ՈՒՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈւՄ-ՀԱՇՎԵՏՎՈւԹՅՈՒՆ…

ՆԱԽԱԲԱՆ.

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում աշխատում եմ 2017 թվականի սեպտեմբերի 1-ից, և սա իմ առաջին ուսումնական շրջանն էր կրթահամալիրում: Չնայած կարճ ժամանակ է, ինչ աշխատում եմ կրթահամալիրում, ընդամենը չորս ամիս, բայց ինձ թվում է, թե երկար ժամանակ է, ինչ կրթահամալիրում եմ…գուցե նրա համար, որ կոլեկտիվն ինձ սիրով ընդունեց, սովորողները հեշտ մտերմացան ինձ հետ, սկսեցին վստահել ինձ, գուցե կրթահամալիրում վաղուց ստեղծված բաց, թափանցիկ, ազատ ու անկաշկանդ, ինչպես նաև՝ ներառող միջավայրն է նպաստել իմ՝ արագ և հեշտ ներառվելուն…և ահա այսօր ես ամփոփում եմ իմ առաջին ուսումնական շրջանը՝ իբրև հաշվետվություն,  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում…

Continue reading “ՈՒՍՈւՄՆԱԿԱՆ ԱՌԱՋԻՆ ՇՐՋԱՆԻ ԱՄՓՈՓՈւՄ-ՀԱՇՎԵՏՎՈւԹՅՈՒՆ…”

ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱ ՍԵԲԱՍՏԱՑԻ…

2017 թվականի սեպտեմբերի 1-ից աշխատում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որպես «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների դասավանդող: Դասավանդում եմ միջին և ավագ դպրոցներում՝ աշխատելով 6-8-րդ դասարանների (միջին դպրոցում) և 9-11-րդ դասարանների (ավագ դպրոցում) սովորողների հետ:

Continue reading “ԻՆՉՊԵՍ ԴԱՐՁԱ ՍԵԲԱՍՏԱՑԻ…”

ՁՄԵՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ-2018… ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ…

ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ…

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԻԱՐՁԱՆՆԵՐԸ՝

  •  «Սասունցի Դավիթ»-հեղ.՝ Երվանդ Քոչար

  • «Վարդան Մամիկոնյան»-հեղ.՝ Երվանդ Քոչար

  • «Հայկ Բժշկյանց» /«Գայ»/-հեղ.՝ Սուրեն Նազարյան

  • «Անդրանիկ Օզանյան»-հեղ.՝ Արա Շիրազ

  • «Մարշալ Բաղրամյան»-հեղ.՝ Նորայր Կարգանյան.

d0bfd180d0b5d0b7d0b5d0bdd182d0b0d186d0b8d18f-microsoft-office-powerpoint1

ՆՊԱՏԱԿԸ՝

-Սովորողները տեսնեն և ընկալեն ձիարձանները որպես պատմամշակութային արժեք, որպես ճարտարապետության և քանդակագործության արժեքավոր նմուշներ.

ԸՆԹԱՑՔԸ՝

  •  երևանյան քայլքեր դեպի արձաններ

  • արձանների  պատմության ուսումնասիրում

  • արձանների գտնվելու վայրերի մասին փոքր պատումներ

  • հարցազրույցներ քաղաքացիներից-ի՞նչ գիտեք այս արձանի մասին…

  • արձանների ֆոտոպլեներ

  • արձանների համեմատություններ.

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ՝

  • Միջին և ավագ դպրոցի սովորողներ.

ԱՐԴՅՈՒՆՔԸ՝

  • Արդյունքում կունենանք ուսումնական փաթեթներ՝ ֆոտոշարեր,պատումներ,ռադիո և վիդեո նյութեր.

 ԱՄՓՈՓՈՒՄԸ՝
  • նախագծի արդյունքների լուսաբանում սովորողների բլոգներում, ենթակայքերում, դրանց ներկայացում նախագծային խմբի կողմից.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՁՄԵՌ-2017…

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿ-ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-29…

  • Մասնակցություն ընդհանուր պարապմունքին

  • Աշխատանք հայրենագիտության սրահում

  • Աշխատանք նախագծերով

  • Ինքնակրթություն, աշխատանք բլոգում, ենթակայքում

  • Մանկավարժական աշխատողների ժողով /Դեկտեմբերի 27/

  • Սովորողների բլոգային աշխատանքների ստուգում, գնահատում, 1-ին ուսումնական շրջանի ամփոփում

  • Մեդիաուրբաթ պարապմունք /Դեկտեմբերի 29/…

ՁՄԵՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ-2018…

ՀՈւՆՎԱՐՅԱՆ ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ…

  1. «Ակտիվ Քաղաքացի» նախագծի շարունակում-երկրորդ փուլի իրականացում /մասնակիցներ՝ միջին և ավագ դպրոցի սովորողներ/.

    ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ.

     -Սովորողներից կազմել  խմբեր /ընտրել հիմնականում այն սովորողներին, ովքեր կատարել են առաջին փուլի առաջադրանքը և դրսևորել են ակտիվություն/ և տարբեր համայնքների բնակիչների շրջանում հարցումներ իրականացնելով՝ պարզել նրանց կարծիքն ու վերաբերմունքը իրենց համայնքի հիմնախնդիրների մասին: Առաջինը նախատեսել ենք սկսել Բանգլադեշից. Continue reading “ՁՄԵՌԱՅԻՆ ՃԱՄԲԱՐ-2018…”

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ-ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ…

ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄ…«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ»…

«Դու պատկանում ես նախնական և Քաջ ազգի, արդյունավոր ոչ միայն խոսքի և պիտանի խոհականության մեջ…Այլեւ՝ մեծամեծ փառավոր գործերով, որոնք մենք կհիշատակենք այս պատմության ընթացքում»…                                                                                                                                            ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ

Դեկտեմբերի 4-ին և 5-ին «Արտաշեսյան արքայատոհմ» նախագծային թեմայի շուրջ հայրենագիտության սրահում կազմակերպեցինք «Տիգրան Մեծ» ֆիլմի դիտում և վերլուծություն 10-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ:

Continue reading “ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ-ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ, ՔՆՆԱՐԿՈՒՄ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ…”

ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ-«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ…

ԱՎԱԳ ԴՊՐՈՑ…ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ…

Դեկտեմբերյան նախագծային ուսուցման ամփոփում  «Արտաշեսյան արքայատոհմ» նախագծային թեմայի շուրջ-«Տիգրան Մեծ» փաստավավերագրական ֆիլմի դիտում, քննարկում-ֆիլմի վերլուծություն…

Continue reading “ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾ-«ՏԻԳՐԱՆ ՄԵԾ» ՓԱՍՏԱՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՖԻԼՄԻ ԴԻՏՈՒՄ-ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ…”

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ…ՕՇԱԿԱՆ…

«ՃԱՆԱՉԵԼ ԶԻՄԱՍՏՈՒԹԻւՆ եւ ԶԽՐԱՏ, ԻՄԱՆԱԼ ԶԲԱՆՍ ՀԱՆՃԱՐՈՅ…»

Դեկտեմբերի 5-ին միջին դպրոցի մի խումբ սովորողների հետ այցելեցինք Օշական՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի և Հայոց խաչքար-տառերի պուրակ՝ նախագծային ուսուցման ամփոփման նպատակով, թեման՝ «Հայոց գրերի գյուտը, Մեսրոպ Մաշտոց-Ոսկեդար»:

Continue reading “ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՃԱՄՓՈՐԴՈՒԹՅԱՆ ԱՄՓՈՓՈՒՄ…ՕՇԱԿԱՆ…”