Ուսումնական ճամփորդության նախագիծ…«Երևան 2800»-«Հին Երևան»

«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» նախագիծ

ՔԱՅԼՔ ԴԵՊԻ «ԴԱՎԱ ՅԱԹԱՂ» ԵՎ «ՍԻԼԱՉԻ» ԹԱՂԱՄԱՍԵՐ…

ՕՐԸ– Նոյեմբերի 17
ԺԱՄԸ- 11:00
ՄԵԿՆՈւՄԸ- Մայր դպրոցի բակից
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈւՆԵՐ- Վարդան Կարապետյան, Սիլվա Հարությունյան
ԵՐԹՈւՂԻՆ- Մայր դպրոց-Սարի թաղ /Դավա Յաթաղ/-Սիլաչի
ՏՐԱՆՍՊՈՐՏԸ- Քաղաքային
Continue reading “Ուսումնական ճամփորդության նախագիծ…«Երևան 2800»-«Հին Երևան»”

Ուսումնական ճամփորդության ամփոփում

ԱՄԱՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐԻ 2-ՐԴ ՕՐ – ՔԱՅԼՔ ԴԵՊԻ ԿՈՆԴ ԵՎ ԲՈւԼՎԱՐ ԹԱՂԱՄԱՍԵՐ…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում մայիսի 29-ին տրվեց ամառային ճամբարի մեկնարկը, որի ընթացքում դասավանդողը աշխատում է տարատարիք սովորողներից կազմված ջոկատի  հետ՝ կազմակերպելով և իրականացնելով սովորողների հետաքրքիր ուսումնական ճամբարը: Իմ ջոկատում ընդգրկված է 16 սովորող՝ 7-րդ, 8-րդ և 10-րդ դասարաններից, որոնց հետ նախատեսել եմ իրականացնել «Հին Երևան» և «Ակտիվ քաղաքացի» նախագծերը, ինչպես նաև կրթահամալիրային այլ նախագծեր… Continue reading “Ուսումնական ճամփորդության ամփոփում”

«Երևան 2800»…«Հին Երևան» նախագիծ

ԵՐԵՎԱՆՅԱՆ ՈւՍՈւՄՆԱՍԻՐՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՇԱՐՈւՆԱԿՎՈւՄ ԵՆ…

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում Մայիսյան հավաքի օրեր են, և մենք շարունակում ենք մեր նախագծային աշխատանքները: Մայիսի 15-ին «Հին Երևան» նախագծի շրջանակում Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ եղանք Հին Երևանի «Նորագյուղ» և «Դալմա կամ Դալմայի այգիներ» թաղամասերում… Continue reading “«Երևան 2800»…«Հին Երևան» նախագիծ”

«Հին Երևան» նախագիծ…Երևանյան ուսումնասիրություններ

Թանգարանային ուսումնասիրություն և քայլք Բանգլադեշում…

Ապրիլի 7-ին ավագ դպրոցի մի փոքր խմբի հետ «Հին Երևան» նախագծի շրջանակում եղանք Երևանի պատմության թանգարանում և քայլեցինք Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բանգլադեշ թաղամասում: Նախ թանգարանում մենք հետաքրքիր փաստեր և տեղեկություններ իմացանք հին Երևանի մասին. իրեղեն վկայություններ, հին լուսանկարներ, գրավոր աղբյուրներ, որոնք փաստում են մեր 2800-ամյա Էրեբունի-Երևան քաղաքամոր շուրջ 3000-ամյա հարուստ պատմության մասին…

Continue reading “«Հին Երևան» նախագիծ…Երևանյան ուսումնասիրություններ”

«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» նախագծի սկիզբ…

ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԹԱՂԱՄԱՍԵՐԻ ՈւՍՈւՄՆԱՍԻՐՈւԹՅՈւՆՆ ՍԿՍՎԱԾ Է…

Մարտի 6-ին Ավագ դպրոցի մի խումբ սովորողների հետ սկսեցինք «Հին Երևան» նախագծի շրջանակում Երևան քաղաքի հին թաղամասերի ուսումնասիրությունը: Նախագծի մեկնարկը սկսեցինք նախագծային խմբի հետ կլոր սեղան-քննարկմամբ, որի ընթացքում սովորողները ներկայացրեցին տարբեր աղբյուրներից՝ իրենց կատարած ուսումնասիրությունները Հին Երևանի թաղամասերի վերաբերյալ: Առաջին այցելության համար ընտրեցինք Ձորագյուղ և Ղանթար հին թաղամասերը: Մայր դպրոցի բակից քաղաքային տրանսպորտով ուղևորվեցինք դեպի Քաղաքապետարանի տարածք՝ իջնելով մոտակա կանգառում: Կանգառից քայլեցինք դեպի Ս. Սարգիս եկեղեցի, որի դիմաց՝ ձորի մեջ, Հրազդան գետի ձախ ափին և Հաղթանակ կամրջի աջ կողմում նախկինում փռված էր Ձորագյուղը, որի տարածքն  այժմ վերածվել է աղբանոցի և թափառող շների կացարանի:

Continue reading “«ՀԻՆ ԵՐԵՎԱՆ» նախագծի սկիզբ…”

ՆԱԽԱԳԾԻ ՄԵԿՆԱՐԿ…

Ուսումնասիրում ենք «ՀԻՆ ԵՐԵՎԱՆ»-ի թաղամասերը…

Այսօր ավագ դպրոցի սովորողների հետ սկսեցինք «Հին Երևան» նախագծի մեկնարկը: Նախագծի առաջին փուլով սովորողներին հանձնարարված էր կատարել ուսումնասիրություններ տարբեր աղբյուրներից և հավաքել տեղեկություններ Հին Երևանի թաղամասերի վերաբերյալ:Սովորողներն իրենց ուսումնասիրությունների արդյունքում պարզեցին, որ Հին Երևանն ունեցել է 11 թաղամաս՝ Հին թաղ, Բերդ, Կոնդ, Ձորագյուղ, Նոր թաղ, Դալմա, Քարահանք, Դավա-Յաթաղ, Շիլաչի, Ղանթար, Բուլվար…

Continue reading “ՆԱԽԱԳԾԻ ՄԵԿՆԱՐԿ…”