Դեկտեմբերյան նախագիծ

ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՈւՍՈւՄՆԱՍԻՐՈւԹՅՈւՆՆԵՐ-ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈւԹՅՈւՆՆԵՐ…ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 9-2018…

Միասնական դաս-քննարկում՝
Օրը- Դեկտեմբերի 5
Ժամը- 09:20-10:05
Վայրը- Ավագ դպրոցի ընթերցասրահ
Մասնակիցները- 11-րդ դասարանների հասարակագիտական խմբեր
Դասավանդողներ- Վարդան Կարապետյան, Նարեկ Եղիազարյան

Նպատակը՝
– Նպաստել սովորողների քաղաքական կամքի և գիտակցության ձևավորմանն ու զարգացմանը՝ որպես քաղաքացիներ
– Սովորողների մոտ զարգացնել վերլուծական կարողություններն ու  հմտությունները, նրանց քննադատական մտածողությունը
– Ծավալել քննարկում Արտահերթ Խորհրդարանական ընտրությունների և մասնակից քաղաքական ուժերի ծրագրերի, նրանց գաղափարախոսությունների շուրջ, լսել սովորողների կարծիքներն ու համոզմունքները քննարկվող հարցերի վերաբերյալ

Քայլերը՝
-Ներածական խոսք՝ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ, գրանցված կուսակցություններ և դաշինքներ»- Վարդան Կարապետյան
-Գրանցված քաղաքական ուժերի, նրանց ծրագրերի և գաղափարախոսությունների վերաբերյալ կարծիքներ և մոտեցումներ- սովորողներ
Ընտրական իրավունքը և հանրաքվեին մասնակցելու իրավունքը- ՀՀ Սահմանադրություն. Հոդված 48  – Նարեկ Եղիազարյան

Արդյունքը՝
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանվում են սովորողների բլոգներում, ենթակայքում.

 

Գրանցված կուսակցություններ և դաշինքներ՝
Ընդհանուր տեղեկություններ.

Ծրագրեր՝
1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
2. ՔԱՂԱՔԱՑՈՒ ՈՐՈՇՈՒՄ ՍՈՑԻԱԼ-ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
3. ՀԱՅ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
4. ԻՄ ՔԱՅԼԸ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ
5.  ԼՈՒՍԱՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
6. ՔՐԻՍՏՈՆԵԱ-ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՎԵՐԱԾՆՈՒՆԴ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
7. ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈւՆ
8.  ՄԵՆՔ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ 
9.  ՕՐԻՆԱՑ ԵՐԿԻՐ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
10.  ՍԱՍՆԱ ԾՌԵՐ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ
11. ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կրթությանը վերաբերող հատվածներ՝

