Հունվարյան ճամբարի նախագիծ

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ-ՃԱՄԲԱՐԱՅԻՆ ՀՈւՆՎԱՐ…2019
«Խաղողագործության և գինեգործության պատմությունը Հայաստանում» նախագիծ…

Նպատակը՝
-Ինքնուրույն ուսումնասիրություններ կատարելով՝ վեր հանել և լուսաբանել հայկական խաղողագործության և գինեգործության պատմությունը և ներկայացնել այն որպես հին հայկական մշակույթ…

Ընթացքը՝
-տարբեր աղբյուրներից /էլեկտրոնային և տպագիր/ տեղեկություններ հավաքել Հայաստանում աճող խաղողի տեսակների, Հայաստանի՝ խաղողի մշակման նպաստավոր վայրերի մասին
-ուսումնասիրել հայկական գինեգործության պատմությունը, մասնավորապես՝ գինու պատրաստման տեխնոլոգիան
-մասնակցել խաղողագործության-գինեգործության լաբորատորիայի բացմանը Քոլեջում
-Հանդիպում «Vine and Wine foundation of Armenia» հիմնադրամի անդամ-գինեգործ Արամայիս Մկրտչյանի հետ

Արդյունքը՝
-Արդյունքում կունենանք ուսումնական նյութերի փաթեթ՝ հայկական խաղողագործության և գինեգործության պատմության վերաբերյալ, ռադիոնյութեր, ֆոտոշարեր, դրանք կհրապարակվեն սովորողների բլոգներում, ենթակայքում.

Մասնակիցները՝
-Միջին դպրոցի սովորողներ /7-8-րդ դասարաններ/.

ՖԻԼՄԻ ԴԻՏՈւՄ՝
-ԱՍՔ ՀԱՅՈՑ ԳԻՆՈւ ՄԱՍԻՆ.
Օրը- Հունվարի 25
Ժամը- 10:10-10:55
Վայրը- Տեխնոլոգիայի կաբինետ /Միջին դպրոց/
Մասնակիցները- 8.2 դասարան

Leave a comment