Ամառային ուսումնական ճամբար․մայիսի 27-հունիսի 7․2024

Ուսումնական չորրորդ շրջան․ հունիսի օրացույց
Ուսումնական հունիս․ուղեցույց
Ամառային ճամբարի կազմակերպման՝ Ավագ դպրոցի աշխատակարգ Continue reading “Ամառային ուսումնական ճամբար․մայիսի 27-հունիսի 7․2024”

«Մուտք» Ավագ դպրոց ուսումնահայրենագիտական ճամբար Արատեսում․հաշվետվություն

Օգոստոսի 24-26-ը «Մուտք» հետազոտական Ավագ դպրոց-վարժարան ուսումնահետազոտական ճամբարի մասնակիցների 31 հոգանոց խումբը եռօրյա ուսումնահայրենագիտական ճամբարի նախագծով Արատեսում էր՝ իրականացնելով «Մուտք» ճամբարի արտագնա փուլը։ Սա հնարավորություն է տալիս մուտքի ճամբարի ղեկավարներին բացահայտելու «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հետազոտական վարժարանի սովորող դառնալու ցանկություն ունեցող պատանիների մի շարք հմտություններ և որակներ՝ ուսման նկատմամբ հետաքրքրություն, շփում, ընկերասիրություն, ինքնակազմակերպում, ինքնասպասարկում, արժեքային համակարգ, քայլելու, բարձունք հաղթահարելու հմտություններ, այլ․․․իսկ սրանք այն կարևոր որակներն են, որոնք հեղինակային կրթական ծրագրի առանցքային պահանջներից են։ Continue reading “«Մուտք» Ավագ դպրոց ուսումնահայրենագիտական ճամբար Արատեսում․հաշվետվություն”

«Մուտք» Ավագ դպրոց ուսումնահայրենագիտական ճամբար Արատեսում

Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում սովորողների ընդունելությունը կազմակերպվում է «Մուտք» ճամբարով։
Ճամբարը 6-օրյա է․ երևանյան փուլն իրականացվել է օգոստոսի 17-19-ը, իսկ արտագնա փուլն իրականացվում է օգոստոսի 24-26-ը՝ ուսումնահայրենագիտական ճամբար Արատեսի դպրական կենտրոնում /Վայոց Ձոր/․․․

Continue reading “«Մուտք» Ավագ դպրոց ուսումնահայրենագիտական ճամբար Արատեսում”

Հայրենագիտական, քայլարշավային ճամբար Արատեսում․ամփոփում

Հունիսի 20-22-ը Ավագ դպրոցի ճամբարականները «Հայրենագիտական, քայլարշավային ճամբար» նախագծով Արատեսում էին։ Ճամբարային երեք օրերին ճամբարականների հետ միասին մի շարք հետաքրքիր և օգտական ուսումնական աշխատանքներ իրականացրինք՝ քայլարշավ դեպի Ցաղաց քար, խոտհունձի, խոտահավաքի և ծառերի ջրման աշխատանքներ, քայլք Արատեսի ձորակով դեպի գետ և ժայռի աղբյուր, բարբառային զրույցներ, հասարակագիտական քննարկում, հրաձգության պարապմունք, ճամբարականները՝ խոհանոցում, ժամանցային-ինտելեկտուալ խաղեր, այլ․․․բավական հետաքրքիր ճամբար ստացվեց։ Continue reading “Հայրենագիտական, քայլարշավային ճամբար Արատեսում․ամփոփում”

Հայրենագիտական, քայլարշավային ճամբար Արատեսում

Հունիսի 20-ից Արատեսի դպրական կենտրոնում մեկնարկում ենք Ավագ դպրոցի ճամբարականների հայրենագիտական, քայլարշավային, մարզական ճամբարների ամառային փուլը․․․

Ժամկետը՝ հունիսի 20-22
Մեկնում՝ հունիսի 20-ին, ժամը՝ 08:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը՝ հունիսի 22-ին, ժամը՝ մինչև 19:00
Մասնակիցները՝ Ավագ դպրոցի ճամբարականներ
Ճամբարի ղեկավար՝ Վարդան Կարապետյան
Օգնական՝ Լևոն Միրզոյան
Մարզիչ՝ Գոհար Դանիելյան Continue reading “Հայրենագիտական, քայլարշավային ճամբար Արատեսում”

Ամառային ուսումնական ճամբար․մայիսի 29-հունիսի 9․2023

Ուսումնական չորրորդ շրջան․ հունիսի օրացույց
Ուսումնական հունիս․ուղեցույց
Ամառային ճամբարի կազմակերպման՝ Ավագ դպրոցի աշխատակարգ

Բովանդակային ուղղություններ՝ Continue reading “Ամառային ուսումնական ճամբար․մայիսի 29-հունիսի 9․2023”

Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ճամբար Արատեսում

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրի և Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի միջնակարգ դպրոցի միջև ստեղծված հնգամյա կրթական կապերի շրջանակում հուլիսի 27-29-ը իրականացավ «Կրթահամալիր-Կոռնիձոր» համագործակցային ամառային ուսումնական բաց ճամբար Արատեսում․․․ Continue reading “Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ճամբար Արատեսում”

Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ամառային բաց ճամբար Արատեսում

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրի և Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի միջնակարգ դպրոցի միջև ստեղծված հնգամյա կրթական կապերի շրջանակում նախաձեռնում ենք «Կրթահամալիր-Կոռնիձոր» համագործակցային ամառային ուսումնական բաց ճամբար Արատեսում․․․ Continue reading “Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ամառային բաց ճամբար Արատեսում”

Հունիսյան ուսումնական ճամբար․ամփոփում

Մայիսի 30-հունիսի 10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական չորրորդ շրջանն էր՝ հունիսյան ամառային ուսումնական ճամբար, սեբաստացի սովորողի համար սպասված շրջան, հավեսի շրջան՝ քայլքի, ճամփորդության, զրույց-քննարկումների, ճամբարային խաղերի, այլ․․․
Ավագ դպրոցում ճամբարն իրականացվել է ճամբարային ջոկատներով, յուրաքանչյուր սովորող իր հետաքրքրությունների և նախասիրությունների շրջանակում ընտրել է իր ջոկատը, ջոկատի ղեկավարին և այդպես անցկացրել ճամբարային հունիսը․․․ Continue reading “Հունիսյան ուսումնական ճամբար․ամփոփում”