Քննարկում-շնորհանդեսի մասնակցություն ԵՊՀ-ում

Հասարակագիտական ստուգատես․Տիգրան Հայրապետյանական օրերի շրջանակում մարտի 22-ին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում «Newmag» հրատարակչության նախաձեռնությամբ իրականացավ «1988-ի Արևելագիտականի սերունդը» թեմայով քննարկում և քաղաքագետ, հրապարակախոս, վերլուծաբան, Արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ Տիգրան Հայրապետյանի երրորդ հատորի՝ «Փրկե՞նք հայրենիքը» գրքի շնորհանդեսը։

Քննարկումը վարում էր «Newmag» հրատարակչության տնօրեն Արտակ Ալեքսանյանը, իսկ բանախոսներն էին՝ քաղաքագիտության դոկտոր Արսեն Գասպարյանը, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը, Տիգրան Հայրապետյանի կինը՝ Նազելի Ղարիբյանը։ Բանախոսները խոսեցին Արևելագիտության ֆակուլտետի երկու շրջանավարտների՝ քաղաքագետ Տիգրան Հայրապետյանի և դիվանագետ Արմեն Խարազյանի, նրանց կյանքի, գործունեության, թողած ժառանգության մասին։ Հավաքին ներկա էին դասախոսներ, պատգամավորներ, Արևելագիտական ֆակուլտետի տարբեր տարիների շրջանավարտներ, ուսանողներ, Տիգրան Հայրապետյանի ընկերներ, ինչպես նաև մենք՝ սեբաստացիներս, սովորող-դասավանդողների 30 հոգանոց խմբով։ Քննարկման վերջում հանդես եկանք նաև մենք՝ մեր խոսքով, երգով, հաց ու գինով։

Լուսանկարները՝ «Newmag» հրատարակչության ֆեյսբուքյան էջից՝

Տեսանյութը՝ Լևոն Միրզոյանի․

Ինչպիսի՞ն էր Արևելագիտության ֆակուլտետի սերունդը 1988-ին, ի՞նչ ժառանգություն են թողել Տիգրան Հայրապետյանը, Արմեն Խարազյանը և մյուս նվիրյալները՝ ձևավորելով քաղաքագիտական ու դիվանագիտական նոր մշակույթ: Այս հարցերին է անդրադառնում «Արմենիա» TV հեռուստաընկերությունը․․․

Կարող եք նաև ծանոթանալ Media max-ի անդրադարձին․․․

Սիրով՝
Վարդան Կարապետյան

Leave a comment