Ճամփորդապատում մարդկայնության մասին

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում  մարտի 26-28-ը հետազոտական վարժարանի սովորողների և դասավանդողների մի խմբով «Ուսումնահայրենագիտական, կրթական փոխանակումներով ճամփորդություն» նախագծով Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում էինք՝  Ներքին Բազմաբերդ–Պարտիզակ–Թալին–Ներքին Թալին /Դաշտադեմի ամրոց/ բնակավայրերում։

Այս պատումի մեջ ոչ թե ուղղակի կշարադրեմ այն նախաձեռնությունները, որոնք իրականացրել ենք Սասունցիական բնակավայրերում, այլ կխոսեմ մարդկայնության, մարդկային մաքուր, շիտակ հարաբերությունների մասին, որոնց հանդիպեցինք մասնավորապես Սասունցիական Պարտիզակ և Ներքին Բազմաբերդ գյուղերում։ Continue reading “Ճամփորդապատում մարդկայնության մասին”

Ճամբարային երեք օր՝ մշակութային Գյումրիում

Ձմեռային ուսումնական ճամբարի օրերին Ձմեռային ազգագրության փառատոնի շրջանակում հետազոտական վարժարանի 10-11-րդ դասարանների ճամբարականների հասարակագիտական ջոկատը հունվարի 21-23-ը արվեստների ու արհեստների քաղաք Գյումրիում էր․ձմեռային երեք հավես օրեր միասին անցկացրինք Հայաստանի մշակութային մայրաքաղաքում՝ միասնական քայլքերով, թանգարանային ուսումնասիրություններով, կրթական փոխանակումներով, գյումրեցիների հետ շփվել-զրուցելով…սա է Գյումրին և գյումրեցուն ճանաչելու իրական ճանապարհը։

Continue reading “Ճամբարային երեք օր՝ մշակութային Գյումրիում”

Ձմեռային մարզական ստուգատեսը՝ Սահադաշտում և Լեռնանիստում

Ձմեռային մարզական ստուգատեսի շրջանակում 10-11-րդ դասարանների հասարակագիտական ջոկատը հունվարի 11-ին և 19-ին ճամբարային օրերն անցկացրեց Երևանի Գեղասահքի և հոկեյի մարզադպրոցում և ձյունառատ Լեռնանիստում։

Երկու օրերն էլ իրական, հավես ճամբարային օրեր էին՝ սառույցի վրա սահելու հմտությունների ձեռքբերում սահադաշտում, սահնակասահք, ձյունախաղեր, հաճելի  ժամանց՝ կիթառի նվագակցությամբ Լեռնանիստում․․․ Continue reading “Ձմեռային մարզական ստուգատեսը՝ Սահադաշտում և Լեռնանիստում”

Ճամբարային-մշակութային օր Ժողովրդական արվեստի թանգարանում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի 10-11-րդ դասարանների ճամբարականների հասարակագիտական ջոկատը Ազգագրության փառատոնի շրջանակում հունվարի 12-ին Երևանի Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստի թանգարանում էր։ Օրը մշակութային էր, ազգագրական էր, ճամբարականները ոչ միայն հաղորդակից դարձան երեքդարյա պատմություն ունեցող մշակութային բազմաթիվ ու բազմապիսի արժեքների, այլև մասնակից եղան կենդանի, ուսուցողական շրջայց-պարապմունքի, որը վարում էր թանգարանի աշխատակից պարոն Գրիշան։ Իսկ ուսուցողական շրջայց-պարապմունքն ամփոփեցինք երաժշտական կատարմամբ՝ դաշնամուրի հնչյունների ներքո, որը կատարում էր ճամբարական Սյուզի Մելիքյանը։ Continue reading “Ճամբարային-մշակութային օր Ժողովրդական արվեստի թանգարանում”

Սիրադեղյանական օրերի ամփոփումը Վանո Սիրադեղյանի ծննդավայր Կոթիում

Սիրադեղյանական օրերի շրջանակում նոյեմբերի 17-19-ը հետազոտական վարժարանի սովորողների, շրջանավարտների և դասավանդողների 20 հոգանոց խմբով «Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներ-քայլարշավային» նախագծով ճամփորդեցինք Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանում՝ Կոթի-Կողբ-Բերդավան բնակավայրերում, հիմնական նպատակն էր՝ ամփոփել Սիրադեղյանական օրերը Վանո Սիրադեղյանի ծննդավայրում։ Continue reading “Սիրադեղյանական օրերի ամփոփումը Վանո Սիրադեղյանի ծննդավայր Կոթիում”