Հայաստանի Հանրապետական կուսակցություն՝
-Կրթությունը պետք է անհատին տա խոր և բազմակողմանի գիտելիքներ` միաժամանակ ապահովելով այն գիտակցումը, որ դրանք պետք է ծառայեն ինչպես անձնական բարօրությանը, այնպես էլ Ազգի և Հայրենիքի հզորացմանը: Կրթական համակարգը պետք է ապահովի ոչ միայն գիտելիքի հաղորդումը, այլև գիտելիքի հետ աշխատելու, գիտելիք ստեղծելու ունակությունը: Այն պետք է ձևավորի մարդկային և ազգային բարձր արժեքներ դավանող սերունդ:
Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցություն
Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցություն՝
-Կրթական պետական պատվեր ձևավորելիս առաջնորդվել տնտեսության արդի և հեռանկարային կարիքներով: Բիզնեսը, գիտական ու կրթական համակարգերը պետք է սերտորեն համագործակցեն:
«Իմ քայլը» կուսակցությունների դաշինք
Լուսավոր Հայաստան կուսակցություն
Ազգային Առաջընթաց կուսակցություն՝
-կրթության և տեղեկատվության մատչելիության ապահովում, քանի որ միայն կրթված ու տեղեկացված քաղաքացին կարող է կատարել գիտակցված ընտրություն և դրանով իսկ մասնակցել երկրի քաղաքական կյանքին։
-5. Քաղաքացի-պետություն պայմանագրի, այսինքն՝ Հասարակական դաշինքի ու Ինքնիշխան ժողովրդի գաղափարի հանրամատչելի ու լայն տարածում հասարակության շրջանում, այդ թվում՝ դպրոցներում ու ԲՈՒՀ-երում ուսումնական ծրագրերի միջոցով: Այս առումով անհրաժեշտ է նաև վերանայել հայոց պատմության ու իրավունքի դասաժամերի ու դասերի բովանդակային կողմը։ Սա ենթադրում է Հայ Առաքելական Եկեղեցու դերի վերաիմաստավորում, այդ թվում՝ նրա իրավական ու փաստական տարանջատում պետական կառավարումից, կրթությունից ու բանակից։ Դպրոցներում ու ԲՈՒՀ-երում անհրաժեշտ է ուժեղացնել նաև քաղպաշտպանության ու Սահմանադրության դասավանդման որակը։ Կրթության գլխավոր նպատակներից մեկը պետք է հռչակվի քաղաքացի կրթելը։
6. Ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ դպրոցների ու ԲՈՒՀ-երի, ինչպես նաև դրանց ուսխորհուրդների ու կառավարման մարմինների ապաքաղաքականացում, ապակուսակցականացում և ինքնակառավարման ապահովում։ Սա ենթադրում է ոչ միայն օրենսդրական մի շարք փոփոխություններ, այլև ֆինանսական ինքուրույնության ապահովում, որը կբացառի պետական միջամտությունը ԲՈՒՀ-երի ներքին գործերին։ Պետք է բացառվի պետական պաշտոնյաների ընդգրկումը ԲՈՒՀ-երի կառավարման խորհուրդներում ու մարմիններում։ Անհրաժեշտ է վերանայել դպրոցների կառավարման ու ինքնակառավարման մեխանիզմները՝ ընդլայնելով դպրոցների ինքնուրույնությունը և ծնողական համայնքի վերահսկողական գործառույթները։ Պետք է բացառել դպրոցների և մանկավարժների ներգրավումը ընտրական ու քաղաքական գործընթացներին։ Պետք է էականորեն բարձրացվի մանկավարժների աշխատավարձը։
Կրթությունը հռչակվելու է տնտեսության գերակա ճյուղ` որակյալ ու մատչելի միջին մասնագիտական, բարձրագույն ու հետբուհական կրթություն ապահովելու հաշվին արտերկրյա ուսանողների հոսք ապահովելու միջոցով։ Տնտեսության այս ճյուղն ունի մեծագույն ներուժ՝ տնտեսության այլ ճյուղերի զարգացմանը նպաստելու առումով, հատկապես ֆինանսական միջոցների ներհոսքի, անշարժ գույքի շուկայի ու սպառողական ապրանքների վաճառքի տեսանկյունից։
Օրինաց Երկիր կուսակցություն՝
-40.Կրթության ոլորտում անվճար մանկապարտեզների ցանցի ձևավորում ՀՀ մարզերում և համայնքներում: Ուսումնարանների, քոլեջների համակարգի զարգացում, բուհերում ընդունելության քննությունների վերացում, սոցիալապես անապահով ընտանիքների համար անվճար կրթության երաշխավորման մեխանիզմների սահմանում, պետպատվերի փոխարեն այդ անձանց գումարային կրթական սերտեֆիկատների տրամադրում: 41.Գիտության և կրթության ոլորտներին ֆինանսավորման ավելացում, գիտության մեջ կիրառման բաղադրիչի ընդլայնում՝ առևտրայնացման, պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ներդրմամբ, կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ընդլայնման նպատակով կարիերայի կենտրոնների ստեղծում՝ ինչպես նաև մրցունակ գիտական գաղափարների արտահոսքի կանխարգելում: Երիտասարդ գիտնականների ֆինանսական աջակցության ընդլայնում՝ նախապատվությունը տալով կիրառական գիտություններին:
Սասնա Ծռեր համահայկական կուսակցություն՝
-քայլեր ձեռնարկելու կրթության համակարգը 4-րդ արդյունաբերական հեղափոխության չափանիշներին համապատասխանեցնելու համար:
Բարգավաճ Հայաստան կուսակցություն՝
-Ծրագիր. կետ 21.

Leave a comment