«ՍՈՎՈՐՈՂԻ ՀԱՅԱՑՔԸ՝ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՆ» ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախաբան՝

«Սովորողի հայացքը՝ երեխայի իրավունքներին» հասարակագիտական երկարաժամկետ նախագիծը նախատեսված է Հետազոտական վարժարանի 9-րդ դասարանի սովորողների համար, որն իրականացվում է «Իրավունք» /Հասարակագիտություն/ առարկայի շրջանակում․․․

Նպատակը՝

  • ուսումնասիրել երեխայի  իրավունքների իրավիճակը Հայաստանում
  • նպաստել Հայաստանում երեխայի իրավունքների խնդիրների պատշաճ լուսաբանմանը, բարձրաձայնելուն
  • լուսաբանման, բարձրաձայնելու միջոցով հանրության ուշադրությունը հրավիրել Հայաստանում երեխայի իրավունքների խնդիրներին
  • նպաստել երեխայի  իրավունքների իրավիճակի բարելավմանը

Խնդիրները՝

  • աշխատանքային խմբերի ձևավորում՝ ըստ երեխայի կենսագործունեության ոլորտների
  • աշխատանքային խմբերի անդամների ուսուցում
  • սոցիոլոգիական հարցման հարցաշարերի ստեղծում
  • սովորողների անհագստացնող հիմնախնդիրների վերհանում

Ընթացքը /Քայլերը/՝

  • նախագծային խմբերի ձևավորում
  • երեխայի իրավունքների մասին Միջազգային և Ներպետական իրավական փաստաթղթերի ուսումնասիրություն
  • երեխայի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մարմինների և կառույցների՝ ՀՀ ԱԺ-ի «Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի», տարբեր ՀԿ-ների, Իրավապաշտպանների, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի, երեխայի իրավունքները լուսաբանող լրագրողների հետ կապերի հաստատում
  • այցելություններ հայաստանյան հանրակրթական հաստատություններ, հատուկ խնամքի կենտրոններ, մանկատներ, տեղում իրավիճակի ուսումնասիրություն
  • առկա խնդիրների լուսաբանում բլոգներում
  • կլոր սեղան-քննարկումներ, ընթացիկ արդյունքների ներկայացում
  • ուսումնասիրության արդյունքների վերլուծությունների հանրայնացում
  • հոդվածաշարի հրապարակում

Ակնկալվող արդյունք՝

  • Գիտաժողովի կազմակերպում՝ բոլոր գործընկերների մասնակցությամբ
  • Ուսումնական փաթեթների ստեղծում, հանրայնացում
  • Հոդվածաշարի հրապարակում

Օգտակար նյութեր՝
Կարևոր Միջազգային և Ներպետական իրավական փաստաթղթեր, հղումներ՝

Մասնակիցներ՝

1․ Համբարձումյան Աիդա՝ 9․1 դաս․
2․ Բաբաջանյան Մարիա՝ 9․8 դաս․

Leave a comment