Կոռնիձորցիները՝ կրկին կրթահամալիրում

Հեղինակային կրթական ծրագրի հեղինակների Մայիսյան 19-րդ ամենամյա բաց հավաքի շրջանակում մայիսի 9-11-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հերթական անգամ հյուրընկալվեցին Սյունիքի մարզի սահմանապահ Կոռնիձոր գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտներն ու  ուսուցիչները՝ 27 հոգանոց խմբով, հետևողականորեն հավատարիմ մնալով Կրթահամալիր-Կոռնիձոր գործընկերային, բարեկամական կապերին։ Հյուրերը երեք հագեցած օրեր անցկացրին կրթահամալիրում՝ սեբաստացիական օրակարգին լիարժեք ներառվելով։ Continue reading “Կոռնիձորցիները՝ կրկին կրթահամալիրում”

Կրթական փոխանակումների նորարարական զարգացում.«Ձմեռ պապ» մրցանակի ներկայացվող աշխատանք

Հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ մաս են կազմում կրթական փոխանակումներով ճամփորդությունները, որոնց արդյունքում հայաստանյան տարբեր դպրոցների հետ ստեղծվում են համագործակցային կապեր։

2023-ին իմ և Աշոտ Տիգրանյանի նախաձեռնությամբ և համագործակցությամբ իրականացվել են կրթական փոխանակումներով մի շարք ճամփորդություններ, որոնց արդյունքում գործընկեր ուսումնական հաստատությունների հետ ամրապնդվել և նոր մակարդակի են բարձրացվել կրթահամալիրի հետ ունեցած կապերը, իսկ այլ ուսումնական հաստատությունների հետ ստեղծվել են նոր կապեր։

Continue reading “Կրթական փոխանակումների նորարարական զարգացում.«Ձմեռ պապ» մրցանակի ներկայացվող աշխատանք”

Գործընկեր դպրոցները հարիսայի համայնքային ծեսին․Աշնակ, Պարտիզակ, Ներքին Բազմաբերդ

Սեբաստացու օրերի շրջանակում նոյեմբերի 23-25-ը Թալինի տարածաշրջանի Աշնակ, Պարտիզակ և Ներքին Բազմաբերդ գյուղերի միջնակարգ դպրոցների տարատարիք սովորողների և ուսուցիչների շուրջ 40 հոգանոց խումբը կրթական փոխանակումներով, հարիսայի համայնքային ծեսին մասնակցելու նպատակով հյուրընկալվեցին կրթահամալիրում։ Continue reading “Գործընկեր դպրոցները հարիսայի համայնքային ծեսին․Աշնակ, Պարտիզակ, Ներքին Բազմաբերդ”

Ընդունելության ծրագիր

Մշակութային այցով Սյունիքի մարզի Խնձորեսկի Գ․ Սևունցի անվան միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի սովորողների, ծնողների և ուսուցիչների 32 հոգանոց խումբը հուլիսի 3-4-ը կլինի Աշտարակ-Երևան-Էջմիածնում։ Գործընկերության, հանրակրթական կապերի ամրապնդման նպատակով խումբը մեկ գիշերով կգիշերի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կրթական փոխանակումների կացարաններում․․․ Continue reading “Ընդունելության ծրագիր”

Գեղակերտի դպրոցականների օրը՝ կրթահամալիրում

Մայիսի 23-ին մայիսյան հավաքի շրջանակում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում հերթական անգամ հյուրընկալվեցին Արմավիրի մարզի Գեղակերտի միջնակարգ դպրոցի սովորողներն ու ուսուցիչները։ Բավականին հագեցած օր ունեցանք միասին․հյուրերը մասնակցեցին բաց պարապմունքների կրթահամալիրի ինժեներական լաբորատորիայում և խեցեգործության ուսկենտրոնում, ներկա գտնվեցին Ավագ դպրոցի շրջանավարտների հաշվետու ցուցահանդեսին, սեբաստացի սովորողների հետ ունեցան միասնական պարապմունք Վիգեն Ավետիսի քանդակի դպրոցում, մասնակցեցին  «Զենիթ» բենդի հաշվետու համերգին, Ավագ դպրոցի սովորողների հետազոտական աշխատանքների պաշտպանությանը, իսկ հետաքրքիր օրն ավարտեցինք կրթահամալիրի Քոլեջի գինու դպրոցում…վստահ եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական… Continue reading “Գեղակերտի դպրոցականների օրը՝ կրթահամալիրում”

