Քննարկում-շնորհանդեսի մասնակցություն ԵՊՀ-ում

Հասարակագիտական ստուգատես․Տիգրան Հայրապետյանական օրերի շրջանակում մարտի 22-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում «Newmag» հրատարակչության նախաձեռնությամբ իրականացավ «1988-ի Արևելագիտականի սերունդը» թեմայով քննարկում և քաղաքագետ, հրապարակախոս, վերլուծաբան, Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Տիգրան Հայրապետյանի երրորդ հատորի՝ «Փրկե՞նք հայրենիքը» գրքի շնորհանդեսը։ Continue reading “Քննարկում-շնորհանդեսի մասնակցություն ԵՊՀ-ում”

Հասարակագիտական ստուգատես․Այցելություն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Հասարակագիտական ստուգատեսի օրացույց
Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբերը կայցելեն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան․․․

Օր՝ մարտի 15
Մեկնում՝ ժամը 12։00
Վերադարձ՝ ժամը մինչև 16։00
Վայր՝ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան 
Մասնակիցներ՝ Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների պատմության ընտրությամբ խմբեր
Պատասխանատուներ՝ Վարդան Կարապետյան, Արմեն Ոսկանյան Continue reading “Հասարակագիտական ստուգատես․Այցելություն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան”

Կլոր սեղանները՝ ստուգատեսային ուսումնական բաց հարթակներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցով մարտի 1-ից ապրիլի 8-ը կրթահամալիրում հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսի շրջան էր։ Հասարակագիտական ստուգատեսը ամենամյա բաց ստուգատես է, որը հեղինակվում, կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Continue reading “Կլոր սեղանները՝ ստուգատեսային ուսումնական բաց հարթակներ”

Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում․2022

Ապրիլի 13-ին նախատեսվում է կլոր սեղան-հավաքի տեսքով ամփոփել 2022-ի հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսը, և ահա 10-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի սովորողները ներկայանում են ստուգատեսային ամփոփումներով․․․ Continue reading “Հասարակագիտական ստուգատեսի ամփոփում․2022”

Կլոր սեղան-քննարկում ՀԱԵ Անթիլիասի կաթողիկոսության արտաքին կապերի պատասխանատու, Գերաշնորհ Տեր Նարեկ արքեպիսկոպոս Ալեէմէզեանի հետ

Հանդիպման օրը՝ մարտի 22
ժամը՝ 13:00-13:40
Վայրը՝ Ավագ դպրոցի ընթերցասրահ

Կլոր սեղանի օրակարգ Continue reading “Կլոր սեղան-քննարկում ՀԱԵ Անթիլիասի կաթողիկոսության արտաքին կապերի պատասխանատու, Գերաշնորհ Տեր Նարեկ արքեպիսկոպոս Ալեէմէզեանի հետ”

«Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ»-ի ուսումնասիրություն․կարծիք-վերլուծություն

Նախագիծ

Նախագիծը կարդալիս, անկեղծ ասած, ինձ թվաց, թե կարդում եմ շրջանավարտի՝ ԲՈւՀ ընդունվելու համար քննություն հանձնելու կարգը, բառ առ բառ արտագրված /պարզապես «շրջանավարտ» տերմինի փոխարեն գրված է «ուսուցիչ»/, որին մենք՝ հեղինակային մանկավարժներս այդքան դեմ ենք։ Ամեն դեպքում որոշեցի շարունակել ընթերցումս, հասկանալ, թե ինչ են ուզում ուսուցչից՝ ցանկացած պայմանում աշխատող, ցանկացած իրավիճակ հանդուրժող, իր գործը գլուխը կախ կատարող ուսուցչից․․․իհարկե, վատ է, որ ուսուցիչը միայն գլուխը կախ աշխատում է և չի ընդդիմանում պետության որոշումների դեմ, որոնք ոտնահարում, սահմանափակում են ուսուցչի իրավունքները։
Իհարկե, ընդհանուր կարգն եմ անհեթեթություն համարում, բայց փորձել եմ առանձնացնել կետեր, որոնց հետ, որպես այլընտրանքային-հեղինակային կրթական ծրագրով աշխատող մանկավարժ, միանշանակ համաձայն չեմ՝ Continue reading “«Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգ»-ի ուսումնասիրություն․կարծիք-վերլուծություն”

Կլոր սեղան՝ «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ը Ավագ դպրոցում

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 10-ին կլոր սեղանի տեսքով ներկայացնում ենք «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ը Ավագ դպրոցում․․․ Continue reading “Կլոր սեղան՝ «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ը Ավագ դպրոցում”

Կլոր սեղան՝ 9-րդ դասարանի սովորողների «Ելք» ստուգատես

Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում մարտի 4-ին կլոր սեղանի տեսքով ներկայացնում ենք 9-րդ դասարանում  «Պատմություն»  առարկայից սովորողի կրթական հմտությունների ամփոփիչ ստուգման մեր այլընտրանքը․․․ Continue reading “Կլոր սեղան՝ 9-րդ դասարանի սովորողների «Ելք» ստուգատես”

Հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ

Հունիսյան ճամբարային օրերը հագեցած են նաև հրավիրյալ մասնագետների հետ հանդիպում-քննարկումներով․․․

Հունիսի 2-ին մեր հասարակագիտական ջոկատի հյուրը ազգագրագետ Լուսինե Խառատյանն էր, ով ճամբարականների հետ մանրամասն խոսեց-քննարկեց Հայաստանում ապրող ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենսդրությունը։ Continue reading “Հանդիպում ազգագրագետ Լուսինե Խառատյանի հետ”