Նախագծի մասին

«Ակտիվ քաղաքացի» նախագիծ

Նպատակը՝

  • Նախագիծը կօգնի սովորողներին դառնալ ակտիվ քաղաքացիներ իրենց համայնքներում.

  • Կնպաստի համայնքային կյանքին՝ սովորողների ակտիվ ներգրավմանը.

  • Պատրաստել քաղաքացիների նոր սերունդ, ովքեր հակված են քաղաքացիական մասնակցությանը և համայնքային կյանքի զարգացմանը.

  • Կօգնի սովորողներին ազդել հանրային քաղաքականության վրա.

  • Կնպաստի դպրոց-համայնք կապի ամրապնդմանը և ուսումնական գործընթացում սովորողների ներգրավմանը համայնքային հիմնախնդիրների ուսումնասիրման հարցերում.

  • Կնպաստի սովորողների՝ բացահայտելու և հետազոտելու հմտությունների և կարողությունների զարգացմանը.

Քայլերը՝

ՓՈՒԼ 1-ԻՆ.

-Այս փուլում սովորողներին տրվում է առաջադրանք՝ կատարել ուսումնասիրություն և բացահայտել իրենց թաղամասի կամ համայնքի հիմնախնդիրները.

ՓՈՒԼ 2-ՐԴ.

– Սովորողներից կազմել  խմբեր /ընտրել այն սովորողներին, ովքեր կատարել են առաջին փուլի առաջադրանքը և դրսևորել են ակտիվություն/ և տարբեր համայնքների բնակիչների շրջանում հարցումներ իրականացնելով՝ պարզել նրանց կարծիքն ու վերաբերմունքը իրենց համայնքի հիմնախնդիրների մասին.

ՓՈՒԼ 3-ՐԴ.

-Այս փուլում սովորողները լսարանում կազմակերպում են քննարկում և քննարկման արդյունքում ընտրում են յուրաքանչյուր համայնքի համար առաջնային համարվող հիմնախնդիրը /դա կլինի այն հիմնախնդիրը, որը բնակչության մեծամասնությունը հարցման ընթացքում համարել է կարևոր ու առաջնային/.

ՓՈՒԼ 4-ՐԴ.

-Խմբերի ընտրած առաջնային հիմնախնդիրների վերաբերյալ տեղեկությունների հավաքում (տպագիր, ռադիոհեռուստատեսային և համացանցային տեղեկատվության աղբյուրներից).

ՓՈՒԼ 5-ՐԴ.

-Հարցազրույցների փուլ-սովորողները հարցազրույցներ են վարում համապատասխան պատասխանատու մարմինների ներկայացուցիչների հետ (տվյալ վարչական շրջանի ավագանու անդամի, ղեկավարի կամ թաղապետարանի համապատասխան ներկայացուցչի, համապատասխան նախարարության ներկայացուցչի, քաղաքապետարանի համապատասխան բաժնի ղեկավարի և այլոց հետ).

ՓՈՒԼ 6-ՐԴ.

-Լուծման ուղիների առաջարկում (սովորողները առաջարկներ կանեն նախագծի իրականացման ընթացքում).

Ակնկալվող արդյունքները՝

-Հասարակական կյանքին սովորողների պատասխանատու մասնակցության համար անհրաժեշտ գիտելիքների խորացում և հմտությունների զարգացում
-Համայնքային կառավարման մեջ բոլոր քաղաքացիների մասնակցության դերի բարձրացում
-Հասարակական ատիվության դրսևորում և՛ սովորողների, և՛ քաղաքացիների կողմից
-Որոշ հիմնախնդիրների ամբողջական կամ մասնակի լուծում
-Ակտիվ քաղաքացի լինելու հմտությունների զարգացում.