Կրթական փոխանակման նախագիծ․ընդունելության ծրագիր

Մայիսյան հավաքի շրջանակում կրթական կամուրջների ամրապնդման նպատակով Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի միջնակարգ դպրոցի սովորողների և ուսուցիչների 15 հոգիանոց  խումբը կրթական փոխանակումների ծրագրով մայիսի 23-ին հյուրընկալվում է կրթահամալիրում,  մասնակցում Հեղինակային կրթական ծրագրի բաց պարապմունքներին․․․ Continue reading “Կրթական փոխանակման նախագիծ․ընդունելության ծրագիր”

Գործընկեր դպրոցները հարիսայի համայնքային ծեսին

Նոյեմբերի 25-27-ը Սյունիքի մարզի Կոռնիձոր և Քարաշեն գյուղերի միջնակարգ դպրոցների տարատարիք սովորողների և ուսուցիչների 20 հոգանոց խումբը կրթական փոխանակումներով, հարիսայի համայնքային ծեսին մասնակցելու նպատակով հյուրընկալվեցին կրթահամալիրում, իսկ նոյեմբերի 26-ին նրանց միացան նաև Արմավիրի մարզի Գեղակերտ գյուղի միջնակարգ և Երևանի թիվ 184 Ավագ դպրոցների սովորող-ուսուցիչների 35 հոգանոց խումբը․․․ Continue reading “Գործընկեր դպրոցները հարիսայի համայնքային ծեսին”

Կլոր սեղան-քննարկում․ԵՊՀ-կրթահամալիր

Մայիսյան հավաքի ընթացքում   «Պատուհան դեպի գիտություն» նախագծի շրջանակում
հասարակագիտական, քաղաքացիական նախաձեռնությունների լաբորատորիան նախաձեռնում է կլոր սեղան-քննարկում՝ ԵՊՀ պատմության ֆակուլտետի ՈւԳԸ-ի նախագահի և նույն ֆակուլտետի ակտիվիստ ուսանողների, պատմության ֆակուլտետի փոխդեկանի և նույն ֆակուլտետի դասախոսների մասնակցությամբ․․․
Continue reading “Կլոր սեղան-քննարկում․ԵՊՀ-կրթահամալիր”

Ընդունելության ծրագիր

Համայնքային տոն, հարիսայի ծեսին մասնակցելու նպատակով նոյեմբերի 27-ին կրթահամալիրում կհյուրընկալվեն Արմավիրի մարզի Գեղակերտի միջնակարգ դպրոցի սովորողների 15 հոգանոց խումբը՝  աշխարհագրության ուսուցչուհու ղեկավարությամբ
/ընդհանուր՝ 16 հոգի/…

Ընդունելության պատասխանատուներ՝
Վարդան Կարապետյան, Աննա Երիցյան
Ուղեկցող-սովորողներ՝ «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի սաներ
Continue reading “Ընդունելության ծրագիր”

Ընդունելության ծրագիր

Համայնքային տոն, հարիսայի ծեսին մասնակցելու նպատակով նոյեմբերի 26-27-ը կրթահամալիրում կհյուրընկալվեն Արագածոտնի մարզի Աշնակի Գ. Չաուշի անվան միջնակարգ դպրոցի սովորողների 13 հոգանոց խումբը՝ տնօրենի ղեկավարությամբ /ընդհանուր՝ 14 հոգի/․

Ընդունելության պատասխանատուներ`
Վարդան Կարապետյան, Աննա Երիցյան
Գիշերակացը՝ Հյուսիսային դպրոցի կրթական փոխանակումների կացարաններում
Ուղեկցող-սովորողներ՝ «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի սաներ
Continue reading “Ընդունելության ծրագիր”