Դեկտեմբերյան նախագիծ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ը՝ ՄԱՐԴՈւ ԻՐԱՎՈւՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐ…

Միասնական դաս-քննարկում՝
Օրը- Դեկտեմբերի 12
Ժամը- 11:05-11:50
Վայրը- Ավագ դպրոցի ընթերցասրահ
Մասնակիցները- 11-րդ դասարանների հասարակագիտական խմբեր
Դասավանդողներ- Վարդան Կարապետյան, Նարեկ Եղիազարյան

Էլեոնոր Ռուզվելտ
Ներկայացնում է Մարդու Իրավունքների Համընդհանուր Հռչակագիրը

220px-Eleanor_Roosevelt_and_Human_Rights_Declaration

Նպատակը՝
-Սովորողների հետ միասին ուսումնասիրել և քննարկել Մարդու իրավունքների համընդհանուր  հռչակագրում ամրագրված հիմնարար իրավունքները
-Ուսումնասիրել և համեմատել  ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները հռչակագրում ամրագրված իրավունքների հետ

-Սովորողների մոտ զարգացնել վերլուծական կարողություններն ու  հմտությունները, նրանց քննադատական մտածողությունը
-Ծավալել քննարկում «Մարդու և քաղաքացու իրավունքները մեր երկրում» հարցի շուրջ

Քայլերը՝
-Ներածական խոսք՝ Մարդու իրավունքների հռչակագրի ընդունումը ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից /1948թ., դեկտեմբերի 10/ Վարդան Կարապետյան
-Հռչակագրում ամրագրված հոդվածների ներկայացում- Նարեկ Եղիազարյան
-Քննարկում՝ կարծիքներ, մոտեցումներ, համաձայնություններ-անհամաձայնություններ, հակասություններ և այլն- սովորողներ
-ՀՀ Սահմանադրություն, Գլուխ 2.- Համեմատություն հռչակագրում ամրագրված հոդվածների հետ- սովորողներ

Արդյունքը՝
-Դաս-քննարկման արդյունքները լուսաբանվում են սովորողների բլոգներում, ենթակայքում.

Leave a comment