Հասարակագիտական առարկաների դասավանդումը հեղինակային կրթական ծրագրով

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության տարածման ձևերից է կրթական փոխանակումներով ճամփորդությունների ընթացքում այցելությունները հայաստանյան տարբեր դպրոցներ, որի փորձը կրթահամալիրում ունի տասնամյակների պատմություն։ 2023-2024 ուսումնական տարում հեղինակային կրթական ծրագրի ներկայացման մեկ այլ փորձ կիրառվեց, և դեռ շարունակում է կիրառվել՝ ըստ Հանրակրթության պետական չափորոշչով որոշված ուսումնական բնագավառների։ Continue reading “Հասարակագիտական առարկաների դասավանդումը հեղինակային կրթական ծրագրով”

Անվանական մրցանակներ 2022․ «Վանո Սիրադեղյան»

Որպես նախաբան․․․

Մանկավարժական գործունեությունս սկսվեց 2005 թվականի հունվարից՝ Սյունիքի մարզի հեռավոր Խոզնավար գյուղի միջնակարգ դպրոցից, երբ դեռ ուսանող էի, այնուհետև շարունակվեց հարևան Վաղատուր գյուղում, իսկ 2006-ի սեպտեմբերից այն իր բեղուն շրջանը մտավ իմ հայրենի Կոռնիձոր գյուղում։ Ցավոք, այսօր երեք գյուղերն էլ, Սյունյաց աշխարհի մի շարք գյուղերի հետ միասին, դարձել են սահմանային գյուղեր, բայց հպարտ եմ, որ իմ գյուղը՝ Կոռնիձորը, սահմանապահ գյուղ է, կոռնիձորցին չի ընկճվել, չի կոտրվել, ամուր ու ձիգ կանգնած է իր հայրենի գյուղում, հող է մշակում, անասուն պահում, երեխա կրթում, օջախ շենացնում։ Առավել հպարտ եմ, որ իմ ծնողները նույնպես շեն են պահում իմ հայրական օջախը, որտեղ գիշերել, հաց են կիսել սեբաստացի շատ սովորողներ ու դասավանդողներ, և դեռ շատ անգամներ կլինեն․․․ Continue reading “Անվանական մրցանակներ 2022․ «Վանո Սիրադեղյան»”

Կլոր սեղանները՝ ստուգատեսային ուսումնական բաց հարթակներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի օրացույցով մարտի 1-ից ապրիլի 8-ը կրթահամալիրում հասարակագիտական ամենամյա բաց ստուգատեսի շրջան էր։ Հասարակագիտական ստուգատեսը ամենամյա բաց ստուգատես է, որը հեղինակվում, կազմակերպվում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում։ Continue reading “Կլոր սեղանները՝ ստուգատեսային ուսումնական բաց հարթակներ”

Հասարակագիտական ստուգատեսը՝ ուսումնական բաց հարթակ

Կրթահամալիրի օրացույցով մարտի 1-ից ապրիլի 9-ը կրթահամալիրում հասարակագիտական ստուգատեսի շրջան էր․․․ուսումնական բաց հարթակ, որի ընթացքում հասարակագետ դասավանդողները սովորողների հետ իրականացրին  մի շարք հասարակագիտական նախագծեր և նախագծային աշխատանքներ՝ դաս-քննարկումներ, կլոր սեղաններ, հանդիպումներ հասարակական-քաղաքական, հանրային  տարբեր գործիչների հետ, կրթական փոխանակումներով ճամփորդություններ, ակումբային գործունեություն, այլ․․․ Continue reading “Հասարակագիտական ստուգատեսը՝ ուսումնական բաց հարթակ”

«Մեր գերդաստանը»՝յուրաքանչյուր ընտանիքի նախագիծ

Չգիտեմ՝ ընտանեկան  նախագի՞ծը ձևավորեց ընտանեկան դպրոց, թե՞  ընտանեկան  դպրոցում  ծնվեց  և զարգացավ ընտանեկան նախագիծը… Երևի  թե՝  և՛…և՛։
Ես կարծում եմ, որ ընտանեկան հեռավար-առցանց դպրոցի այս ողջ ընթացքում կային նախագծեր, որոնք հավաքեցին-միավորեցին ընտանիքի անդամներին՝ ընտանիքը վերածելով իրական-կենդանի դպրոցի (ընտանեկան դպրոց), իսկ մյուս դեպքում նախագիծը ծնվեց ու զարգացավ ընտանիքում՝ դառնալով ընտանեկան իրական-կենդանի նախագիծ: Continue reading “«Մեր գերդաստանը»՝յուրաքանչյուր ընտանիքի նախագիծ”

Հասարակագիտական ստուգատեսային նախագիծը սովորողի ընտանիքում

Քանի որ ինձնից առաջ հոդված գրած սեբաստացիները, գրեթե բոլորը, իրենց հրապարակումներում շատ են խոսել համավարակի և դրա արդյունքում ստեղծված հեռավար-առցանց-ընտանեկան դպրոցի մասին, միանգամից կանցնեմ իմ հիմնական ասելիքին: Continue reading “Հասարակագիտական ստուգատեսային նախագիծը սովորողի ընտանիքում”

Հեռավար ուսուցումը որպես կրթահամալիրի ձեռքբերում

Continue reading “Հեռավար ուսուցումը որպես կրթահամալիրի ձեռքբերում”

Հասարակագիտական նախագծերը Ավագ դպրոցի հեղինակային կրթական ծրագրում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող այլընտրանքային կրթության շրջանակում իրականացվում է հեղինակային կրթական ծրագիր, իսկ հեղինակային կրթական ծրագիրն իրականացվում է նախագծային ուսուցման ձևով, որն ունի անընդհատ զարգացման միտումներ… Continue reading “Հասարակագիտական նախագծերը Ավագ դպրոցի հեղինակային կրթական ծրագրում”

Նախագծային շաբաթվա ամփոփում

ՆՈՅԵՄԲԵՐԻ 5-9…ՍԵԲԱՍՏԱՑՈւ ՕՐԵՐ. ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՏՈՆ…

Նոյեմբերի 5-9-ը՝ որպես նախագծային ուսուցման ստուգատեսի և սեբաստացու օրեր, ինձ համար անցան բավականին հետաքրքիր և բազմազբաղ իրավիճակներում: Սեբաստացի սովորողների հետ իրականացրեցինք տարբեր աշխատանքներ, ունեցանք տարբեր թեմաներով քննարկումներ, ունեցանք հյուրեր: Ես կփորձեմ նախագծային շաբաթն ամփոփել ըստ իրականացրած աշխատանքների ուղղությունների… Continue reading “Նախագծային շաբաթվա ամփոփում”

ՄԱՅԻՍՅԱՆ ՀՈԴՎԱԾ

Հանրակրթական հիմնական ծրագրային ուսուցումից անցում նախագծային ուսուցման…

– Հանրակրթական ծրագիր /հիմնական և լրացուցիչ/- հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն. Continue reading “ՄԱՅԻՍՅԱՆ ՀՈԴՎԱԾ”