«Հայոց մայրաքաղաքների հետքերով» նախագիծ

ՀԱՅՈՑ 12 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐԸ…

Նպատակը՝
-Ճանաչել Հայաստանի՝ որպես աշխարհի ամենաշատ մայրաքաղաքներ ունեցող երկրի  12 մայրաքաղաքները, ուսումնասիրել Հայոց մայրաքաղաքների պատմությունը, զուգահեռներ անցկացնել մեր մայրաքաղաքների կառուցման ժամանակաշրջանների, հիմնադիր արքաների, տեղանքի, մայրաքաղաքների դերի ու նշանակության միջև
-զարգացնել սովորողների հետազոտական-վերլուծական, ինչպես նաև ճանաչողական կարողությունները.

Ընթացքը՝
-տարբեր աղբյուրներից /տպագիր և էլեկտրոնային/ կատարել ուսումնասիրություններ և հավաքել տեղեկություններ Հայոց մայրաքաղաքների մասին
-այցելություն իրականացնել Հայաստանի և Երևանի պատմության թանգարաններ
-իրականացնել ուսումնական ֆիլմերի դիտում Հայոց մայրաքաղաքների մասին
-ճամփորդության իրականացում դեպի հին մայրաքաղաքների հնավայրեր՝
ա/ Արմավիր մ/ք-ի հնավայր /Արմավիրի մարզի Հայկավան գյուղի մատույցներ/
բ/ Երվանդաշատ մ/ք-ի փլատակներ /Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Երվանդաշատ գյուղի մոտակայք/
գ/ Արտաշատ մ/ք-ի հնավայր /Ներկայիս Խոր Վիրապ վանքային համալիրի հարակից տարածք/
ե/ Վաղարշապատ-Էջմիածին /Արմավիրի մարզ/
զ/ Դվին մ/ք-ի հնավայր /Ներկայիս Արտաշատի շրջանի Վերին Դվին, Ներքին Դվին, Հողաբերդ, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Բզովան, Այգեստան-մինչև Կանաչուտ և Այգեզարդ գյուղեր/
է/ Բագարան /բնակիչները՝ ներկայիս Արմավիրի մարզի Բաղրամյանի շրջանի Բագարան գյուղում/
ը/ Շիրակավան /բնակիչները՝ ներկայիս Շիրակի մարզի Ախուրյանի շրջանի Երազգավորս գյուղում/
թ/ Էրեբունի-Երևան /Էրեբունի քաղաքատեղի՝ Էրեբունի վարչական շրջան, Արին-Բերդ բլուր/

-քաղաքային շրջայց կատարել մայրաքաղաք Երևանում
-այլ.

Արդյունքը՝
-Արդյունքում կունենանք ուսումնական նյութերի փաթեթ՝ Հայոց 12 մայրաքաղաքների վերաբերյալ, տեսանյութեր, ռադիոնյութեր, ֆոտոշարեր, դրանք կհրապարակվեն սովորողների բլոգներում, ենթակայքում.

Մասնակիցները՝
-Միջին դպրոցի սովորողներ /6-8-րդ դասարաններ/.
Օգտակար նյութ՝ «Վեմ» ռադիոկայան-«Հայոց մայրաքաղաքները»

Սովորողների ուսումնասիրությունները՝
7/2 դասարան
Վիգեն Հովակիմյան
Միլենա Քամալյան
Էլեն Կարապետյան
Գայանե Սաֆարյան
Գայանե Համբարձումյան
Մարգարիտա Համբարձումյան
Գրիգոր Գրիգորյան
Անահիտ Հովսեփյան
Ինգա Գրիգորյան
Տիգրան Բրուտյան

7/6 դասարան
Սերգեյ Մանուկյան
Սաթինե Սաֆարյան
Էրիկ Սմբատյան
Մարիամ Սմբատյան
Գոհար Պետրոսյան
Արևիկ Արզումանյան
Դավիթ Հարությունյան
Դավիթ Մկրտչյան
Հակոբ Գևորգյան
Մուշեղ Տաշչյան- Հայոց Մայրաքաղաքներ

8/2 դասարան
Անի Արղության
Մարտին Աթոյան
Մերի Զաքոյան
Ռուզան Մինասյան
Յանա Նահապետյան
Միքայել Աթալյան
Գարիկ Բարխուդարյան
Դանիել Քալաշյան
Արմեն Պողոսյան
Անի Մելքոնյան

Leave a comment