ԾԱՌԱՏՈւՆԿԻ ՆԱԽԱԳԻԾ…

«Խաղողատունկ» նախագիծ…

areni-noir-voskevaz

Ժամանակահատվածը՝ Երկարաժամկետ նախագիծ /սկիզբը՝ մարտ-ապրիլ/.

Նպատակը՝

  • Տարածքի բարեկարգում, սովորողներին սովորեցնել  խաղողի վազի մշակումը, սովորողների մոտ ձևավորել հողի և տնկիների հետ աշխատելու կուլտուրա.

Աշխատանքի նկարագրություն՝

  • Չափագրման աշխատանքներ հատկացված տարածքում /Հատկացված տարածքը՝ Սարալանջ, վերին հատված/

  • Հատկացված տարածքի մաքրում և բարեկարգում

  •  Խաղողի տնկիների փոսերի նախապատրաստում /կախված տնկիների քանակից/, հողի և գոմաղբի լցման աշխատանք փոսերի մեջ /հողի մշակում և պարարտացում/

  • Տնկիների տնկում և ջրում

  • Բետոնե սյուների տնկում և լարերի ամրացում

  • Ջրելու հաճախականության գրաֆիկի կազմում.

Արդյունքը՝

  • Սովորողները ձեռք կբերեն աշխատասիրություն, կունենանք բարեկարգ, ծաղկուն և բերքատու տարածք, կվայելենք սովորողների աճեցրած խաղողի բերքը.

Մասնակիցներ՝

  • Միջին և ավագ դպրոցի սովորողներ և այլ ցանկացողներ.

Leave a comment