ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ – ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ – «ԿՈՌՆԻՁՈՐՆ ԱՅՍՕՐ»

ԿՈՌՆԻՁՈՐՆ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ.

Մի փոքր Արցախյան պատերազմին՝ Կոռնիձորի մասնակցության մասին՝

Հարուստ պատմական անցյալ ու կենսագրություն ունեցող Կոռնիձոր գյուղը, գտնվելով Ադրբեջանի սահմանից ընդամենը 500 մետր հեռավորության վրա, իր վրա ընդունեց Արցախյան պատերազմի առաջին հարվածները: Կոռնիձորը դարձել էր Արցախի հետ կապի գլխավոր հենակետը և պայքարի ամենաթեժ կետը: Գյուղը գրեթե ամեն օր հրետակոծվում էր: Մեր աչքերի առջև ավերվում էր Արգավանդ դաշտավայրի արևելյան ծայրին, Աղավնո գետի աջ կողմի հարթության վրա ծվարած նորակառույց Կոռնիձորը:

Ամբողջ գյուղը ոտքի էր ելել՝ հայրենի գյուղի պատիվն ու տարածքները պաշտպանելու և Արցախի բռնազավթած քաղաքներն ու գյուղերը ազատագրելու: Գյուղի երիտասարդությունը կազմակերպել էր կամավորական ջոկատ: Կոռնիձորը, լինելով պատերազմի ամենաթեժ հատվածը, նրա որդիները անձնուրաց կերպով մտնելով կռվի մեջ՝ կյանքի ու մահու կռիվներ էին տալիս: Եղան բազմաթիվ խաղաղ զոհեր, իսկ ռազմի դաշտում զոհվեցին գյուղի բազում  քաջարի տղաներ…Փա՜ռք ու պատիվ նրա պաշտպաններին՝ հողի հայրենիքի համար մարտադաշտում զոհված կոռնիձորցիներին:Կոռնիձորն այսօր՝ պատերազմից հետո.

d_hsBWCaNVpdSy9d4IxgQS1j362_C3ib1993 թվականից կոռնիձորցիները վերադարձան գյուղ, «վերածնվեց» Կոռնիձորը: Գյուղացիները սկսեցին վերաշինման և վերականգնման աշխատանքներ: Պատերազմի պատճառած վնասներն ահռելի էին, իսկ դրանք վերացնելու համար երկար ժամանակ էր պահանջվում: Դժվարությամբ, քիչ-քիչ, բայց արի ու տես, որ կոռնիձորցին իր մեջ ուժ գտավ, վերագտավ իրեն, պինդ կանգնեց իր հայրենի հողի վրա և նորից շենացրեց այն:

Այդ դժվար ու ծանր օրերից անցել է 23 տարի, ապրում է Կոռնիձոր գյուղը, ապրում է աճող բնակչությամբ, իր ավանդույթներով,  սովորույթներով, հոգևոր-մշակութային կյանքով, զարգացող տնտեսությամբ և, իհարկե, իր խնդիրներով, բայց ապագայի հանդեպ լավատեսությամբ:

Գյուղում միշտ եղել և այսօր էլ գործում է դպրոցը՝ Կոռնիձորի Ազնիվ Բալասանյանի անվան միջնակարգ դպրոցը, որն ունի 150 սովորող, 23 ուսուցիչ: Գյուղն ունի մսուր-մանկապարտեզ՝ մոտ 35-40 երեխայով, նորակառույց մշակույթի տուն և թանգարան: Այսօր կոռնիձորցին զբաղվում է անասնապահությամբ, հողագործությամբ՝ հացահատիկի և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, և իր արդար քրտինքով հոգում է իր ընտանիքի հոգսերը: Ահա մենք ուզում ենք ճանաչելի դարձնենք այսպիսի հերոսական, «վերածնված» և այսօր ապրող ու արարող Կոռնիձոր գյուղը:

ՆԱԽԱԳԾԻ ՆՊԱՏԱԿԸ՝

  • Ճամփորդության միջոցով ճանաչել և ճանաչելի դարձնել Կոռնիձոր գյուղը
  • Տեսնել, թե ինչպես է ապրում այսօր  Արցախյան պատերազմից հետո «վերածնված» գյուղը
  • Ծանոթանալ գյուղի մարդկանց կենցաղին, նիստուկացին, սովորույթներին, խնդիրներին, ավանդույթներին և առօրյային
  • Կրթական փոխանակում Կոռնիձորի Ազնիվ Բալասանյանի անվան միջնակարգ դպրոցի հետ

ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ՝

  • Կրթական փոխանակում Կոռնիձորի Ազնիվ Բալասանյանի անվան միջնակարգ դպրոցի հետ. հանդիպում դպրոցում, համատեղ ուսումնական աշխատանք դպրոցում՝ ուսումնական միասնական պարապմունքներ-պարերգերի ուսուցում, մարզական հանդիպում, նախագծային ուսուցման և հեղինակային կրթական ծրագրերի ներկայացում:
  • Գյուղը Արցախյան պատերազմի ամենաթեժ կետ – հանդիպում Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ-ականատեսների վկայություններ:
  • Քայլարշավ հին գյուղատեղիում- քարանձավներ, որտեղ ապրել են հին կոռնիձորցիները:
  • Բանահավաքություն-հայրենագիտություն:

ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ՝

  • Հարցազրույցներ գյուղի մարդկանց հետ, Արցախյան ազատամարտի մասնակիցների հետ, ռադիոհաղորդումների, տեսաֆիլմերի, ֆոտոշարերի պատրաստում, դրանց հրապարակում մասնակիցների բլոգներում, ֆեյսբուքյան էջերում, ենթակայքերում:

 

Leave a comment