Հեռավար ուսուցման աշխատակարգ և ծրագիր․2023-2024 ուստարի

Նախաբան՝
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է հեղինակային կրթական ծրագիր, որի բաղադրիչներից մեկը հեռավար ուսուցումն է, իսկ հեռավար կրթության իրավական հիմնավորումը տրված է ՀՀ Սահմանադրությամբ և մի շարք իրավական ակտերով։
Արդեն հինգ տարի է, ինչ աշխատում եմ հեռավար ուսուցման  ծրագրով, բավարար չափով գիտեմ ուսուցման հեռավար ձևի առանձնահատկությունները, բարդությունները, բայց, միևնույն ժամանակ,  արդյունքները գոհացնող են։ Continue reading “Հեռավար ուսուցման աշխատակարգ և ծրագիր․2023-2024 ուստարի”

Ամառային ուսումնահետազոտական աշխատանք. Հեռավար ուսուցման ծրագրով պատմության դասընթացի փաթեթ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվում է հեղինակային կրթական ծրագիր, որի բաղադրիչներից մեկը հեռավար ուսուցումն է, իսկ հեռավար կրթության իրավական հիմնավորումը տրված է՝

Հեռավար ուսուցում․ ներկայացնում են հեռավար սովորողները

Իրենց ուսումնական ձմեռվա և բնակավայրերի մասին գրում-պատմում են Ավագ դպրոցի հեռավար ուսուցմամբ սովորողները՝

Դասավանդող՝ Վարդան Կարապետյան

Հեռավար ուսուցում․նոր ուսումնական տարվա մեկնարկ

Ավագ դպրոցի հեռավար սովորողները նոր ուսումնական տարին սկսում են իրենց մասին հետաքրքիր պատումներով՝ աշխարհի տարբեր անկյուններից․․․

Ներկայանում է 12-րդ դասարանի հեռավար սովորող Ռուբեն Գալստյանը՝ Չինաստանի Սյամեն քաղաքից՝ Continue reading “Հեռավար ուսուցում․նոր ուսումնական տարվա մեկնարկ”

Հեռավար ուսուցման աշխատակարգ և ծրագիր․2022-2023 ուստարի

Նախաբան՝
Արդեն չորս տարի է, ինչ աշխատում եմ հեռավար ուսուցման  ծրագրում, բավարար չափով գիտեմ ուսուցման հեռավար ձևի առանձնահատկությունները, բարդությունները, բայց, միևնույն ժամանակ,  արդյունքները գոհացնող են։

Հեռավար ուսուցման ծրագրի ուղղությամբ ունեմ մեկ հոդված՝ հրապարակված «Դպիր» մանկավարժական ամսագրում, սովորողների աշխատանքների տասնյակ փաթեթներ, համակարգել եմ «Հեռավար ուսուցումը հեղինակային կրթական ծրագրում» խորագրով կլոր սեղան, իսկ 2022-ի ամռանը մշակել եմ նաև «Հեռավար ուսուցման ծրագրով պատմության դասընթացի փաթեթ»։ Continue reading “Հեռավար ուսուցման աշխատակարգ և ծրագիր․2022-2023 ուստարի”

Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոց. հոկտեմբերի 15-30

Ողջու’յն…
Սիրելի’ սովորողներ, ինչպես գիտեք՝  հանրապետությունում ուսումնական հաստատությունները նորից փակվեցին, աշնանային երկշաբաթյա արձակուրդները տեղափոխվեցին հոկտեմբեր՝ հոկտեմբերի 15-30: Սակայն կրթահամալիրը իր հեղինակային ինքնավարության շնորհիվ առաջիկա երկու շաբաթների ընթացքում՝ հոկտեմբերի 15-30-ը անցնում է հեռավար ուսուցման, իսկ նոյեմբերի առաջին շաբաթը մեզ համար կլինի արձակուրդային շաբաթ:
Հրաման՝ Կրթահամալիրում հոկտեմբերի 15-30-ը աշխատանքի կազմակերպման մասին
Տիարի սուրհանդակ
Հաշվառման մատյան
Continue reading “Հեռավար-առցանց-ընտանեկան-ինքնակրթության դպրոց. հոկտեմբերի 15-30”

Ուսումնական չորրորդ շրջան

ԸՆՏԱՆԵԿԱՆ ՀՈւՆԻՍՅԱՆ ՀԵՌԱՎԱՐ-ԱՌՑԱՆՑ ՃԱՄԲԱՐ. ՄԱՅԻՍԻ 25-ՀՈւՆԻՍԻ 5…

Անհատական աշխատաժամանակ

Ճամբարի բովանդակություն՝
-Ուսումնական երրորդ շրջանի ամփոփում, սովորողների ուսումնական աշխատանքների գնահատում Continue reading “Ուսումնական չորրորդ շրջան”

Հիշողություններ՝ Հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին

«Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» նախագծի շրջանակում Բագարանում բնակված ադրբեջանցիների հետ ունեցած շփումների մասին է պատմում Բագարան գյուղի բնակիչ, 8-րդ դասարանի սովորող Արշակ Սերոբյանի պապը՝ Արշակ Ղազարյանը՝

Ռադիոնյութը՝ Արշակ Սերոբյանի... Continue reading “Հիշողություններ՝ Հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին”

Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման ամփոփում

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԴՊՐՈՑ.ԱՊՐԻԼԻ 20-24, 27-30

Ապրիլի 20-24-ը և 27-30-ը ընտանեկան-հեռավար-առցանց դպրոցի հերթական երկու շաբաթվա ընթացքում Ավագ և Միջին դպրոցների սովորողների հետ շարունակել եմ աշխատել եմ երեք նախագծի շուրջ, որոնցից շարունակեցին առավել հետաքրքիր զարգացում ապրել   «Մեր գերդաստանը» ընտանեկան նախագիծը  և «Հայաստանում բնակված ադրբեջանցիները և նրանց հետ կապված հիշողությունները» հասարակագիտական նախագիծը: Continue reading “Ընտանեկան հեռավար-առցանց ուսուցման ամփոփում”

Ապրիլի 25-ը՝ քաղաքացու օր

2019 թվականի ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը: Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը… Continue reading “Ապրիլի 25-ը՝ քաղաքացու օր”