Ուսումնաճանաչողական այց ՀՀ Արտաքին գործերի նախարարություն

Հունիսի 16-ին Ավագ դպրոցի մի խումբ հետաքրքրված սովորողների խումբ ուսումնաճանաչողական այցով ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում էր։ Բավականին տեղեկատվություն պարունակող, օգտակար և հետաքրքիր այցելություն էր, որի ընթացքում սովորողները ծանոթացան դիվանագետի աշխատանքի մանրամասներին՝ հիմնական  պարտականություններին, իրավունքներին, դիվանագիտական ծառայության մարմինների գործունեությանը և այլն։ Continue reading “Ուսումնաճանաչողական այց ՀՀ Արտաքին գործերի նախարարություն”

Այցելություն Ազգային ժողով․մասնակցություն խորհրդարանական լսումների

Մայիսի 10-ին ԱԺ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի և Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի համագործակցությամբ կայացավ խորհրդարանական լսումներ՝ «Կամավոր աշխատանքի մասին» և հարակից օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Լսումներին մասնակցեցին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի մի խումբ հետաքրքրված, շահագրգիռ սովորողներ, ովքեր նախապես ընթերցել էին «Կամավոր աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, ձևակերպել հարցեր, առաջարկներ և հնչեցրել Ազգային ժողովում։ Continue reading “Այցելություն Ազգային ժողով․մասնակցություն խորհրդարանական լսումների”

«Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողով․ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ

Միջազգային գիտաժողովի ծրագիր
Գիտաժողովին մասնակցության նախագիծ-ժամանակացույց
«Պատուհան դեպի գիտություն» նախագիծ

Հոկտեմբերի 20-21-ը ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Պատմության ինստիտուտում կազմակերպվել էր «Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողով, որի կազմակերպիչը ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հին դարերի պատմության բաժինն էր /Բաժնի վարիչ՝ պ․գ․թ․ Գոհար Վարդումյան/։ Գիտաժողովին մասնակցում էին հայաստանյան և արտերկրյա հայտնի գիտնականներ, նաև երիտասարդ հետազոտողներ, ովքեր այդպիսով մտնում են գիտական աշխարհ։ Continue reading “«Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողով․ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ”

«Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողով․ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ

Միջազգային գիտաժողովի ծրագիր

Ժամկետ՝ հոկտեմբերի 20-21
Մասնակիցներ՝
11-րդ դասարանի պատմության ընտրությամբ խմբի սովորողներ, այլ հետաքրքրված սովորողներ
Համակարգող՝ Վարդան Կարապետյան Continue reading “«Հին Հայաստանի պատմություն և մշակույթ» խորագրով միջազգային գիտաժողով․ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտ”

«Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն» միջազգային հնգօրյա գիտաժողովի ամփոփում

Միջազգային գիտաժողովի ծրագիր
Գիտաժողովին մասնակցության նախագիծ-ժամանակացույց

Մայիսի 3-7-ը ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում կազմակերպվել էր «Հեռափոխելով քաղաքը․մարդաբանական դիտանկյուն» խորագրով միջազգային հնգօրյա գիտաժողով, որի կազմակերպիչը ԳԱԱ Հնագիտության և Ազգագրության ինստիտուտն էր։ Գիտաժողովին մասնակցում էին հայաստանյան և արտերկրյա հայտնի գիտնականներ, նաև երիտասարդ հետազոտողներ, ովքեր այդպիսով մտնում են գիտական աշխարհ։ Հաղորդակցման լեզուները հայերեն և անգլերեն լեզուներն էին՝ սինխրոն թարգմանչի հնարավորությամբ, ԳԱԱ-ի կոնֆերանսի հարմար, լուսավոր դահլիճով, հյուրասիրությամբ, ամեն ինչ կազմակերպված, հարմարավետ միջավայրում։ Continue reading “«Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն» միջազգային հնգօրյա գիտաժողովի ամփոփում”

«Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն»․Միջազգային գիտաժողովի առաջին օրը

Մայիսի 3-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության շենքում մեկնարկեց «Հեռափոխելով քաղաքը․մարդաբանական դիտանկյուն» միջազգային հնգօրյա գիտաժողովը, որին հնարավորություն ունեն մասնակցելու նաև կրթահամալիրի Ավագ դպրոցի մի խումբ սովորողներ՝ 10-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի սովորողներ և Ավագ դպրոցի «Պատմություն» առարկայի այլընտրանքային ծրագրերի համահեղինակներ։ Continue reading “«Հեռափոխելով քաղաքը. մարդաբանական դիտանկյուն»․Միջազգային գիտաժողովի առաջին օրը”

Պանելային քննարկման մասնակցության ամփոփում

Դեկտեմբերի 10-ին Երևանի պետական համալսարանում Միջազգային հարաբերությունների և Արևելագիտության ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների համատեղ ջանքերով տեղի ունեցավ «Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը. Փոթորիկ լեռներում» խորագրով պանելային քննարկում, որին մասնակցում էին նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 10-րդ դասարանի պատմության ընտրության խմբի սովորողները և 9-րդ դասարանից երկու  հետաքրքրված սովորող․․․ Continue reading “Պանելային քննարկման մասնակցության ամփոփում”

Երիտասարդ պատմաբանների միջազգային հնգօրյա գիտաժողովի ամփոփում

Միջազգային գիտաժողովի ծրագիր
Գիտաժողովին մասնակցության նախագիծ-ժամանակացույց

Նոյեմբերի 29-դեկտեմբերի 3-ը ԵՊՀ-ում, ԳԱԱ-ում  և ՀՊՄՀ-ում կազմակերպվել իրականացել է Երիտասարդ պատմաբանների միջազգային հնգօրյա գիտաժողովը, որը կազմակերպվել էր ԵՊՀ-ի, ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի և Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի համագործակցության շրջանակում: ԵՊՀ պատմության, աստվածաբանության, արևելագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետների ՈՒԳԸ-ների նախաձեռնությամբ կյանքի կոչված և արդեն ավանդական դարձած գիտաժողովը համախմբել էր ոչ միայն հայաստանյան բուհերի ու կրթական կենտրոնների, այլև օտարերկրյա մի քանի համալսարանների երիտասարդ պատմաբաններին: Continue reading “Երիտասարդ պատմաբանների միջազգային հնգօրյա գիտաժողովի ամփոփում”

Պանելային քննարկման մասնակցության նախագիծ

Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների և Արևելագիտության ֆակուլտետների Ուսանողական գիտական ընկերությունների համատեղ ջանքերով դեկտեմբերի 10-ին ԵՊՀ-ում տեղի կունենա «Տարածաշրջանային զարգացումները և Հայաստանը. Փոթորիկ լեռներում» խորագրով պանելային քննարկումը, որին հրավիրված են մասնակցելու նաև «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սովորողները․․․ Continue reading “Պանելային քննարկման մասնակցության նախագիծ”