9-րդ դասարանում «Հայոց պատմություն» առարկայից սովորողների ամփոփիչ բանավոր ստուգում․լուսաբանում

«Հայոց պատմություն» առարկայի քննության մեր այլընտրանքը…

Հունիսի 17-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի 9-րդ դասարանի սովորողներն անցան «Հայոց պատմություն» առարկայից ամփոփիչ բանավոր ստուգում՝ իրենց թվային ուսումնական գործիքներով, ուսումնական բլոգով, հանգիստ, անկաշկանդ միջավայրում: Սովորողները ուսումնական բլոգից ներկայացրին իրենց հաջողված նախագծերը, անհատական աշխատանքները, հանդես եկան իրենց կարծիքներով, դիրքորոշումներով, վերլուծություններով՝ պահպանելով և հարգելով հեղինակային մանկավարժության սկզբունքները։ Continue reading “9-րդ դասարանում «Հայոց պատմություն» առարկայից սովորողների ամփոփիչ բանավոր ստուգում․լուսաբանում”

Հանդիպում պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանի հետ

Արցախի ազգային-ազատագրական շարժման օրվա առթիվ փետրվարի 20-ին կրթահամալիրի Ավագ դպրոցի հյուրը պատմական գիտությունների դոկտոր, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ԳԽ և ԱԺ նախկին պատգամավոր Ալեքսան Հակոբյանն էր։

Հանդիպման թեման էր՝ «Արցախյան շարժում 35», որի շրջանակում բանախոսը սովորողներին մանրամասն ներկայացրեց Ղարաբաղյան շարժման պատմությունը և «Ղարաբաղ» կոմիտեի դերը շարժման գործում։ Սովորողները նաև հարցեր ուղղեցին պարոն Հակոբյանին, որի արդյունքում հանդիպումը նախատեսվածից երկար տևեց։ Continue reading “Հանդիպում պատմական գիտությունների դոկտոր Ալեքսան Հակոբյանի հետ”

Ուսումնական պարապմունքը վարում է իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը

Դեկտեմբերի 8-ին «Պատմություն» առարկայի ծրագրի շրջանակում 9-րդ դասարանում ուսումնական պարապմունքը վարում էր խորհրդային և հայ հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս, ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը։ Պարապմունքի թեման էր՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում»։ Continue reading “Ուսումնական պարապմունքը վարում է իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը”

Իմ պապերը՝ Մեծ Հայրենականի մասնակից

«Հայ ժողովուրդը՝ Հայրենական Մեծ պատերազմի տարիներին» ծրագրային թեմայի շրջանակում 9-րդ դասարանի սովորողները ներկայացնում են պատերազմին մասնակցած իրենց պապերին ու ազգականներին․․․ Continue reading “Իմ պապերը՝ Մեծ Հայրենականի մասնակից”

Ուսումնական պարապմունքը վարում է իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը


«Պատմություն» առարկայի ծրագրի շրջանակում ուսումնական պարապմունքը վարում է խորհրդային և հայ հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս, ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը․․․

Լուսանկարը՝ Անահիտ Դավթյանի /Վարդան Հարությունյանի հետ հանդիպումից/ Continue reading “Ուսումնական պարապմունքը վարում է իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը”

Արտագնա պարապմունք «Կարմիր բլուր» /Թեյշեբաինի/ հնավայրում

Հոկտեմբերի 13-ին 11-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի սովորողները ունեցան շատ հետաքրքիր, արդյունավետ, օգտակար, ուսումնական արտագնա պարապմունք «Կարմիր բլուր» /Թեյշեբաինի/ հնավայրում, որտեղ այս օրերին իրականացվում են ակտիվ պեղումներ, իրականացվում են նոր բացահայտումներ ուրարտական Թեյշեբաինի քաղաքի վերաբերյալ․․․ Continue reading “Արտագնա պարապմունք «Կարմիր բլուր» /Թեյշեբաինի/ հնավայրում”

Արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում

Մայիսի 17-ին և 26-ին 11-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի խմբի սովորողները ունեցան բավական հետաքրքիր, օգտակար, ուսումնական արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, որտեղ թանգարանի տնօրեն պատմաբան-հնագետ Միքայել Բադալյանը երկօրյա պարապմունքի ընթացքում սովորողներին ներկայացրեց «Էթիունի-Ուրարտու» նոր բացահայտումները։ Continue reading “Արտագնա պարապմունք «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում”

Հետազոտական աշխատանք․Հայ և օտար պատմիչներ

10-րդ դասարանի «Պատմության ընտրությամբ դասընթաց»-ի սովորողները իրականացնում են հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրելով հայ և օտար պատմիչներին․․․

Ներկայանում է առաջին խումբը՝

Դասընթացի ղեկավար՝ Վարդան Կարապետյան