Կրթահամալիրի սովորողները ՀՀ Ազգային ժողովում

ՀԱՍԱՐԱԿԱԳԻՏԱԿԱՆ ՍՏՈւԳԱՏԵՍ…ՄԱՐՏԻ 6 2019…

photo-4

Մարտի 6-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողները Հասարակագիտական ստուգատեսի շրջանակում այցելեցին ՀՀ Օրենսդիր իշխանության բարձրագույն մարմին՝ Ազգային ժողով՝ ծանոթանալու ՀՀ պետական իշխանության Օրենսդիր ճյուղի կառուցվածքին, գործունեությանը և աշխատանքի ընթացակարգին:
Նախ նշեմ, որ այցելությունից տպավորված էին ինչպես սովորողները, այնպես էլ մենք՝ դասավանդողներս: Սովորողների ոգևորությունը նկատելի էր հենց սկզբից, երբ Ազգային ժողովի նախագահ պարոն Արարատ Միրզոյանը յոթերորդ գումարման ԱԺ հերթական նիստը բացեց մեզ ներկայացնելով և ողջունելով, ապա անցնելով նիստի օրակարգի հարցերի քննարկումներին: Մարտի 6-ի նիստի օրակարգում դրված էր երկու հարց, որոնցից մեկը հատկապես հետաքրքրեց սովորողներին, քանի որ այն վերաբերում էր կրթությանը, այն է՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին առաջարկը, որի հեղինակը ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էր: Ըստ այդ նախագծի՝ ուսանողներին այսուհետ հնարավորություն է տրվում ուսման վարձավճարները մուծելու ըստ ամիսների: Կարևորն այն էր, որ նախագիծն ընդունվեց միաձայն, չնայած նրան, որ այն առաջարկվել էր ընդդիմադիր ուժի կողմից:
Նիստն ավարտվելուց հետո մենք շրջեցինք  խորհրդարանի շենքում, որի ընթացքում մեզ իր աշխատասենյակ հրավիրեց Ազգային ժողովի նախագահի տեղակալ պարոն Ալեն Սիմոնյանը, ում անմիջական և  հյուրընկալ վերաբերմունքը սովորողներին էլ ավելի ոգևորեց՝ ստեղծելով անմիջական ու անկաշկանդ միջավայր:

Ըստ ընդունելության ծրագրի՝ այս ամենին հաջորդեց մեր հանդիպումը ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանի հետ, որին ներկա էին նաև այլ պատգամավորներ՝ կրթության փորձագետ Սոֆյա Հովսեփյանը և վերը նշածս հանձնաժողովի անդամ Մատթևոս Ասատրյանը: Սովորողները պատգամավորներին ուղեցին բազմաթիվ հարցեր, որոնք հուզում էին և՛ իրենց, և՛ հանրությանը, որոնց պատգամավորները պատասխանում էին սիրով: Ի դեպ, պատգամավորները մեզ առաջարկեցին հնչեցված և հուզող հարցերի շուրջ  դպրոցում կազմել առաջարկությունների փաթեթ և ներկայացնել իրենց, որոնք կդառնան համապատասխան հանձնաժողովներում օրենսդրական քննարկման թեմաներ: Սովորողների և մեր կողմից բարձրացված հարցերը բավականին կարևոր ու հետաքրքիր էին, որոնք վերաբերում  էին ինչպես կրթությանը, այնպես  էլ գյուղատնտեսական, բնապահպանական, տեղական ինքնակառավարման ոլորտներին:

Մեր այցը եզրափակվեց  ՀՀ Ազգային ժողովի թանգարանով, որտեղ ներկայացված են տարբեր երկրների պատվիրակությունների կողմից՝ ՀՀ ԱԺ-ին նվիրված հուշանվերներ:
Այսպիսի կարևոր օրվա համար շնորհակալ եմ նախ մեր կրթահամալիրին, ՀՀ ԱԺ ղեկավարությանը, ամբողջ օրը մեզ ուղեկցող տիկին Մարո Ասատրյանին և նախագծի համակարգողներին: Ինչպես ես նշել եմ պատգամավորների հետ հանդիպման վերջում իմ շնորհակալական խոսքում, հուսով եմ, որ այսպիսի հանդիպումները ՀՀ իշխանության տարբեր ճյուղերի հետ կլինեն շարունակական և կկրեն  համագործակցային բնույթ:
Ստորև ներկայացնում եմ նաև   ՀՀ Ազգային ժողով այցելության վերաբերյալ տեղադրված նյութերը տարբեր աղբյուրներում և սովորողների պատումներում՝

Բաց դաս ՀՀ Ազգային ժողովում
Ալեն Սիմոնյանի ֆեսբուքյան էջ
Խորհրդարանական շաբաթ
Հայկ Մահտեսյան

Սովորողների պատումները՝
Էդիտա Գալստյան- ԱԺ այցից առաջ
Դոնարա  Թովմասյան- ԱԺ այցից առաջ
Լուսինե Խաչատրյան- ԱԺ այցից առաջ, 
Տպավորություններ Ազգային ժողովից
Լիանա Վահանյան
Աստղիկ Մանուկյան
Արտյոմ Վառլամով
Սէրլի Տէր Սարգիսեան

Արփինե Հակոբյան
Զակերի Ռաշիդ
Էլեն Կարապետյան
Արամ Դավթյան
Հայկուհի Բարսեղյան
Գոհար Սմբաթյան
Եվնիկե Պարճամյան
Հայկ Ավետիսյան
Եվնիկե Պարճամյան
Արամայիս Գրիգորյան
Արամայիս Գրիգորյան- Քննարկում՝ ԱԺ այցից հետո
Շուշան Ադամյան- Քննարկում՝ ԱԺ այցից հետո-Ֆոտոշարք
Նարե Մամիկոնյան
Աննա Նավասարդյան
Սուսաննա Հովհաննիսյան-ֆոտոշարք
Աննա Ավետիսյան
Էլիզա Աբրահամյան
Վահե Սարգսյան

 

Leave a comment