«ՍԱՐԱԼԱՆՋԻ ԽԱՂՈՂԻ ԱՅԳԻ» ՆԱԽԱԳԻԾ

ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՍԱՐԱԼԱՆՋ…

areni-noir-voskevaz

Ժամանակահատվածը՝ աշուն-գարուն.

Նպատակը՝

  • Տարածքի բարեկարգում, հողի հերկում-պարարտացում-նախապատրաստում, խաղողի վազերի տնկում-այգու հիմնում
  • սովորողներին սովորեցնել  խաղողի վազի մշակումը, նրանց մոտ ձևավորել հողի և տնկիների հետ աշխատելու կուլտուրա, խաղողագործությունը և գինեգործությունը դարձնել Կրթահամալիրում ուսումնական գործընթացի բաղկացուցիչ մաս.

Աշխատանքի նկարագրություն՝

Քայլ 1-ին
-տարածքի մաքրում-բարեկարգում, առուների փորում /տարածքը մաքրել և բարեկարգել ենք 2018 թ. գարնանը/- սեպտեմբեր
Քայլ 2-րդ.
-փորված 7 առուների քարամաքրում-սեպտեմբեր-հոկտեմբեր
Քայլ 3-րդ.
-մաքրված առուներում փորել տնկիների փոսերը, լցնել պարարտ հողի /ավազ/ և գոմաղբի խառնուրդով /հողի պարարտացում և բարելավում/-հոկտեմբեր
Քայլ 4-րդ.
-անհրաժեշտ քանակությամբ և սորտերի տնկիների ձեռքբերում-հոկտեմբեր-նոյեմբեր
Քայլ 5-րդ.
-տնկել տնկիները և ջրել առնվազն 2 անգամ /կախված եղանակային պայմաններից-մի մասը՝ նոյեմբերին, մյուս մասը՝ գարնանը
Քայլ 6-րդ.
-ավտոտնակների պատի երկայնքով, միմյանցից 2 մետր հեռավորությամբ, փոքրիկ տնկափոսերի նախապատրաստում՝ բաղեղներ տնկելու համար-բաղեղների տնկում-հոկտեմբեր
Քայլ 7-րդ.
-սարալանջի ներքին հատվածի հին տնկափոսերի թարմացում և ծառատունկի նախապատրաստում-նոյեմբեր /ծառատունկը՝ գարնանը/
Քայլ 8-րդ
-աշխատանքներին զուգահեռ կատարել տարբեր տարածաշրջանների խաղողի այգիների ուսումնասիրություններ.

Արդյունքը՝

  • Արդյունքում սովորողների մոտ կձևավորվեն աշխատասիրություն, երկրագործական աշխատանք կատարելու հմտություններ, հողի և խաղողի վազի հետ աշխատելու կուլտուրա
  • Սովորողները ձեռք կբերեն գիտելիքներ խաղողագործության և գինեգործության մասին, որոնք կկիրառեն իրենց կյանքում
  • Խաղողագործությունն ու գինեգործությունը մուտք կգործեն Կրթահամալիր՝ որպես ուսումնական բաղադրիչ
  • Կունենանք բարեկարգ, ծաղկուն և բերքատու տարածք.

Մասնակիցներ՝

  • Միջին և Ավագ դպրոցի սովորողներ, Քոլեջի ուսանողներ, կազմակերպիչներ, դասավանդողներ և այլ ցանկացողներ.

Աշխատակարգ.

Երկուշաբթի
9.00-10.00-Լուսինե Սարգսյան /10-րդ դասարան/
10.05- 11.00- Լիլիթ Յախինյան  /9-րդ դասարան/
11.05-12.00-Ջուլի Սիմոնյան /10-րդ դասարան/

Երեքշաբթի
9.00-10.00-Լուսինե Սարգսյան /10-րդ դասարան/
10.05- 11.00- Լիլիթ Յախինյան  /9-րդ դասարան/
11.05-12.00-Ջուլի Սիմոնյան, Վարդան Կարապետյան /10-րդ դասարան/
9.20-11.00-Գոհար Եղոյան,/Միջին դպրոց/

Չորեքշաբթի
9.00-10.00- Լուսինե Սարգսյան /10-րդ դասարան/
10.55-11.40- Լիլիթ Գասպարյան/ 9-րդ դասարան/
11.05-12.00-Լիլիթ Գասպարյան/ 9-րդ դասարան/
9.20-11.00-Գոհար Եղոյան,/Միջին դպրոց/

Հինգշաբթի
9.00-10.00- Վարդան Կարապետյան, Լուսինե Սարգսյան /10-րդ դասարան/
10.05- 11.00- Լիլիթ Յախինյան  /9-րդ դասարան/
11.05-12.00-Ջուլի Սիմոնյան /10-րդ դասարան/

Ուրբաթ
9.00-10.00-Լուսինե Սարգսյան /10-րդ դասարան/
10.05- 11.00- Լիլիթ Յախինյան  /9-րդ դասարան/
11.05-12.00-Ջուլի Սիմոնյան /10-րդ դասարան/
9.20-11.00- Գոհար Եղոյան,/Միջին դպրոց/

Ավագ դպրոցի աշխատանքային ջոկատ՝
Սեյրան Բեժանյան- 10-րդ դաս.
Գրիգորի Կոստանդյան- 10-րդ դաս.
Պարույր Հակոբյան- 10-րդ դաս.
Սամվել Վարդանյան- 10-րդ դաս.

