Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողի կամավոր ատեստավորման հանրային ներկայացում

Սիրով հրավիրում եմ․․․

Հարգելի՛ գործընկեր, սիրելի՛ սովորող, ծնող, սիրով հրավիրում եմ Ձեզ մասնակցելու Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողի կամավոր ատեստավորման իմ փաթեթի հանրային ներկայացմանը, որը տեղի կունենա ս/թ․ հոկտեմբերի 27-ին, ժամը՝ 11։00, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի ընթերցասրահում
Հասցեն՝ Ա․ Բաբաջանյան 25, Մայր դպրոց

Ներկայացվող աշխատանքային փաթեթ

Նախաբան
Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության համաձայն՝ կրթահամալիրը փորձարարական-հետազոտական, հանրակրթական հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող կազմակերպություն է։ Եվ, որպես այլընտրանքային-հեղինակային կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների փորձարարական-հետազոտական միավորում, 2022-2023 ուտարվանից սկսում է «Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողների կամավոր ատեստավորման» գործընթացը՝ ներկայացնելով ուսուցչի կամավոր ատեստավորման կրթահամալիրի այլընտրանքը։ Continue reading “Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողի կամավոր ատեստավորման հանրային ներկայացում”

Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողի կամավոր ատեստավորում

Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողների կամավոր ատեստավորում․հայտարարություն
Կամավոր ատեստավորման կազմակերպման կարգ

Դասավանդող՝ Վարդան Կարապետյան
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Ավագ դպրոց
Դասավանդվող առարկաներ՝ Պատմություն, Քաղաքագիտություն
Ուսումնական բլոգ՝
1․ Դասավանդողի ուսումնական բլոգ
2․ Հասարակագիտական, քաղաքացիկան նախաձեռնությունների լաբորատորիայի բլոգ
3․ «Բարբառներ» ակումբի բլոգ

Վերջին երեք ուսումնական տարիների մանկավարժական գործունեության մասին տեղեկությունների փաթեթ․ Continue reading “Հեղինակային կրթական ծրագրի դասավանդողի կամավոր ատեստավորում”