Ճամփորդապատում, մաս 2․Աշնակում Սասուն տեսանք

Ճամփորդապատում, մաս 1-ին

Ասելիքս այնքան շատ է, որ մեկ պատումով հնարավոր չէր այն փոխանցել ընթերցողին, ուստի որոշեցի երկու մասով պատմել Թալինի տարածաշրջանում իրականացված մեր եռօրյա ուսումնական-հայրենագիտական-ազգագրական ճամփորդությունը․․․ Continue reading “Ճամփորդապատում, մաս 2․Աշնակում Սասուն տեսանք”

Ճամփորդապատում, մաս 1-ին․Աշնակում Սասուն տեսանք

Ավարտվեց մեր եռօրյա ուսումնահայրենագիտական-հետազոտական-ազգագրական, կրթական փոխանակումներով ճամփորդությունը Սասնո ժառանգների տարածաշրջանում՝ Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր-Աշնակ-Թալին-Դաշտադեմ բնակավայրերում, ժառանգներ, ովքեր ամուր են կառչած իրենց արմատներին, հպարտությամբ ու սիրով են հնչեցնում Սասնո բարբառը, խրոխտ են պարում Սասնո պարերը, սիրով ու հոգով են պատրաստում Սասնո ավանդական ուտեստները…Աշնակում, Բազմաբերդում մենք Սասուն տեսանք… Continue reading “Ճամփորդապատում, մաս 1-ին․Աշնակում Սասուն տեսանք”

Հայրենագիտական, քայլարշավային ճամբար Արատեսում․ամփոփում

Հունիսի 20-22-ը Ավագ դպրոցի ճամբարականները «Հայրենագիտական, քայլարշավային ճամբար» նախագծով Արատեսում էին։ Ճամբարային երեք օրերին ճամբարականների հետ միասին մի շարք հետաքրքիր և օգտական ուսումնական աշխատանքներ իրականացրինք՝ քայլարշավ դեպի Ցաղաց քար, խոտհունձի, խոտահավաքի և ծառերի ջրման աշխատանքներ, քայլք Արատեսի ձորակով դեպի գետ և ժայռի աղբյուր, բարբառային զրույցներ, հասարակագիտական քննարկում, հրաձգության պարապմունք, ճամբարականները՝ խոհանոցում, ժամանցային-ինտելեկտուալ խաղեր, այլ․․․բավական հետաքրքիր ճամբար ստացվեց։ Continue reading “Հայրենագիտական, քայլարշավային ճամբար Արատեսում․ամփոփում”

Ուսումնաճանաչողական այց ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Հունիսի 16-ին Ավագ դպրոցի մի խումբ հետաքրքրված սովորողների խումբ ուսումնաճանաչողական այցով ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում էր։ Բավականին տեղեկատվություն պարունակող, օգտակար և հետաքրքիր այցելություն էր, որի ընթացքում սովորողները ծանոթացան դիվանագետի աշխատանքի մանրամասներին՝ հիմնական  պարտականություններին, իրավունքներին, դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանը և այլն։ Continue reading “Ուսումնաճանաչողական այց ՀՀ Արտաքին գործերի նախարարություն”

Երեք հագեցած օր՝ սահմանապահ Սյունիքում․ամփոփում-հաշվետվություն

Մայիսի 26-28-ը Ավագ դպրոցի փոքր, բայց հստակ նպատակ, ասելիք և անելիք ունեցող նախագծային խմբով «Ուսումնահայրենագիտական-քայլարշավային-կրթական փոխանակումներով» ճամփորդության նախագծով Սյունիքում էինք՝ Գորիսի տարածաշրջանի սահմանապահ Կոռնիձոր, Խնձորեսկ և Քարաշեն գյուղերում։ Երեք հագեցած, բովանդակալից օրերի ընթացքում խումբը բավականին աշխատանք իրականացրեց, մի շարք բացահայտումներ արեց, հետաքրքիր, մնայուն պահեր ապրեց և ձեռքբերումներով, կոնկրետ պայմանավորվածություններով վերադարձավ Սյունիքից․․․ Continue reading “Երեք հագեցած օր՝ սահմանապահ Սյունիքում․ամփոփում-հաշվետվություն”