դասաժամ/
Կլոր սեղանի արդյունքների ամփոփում, հրապարակում բլոգներում

Մարտի 14-18՝ «Հասարակագիտական ստուգատես 2022»
Պարապմունք 1 /1 դասաժամ/
Պատմագիտություն
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Հայ և օտար պատմիչներ
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Հայ և օտար պատմիչներ

Մարտի 21-25՝ Ուսումնական արձակուրդ
-Ուսումնական բլոգների «Պատմության ընտրությամբ դասընթաց» բաժնի վերանայում, կիսատ աշխատանքների ամբողջացում
-Ուսումնասիրված թեմաների կրկնություն-վերհիշում

Մարտի 28-ապրիլի 1՝ «Հասարակագիտական ստուգատես 2022»
Պարապմունք 1 /1 դասաժամ/
Պատմագիտություն
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Հայ և օտար պատմիչներ․ ուսումնասիրություն
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Հայ և օտար պատմիչներ․ ուսումնասիրություն

Սովորողների աշխատանքների ներկայացում /խումբ 1-ին/․
-Միլենա Քամալյան
-Անահիտ Հովսեփյան
-Անի Գրիգորյան
-Մարիաննա Մանուկյան
-Մարիամ Բադալյան

Ապրիլի 4-8՝ «Հասարակագիտական ստուգատես 2022»
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-1-ին խմբի աշխատանքների ներկայացում-քննարկում
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Հայ և օտար պատմիչներ․ ուսումնասիրություն
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Հայ և օտար պատմիչներ․ ուսումնասիրություն

Սովորողների աշխատանքների ներկայացում /խումբ 2-րդ/․
Նունե Հովհաննիսյան
-Կարինե Գոմցյան
-Տարոն Փաշինյան
-Արթենի Ջանիկյան
-Կարինե Միքայելյան

Ապրիլի 11-15՝ հասարակագիտական ստուգատեսի ամփոփիչ շաբաթ
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-Պատրաստություն հասարակագիտական ստուգատեսի ամփոփիչ կլոր սեղանին ընդառաջ
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Հասարակագիտական ստուգատեսի ամփոփիչ կլոր սեղանի լուսաբանում բլոգներում
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Հասարակագիտական ստուգատեսի ամփոփիչ կլոր սեղանի լուսաբանում բլոգներում

Ապրիլի 18-22
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-«Հայ և օտար պատմիչներ» թեմայի ամփոփում, ուսումնասիրության արդյունքների ներկայացում
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Համահայկական թագավորությունները՝

ա/ Վանի թագավորություն
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Համահայկական թագավորությունները՝
բ/ Երվանդունիներ

Ապրիլի 25-29
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-Համահայկական թագավորությունները՝
գ/ Արտաշեսյան արքայատոհմ
Պարապմունք 2 /1 դասաժամ/
Միջազգային գիտաժողովի մասնակցության պատրաստություն
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Հարցազրույցի դիտում՝ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Միքայել Բադալյան․«Ուրարտուն կործանվեց, իսկ մոռացված Էթիունին հավերժ է»

Մայիսի 2-6՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-Մասնակցություն «Հեռափոխելով քաղաքը․մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովին
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Մասնակցություն «Հեռափոխելով քաղաքը․մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովին
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Մասնակցություն «Հեռափոխելով քաղաքը․մարդաբանական դիտանկյուն» միջազգային գիտաժողովին

Մայիսի 10-13՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-«Հեռափոխելով քաղաքը․մարդաբանական դիտանկյուն» միջազգային հնգօրյա գիտաժողովի ամփոփում բլոգներում
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդություն դեպի Ջանֆիդա գյուղ /Արմավիրի մարզ, գյուղ Ջանֆիդա/
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով ճամփորդության լուսաբանում բլոգներում

Մայիսի 16-20՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-Արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում․պարապմունք 1
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում արտագնա պարապմունքի ամփոփում-լուսաբանում բլոգներում
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-ԵՊՀ-Կրթահամալիր կլոր սեղանին ընդառաջ նախապատրաստական աշխատանք․ Թեման՝ «ՀՀ հարաբերությունները հարևան պետությունների հետ»

Մայիսի 23-27՝ Հեղինակային կրթական ծրագրի մայիսյան հավաք
Պարապմունք 1 /1 դասաժամ/
-ԵՊՀ-Կրթահամալիր կլոր սեղան-քննարկում
Պարապմունք 2 /1 դասաժամ/
-Արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում․պարապմունք 2
Պարապմունք 3 /2 դասաժամ/
-Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում, հաշվետու պատումների հրապարակում բլոգներում․