Իմ մասին

ՄԻ ՓՈՔՐ ԻՄ ՄԱՍԻՆ

Վարդան

Ողջու՛յն, հարգելի՛ ընթերցող․․․
Ես Վարդան Կարապետյանն եմ: Ծնվել եմ 1983 թվականի մարտի 14-ին, Սյունիքի մարզի Կորնիձոր գյուղում: Շուրջ 18 տարի է, ինչ աշխատում եմ կրթության բնագավառում՝ որպես մանկավարժ: 
Մանկավարժական գործունեությունս սկսել եմ 2005թ. հունվարից՝ նախ աշխատելով Գորիսի Խոզնավար, ապա՝ Վաղատուր գյուղերի միջն. դպրոցներում որպես պատմության և իրավունքի ուսուցիչ՝ համատեղելով մանկավարժի աշխատանքն ու ուսումը:
2006թ., ավարտելով ԲՈւՀ-ը, մանկավարժական աշխատանքս շարունակել եմ իմ հայրենի գյուղի՝ Կորնիձորի Ա. Բալասանյանի անվան միջն. դպրոցում որպես պատմության և իրավունքի /հասարակագիտության/ ուսուցիչ:
2017թ. ընտանիքիս հետ /կին, երեխաներ/ տեղափոխվել եմ Երևան և ընդունվել աշխատանքի ԿԳՆ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որպես պատմության և հասարակագիտության դասավանդող: 
Դասավանդում եմ Կրթահամալիրի Ավագ դպրոցում, սովորողների հետ աշխատում եմ սիրով և մանկավարժական եռանդով:

Ձգտող եմ, նպատակասլաց, աշխատասեր, հետաքրքրասեր, աշխատանքում՝ բարեխիղճ և կարգապահ…սիրում եմ ճամփորդել․․․

ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ՝
cv-vardan-karapetyan
Ֆեյսբուքյան էջ