Իրականացված աշխատանքների ամփոփ պատկերը /հոկտեմբերի 16-25/

Բեժանյան Սեյրան- աշխատել է 12 ժամ, բավականին լավ և պարտաճանաչ աշխատող է
Կոստանդյան Գրիգորի- աշխատել է 10 ժամ, լավ աշխատող է, ֆիզիկապես պատրաստ սովորող է և ուզում է հետագայում ևս օգտակար լինել Սարալանջի աշխատանքներին
Հակոբյան Պարույր- աշխատել է 10 ժամ, բավականին լավ և պարտաճանաչ   աշխատող է
Վարդանյան Սամվել- աշխատել է 10 ժամ, լավ և կարգապահ աշխատող է.
Պետք է նշեմ, որ ընդհանուր առմամբ բոլորն էլ լավ են աշխատել և դեռ կշարունակեն աշխատել, հետևաբար, որպես աշխատանքների սկիզբ, կարելի է նրանց խրախուսել և ոգևորել, որպեսզի սովորողները հետագայում ևս ցանկություն ունենան մասնակցել կրթահամալիրային աշխատանքներին:
Իհարկե, բացի աշխատանքային ջոկատից, Սարալանջի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել նաև Միջին դպրոցի տարատարիք սովորողներ /6-8-րդ դասարաններից/՝ իրենց կազմակերպիչների ղեկավարությամբ, ինչպես նաև Ավագ դպրոցի մի խումբ սովորողներ /9-11-րդ դասարաններից/՝ իրենց կազմակերպիչների ղեկավարությամբ:
Գարնանը Միջին և Ավագ դպրոցների սովորողները Սարալանջում իրականացրել են տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ: Իսկ ահա սեպտեմբերի վերջին այդ մաքուր և բարեկարգ տարածքում, Կարապետ Ռուբինյանի և տիար Բլեյանի վճռական նախաձեռնությամբ, իրականացվեց 7 առուների փորումը, որոնք քարերից մաքրեցին և շարունակում են մաքրել մեր սովորողները: Սարալանջի աշխատողներ Արմանը և Էդուարդը, սովորողների աշխատանքներին զուգահեռ, փորում են տնկիների փոսերը /արդեն 2-3 շարք պատրաստ է տնկման համար: Նրանց գործուն մասնակցությամբ և պարոն Ռուբինյանի նախաձեռնությամբ ավտոտնակների պատերի տակ տնկվել են նաև բաղեղներ, ինչպես նախատեսել էինք նախագծով:
«Սարալանջի խաղողի այգի» նախագծի շրջանակում շատ կարևոր էր Ավագ դպրոց-Քոլեջ միասնական այցը Աղավնաձոր /Վայոց Ձոր/, որտեղ մենք միասին իրականացրեցինք մոտ 3 տոննա խաղողաքաղի և գինու պատրաստման աշխատանքներ: Դա նաև նպաստեց մեր սովորողների աշխատանքային դաստիարակության զարգացմանը, խաղողագործական և գինեգործական մի շարք հմտությունների ձևավորմանը: 
Շատ կարևոր էր նաև Ազնիվ Գալստյանի նախաձեռնությամբ  Սարալանջում մեր հանդիպումը «Vine and Wine foundation of Armenia» հիմնադրամի անդամ-գինեգործ Արամայիս Մկրտչյանի հետ, որի իրականացրած խաղողագործության և գինեգործության դասը բավականին օգտակար տեղեկություններ փոխանցեց մեր սովորողներին՝ խաղողի և գինու մշակման հմտություններ ձեռք բերելու ճանապարհին:
Ահա այս աշխատանքների արդյունքում Սարալանջի 2-3 շարք առուներն արդեն պատրաստ են խաղողատունկի, և նոյեմբերի 5-ին մենք արդեն կսկսենք Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղից՝ պարոն Ռուբինյանի նախաձեռնությամբ բերված արմատակալների տնկման աշխատանքները:
Բարի աշխատանք բոլորիս

 

Աշխատանքների համակարգող՝

Կարապետ Ռուբինյան

Նախագծի ղեկավար՝
Վարդան Կարապետյան

Աշխատանքների ընթացքը՝ նկարաշարով.

Նոյեմբերի 5- Սեբաստացու օրեր-Խաղողատունկ
Այսօր Սարալանջում տրվեց խաղողատունկի մեկնարկը. Քոլեջի մի խումբ ուսանողներ, Ավագ և Միջին դպրոցների մի խումբ սովորողներ սիրով մասնակցեցին աշխատանքներին՝ տնկելով 2 շարք «Վարդագույն քիշմիշ» և «Կանգուն» տեսակի խաղողի տնկիներ.