Ուսումնահայրենագիտական ճամփորդության նախագիծ…Էջմիածին-Օշական

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ԹԵՄԱՆ-«Քրիստոնեությունը՝ պետական կրոն, Էջմիածինը՝ Հայոց հոգևոր կենտրոն…5-րդ դարը՝ Ոսկեդար, Գրերի գյուտը. Մ. Մաշտոց»…

Օրը- հոկտեմբերի 26
Ժամը- 12:30 /մեկնում/-18:00 /վերադարձ/
Վայրը- Էջմիածին-Օշակա
ն
Մասնակիցները- Միջին դպրոցի սովորողներ /7.2 և 7.6 դասարաններ/
Երթուղին- Երևան-Արգավանդ-Փարաքար-Էջմիածին-Աշտարակ-Օշական…վերադարձը՝ Օշական-Աշտարակ-Երևան.
Պատասխանատու- Վարդան Կարապետյան
Օգնական- Հասմիկ Գրիգորյան

ՆՊԱՏԱԿԸ՝
-Նախագծային ուսուցման ամփոփում- 7-րդ դասարանների սովորողների հետ ուսումնասիրած «Քրիստոնեության հռչակումը որպես պետական կրոն» և «Հայոց գրերի գյուտը. Մ. Մաշտոց, 5-րդ դարը՝ Ոսկեդար» թեմաներն ամփոփել Հայոց հոգևոր կենտրոն Էջմիածին-Վաղարշապատում և Օշականում՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցու բակում՝ Հայոց խաչքար-տառերի պուրակում՝ բաց դաս-քննարկման տեսքով.

ԾՐԱԳՐՈւՄ՝
-Էջմիածնի Մայր տաճար- Հայրենագիտական դաս՝ Քրիստոնեությունը՝ պետական կրոն, Գրիգոր Լուսավորիչ, Մայր տաճարը՝ որպես Հայոց գլխավոր եկեղեցի /Վարդան Կարապետյան/
-Մայր տաճար- «Հայր մեր»

-Սուրբ Գայանե, Սուրբ Հռիփսիմե, Սուրբ Շողակաթ /Սուրբ Մարիաննե/, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցիներ- Հռիփսիմյան քույրերի պատմությունը /սովորողներ/
-Օշական-Սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցի՝ Մաշտոցի դամբարան- Մ. Մաշտոցի կյանքն ու գործունեությունը /սովորողներ/
-Երգում ենք «Հայր մեր»-ը /Հասմիկ Մաթևոսյան և սովորողներ/
-Խաչքար տառերի պուրակ- ստեղծման պատմությունը /Վարդան Կարապետյան/
– Միասնական քայլք դեպի Քասախ գետ /Գետը համայնքում/

ԱՐԴՅՈւՆՔԸ՝
-Թեմայի վերաբերյալ ստացած գիտելիքների ամրապնդում, լրացուցիչ տեղեկությունների ձեռք բերում Էջմածնի՝ որպես Հայոց հոգևոր կենտրոնի ու նրա հինգ եկեղեցիների, Օշականի՝ որպես Մաշտոցի հանգստատեղիի մասին, ֆոտոշարերի, տեսանյութերի պատրաստում, դրանց հրապարակումը սովորողների և դասավանդողների  բլոգներում, կրթահամալիրի ենթակայքերում.

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
Ուսապարկ
-Օրապահիկ /բրդուճներ/, ջուր
-արևապաշտպան գլխարկ

-տաք հագուստ
-Նկարահանող թվային միջոցներ
-1500 դրամ /տրանսպորտի համար/

ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ՝
1. Արամյան Ռուզաննա- 7.6 դաս.
2. Սաֆարյան Սաթինե- 7.6 դաս.
3. Արզումանյան Արևիկ- 7.6 դաս.
4. Աբրահամյան Մելինե- 7.6 դաս.
5. Մկրտչյան Նինա- 7.6 դաս.
6. Տասչյան Մուշեղ- 7.6 դաս.
7. Կարապետյան Էդիկ- 7.6 դաս.
8. Գալստյան Լևոն- 7.6 դաս.
9. Սմբատյան Մարիամ- 7.6 դաս.
10. Սմբատյան Էրիկ- 7.6 դաս.
11. Մկրտչյան Դավիթ- 7.6 դաս.
12. Հակոբյան Արեգ- 7.6 դաս.
13. Մանուկյան Սերգեյ- 7.6 դաս.
14. Հովսեփյան Անահիտ- 7.2 դաս.
15. Համբարձումյան Գայանե- 7.2 դաս.
16. Բաբայան Վռամ- 7.2 դաս.
17. Թաթոյան Վաչե- 7.2 դաս.

Leave a comment