Ուսումնահայրենագիտական ճամփորդության-կրթական փոխանակումների նախագիծ

ԴԵՊԻ ՊԱՐՍԿԱՀԱՅՔ-ԹԱՎՐԻԶ…
Վայրը- Իրան՝ Պարսկահայք /Թավրիզ/-Ատրպատական նահանգի կենտրոն
Ժամկետը- Հունիսի 4-6
Մեկնումը- Հունիսի 3-ին, ժամը՝ 21:00-ին, Մայր դպրոցից
Վերադարձը- Հունիսի 6-ին, ժամը՝ մինչև 22:00

Գիշերակացը-«Sina» Hotel-1-ին գիշեր, Գորիսի Կոռնիձոր գյուղում-2-րդ գիշեր
Մասնակիցները- Միջին և Ավագ դպրոցի սովորողներ
Պատասխանատուներ-Վարդան Կարապետյան, Դիանա Նազարյան
, Հայարփի Անանյան

Երթուղին-Երևան-Մեղրի-Թավրիզ՝
Հատված 1. Երևան-Մեղրի-380 կմ՝ Երևան-Արտաշատ-Սևակավան-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս-Կապան-Քաջարան-Մեղրի-Ագարակ…Վերադարձը՝ Ագարակ-Մեղրի-Քաջարան-Կապան-Գորիս-Կոռնիձոր-Գորիս-Սիսիան-Եղեգնաձոր-Սևակավան-Արտաշատ-Երևան
Հատված 2. Ագարակ-Թավրիզ-250 կմ՝ Ագարակ-Ջուլֆա-Քենդովան-Թավրիզ… Վերադարձը՝ Թավրիզ-Ուրմիա-Փայաջուկ-Սալմաստ-Խոյ-Ջուլֆա-Ագարակ-Մեղրի-Կապան-Գորիս-Կոռնիձոր

Կանգառներ՝
1-ին կանգառ-Արենի
2-րդ  կանգառ-Գորիսի «Զանգեր»
3-րդ կանգառ-Կապան

Նպատակը՝
-Հայրենագիտական-ուսումնական ճամփորդություն
-Ճանաչողություն
-«Թավրիզ-Ուրմիա» ինքնություն և մշակույթ-«Շեյխանի» /«Իշխանաց պար/ միասնական պար մեղրեցիների և ուրմիացիների հետ
-Մեղրիում գործող «Պարսից լեզվի կենտրոն»-ի հետ համագործակցություն
-«Հայ-իրանական բարեկամություն» ընկերության հետ ծանոթություն-համագործակցություն
-Լեզվի փորձառություն
-Համագործակցություն Հանրային ռադիոյի հետ /ճամփորդությանը մասնակցում է Հանրային ռադիոյի լրագրող Տաթևիկ Շատյանը, ով նաև պատրաստ է  մեր ամեն օրը լուսաբանել հանրային ռադիոյում/
-Համագործակցություն Մեղրի խոշորացված համայնքի համայնքապետարանի հետ
-Հանրակրթական կապերի ամրապնդում Կոռնիձորի միջն. դպրոցի հետ-«Կոմիտաս 150» նախագծով Կոմիտասի շորորի ուսուցում
-Այցելություն-կապերի ստեղծում Կոռնիձորի նախակրթարանում

-Սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելիքների զարգացում և ամրապնդում
-Քանդակագործության և ճարտարապետության, շրջակա միջավայրի միջազգային փառատոնի նյութերի պատրաստում-Քենդովան ժայռափոր բնակավայր-Հին Գորիս՝ քարայրների քաղաք, «Զորաց Քարեր» պատմամշակութային հուշարձան
-«Գետը բնակավայրում» նախագիծ-Արաքս գետ, Ուրմիա լիճ-Աջիչայ գետ

Ծրագրում՝
Պարսկահայք՝
-Արաքս գետ
-Ջուլֆա
-Ավերակ ջաղաց-ջրաղաց
-Խոջա Նազարի քարավանատուն
-«Հովվի մատուռ»-Հովվի կամ Անդեորդի եկեղեցի
-«Սուրբ Ստեփանոս» նախավկայի վանք
-Քենդովան՝ ժայռափոր տների բնակավայր
-Թավրիզ
-Ուրմիա լիճ
-Սալմաստ գավառ
-Խոյ
-Ատրպատականի թեմի Թավրիզի Հայոց Առաջնորդարան
-Թավրիզի հին շուկա
Սյունիք՝
-Կոռնիձոր-Կոռնիձորի միջն. դպրոց
-Կոռնիձորի նախակրթարան
-Հին Խնձորեսկ
-Գորիս քաղաք
-Հին գորիս՝ քարայրների քաղաք

Քայլերը՝
-մինչև ճամփորդությունը՝ ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել Պարսկահայք-Թավրիզի մասին,
-պայմանավորվածություն ձեռք բերել Մեղրիի «Պարսից լեզվի կենտրոն»-ի հետ /Լևոն Միրզոյան/ 

-կազմել երթուղու քարտեզը
-կազմակերպել հավաք-քննարկում նախագծային խմբի սովորողների հետ

-պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը.

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-Ուսապարկ
-Օրապահիկ /բրդուճներ/, ջուր
-տաք հագուստ
-Աղջիկները՝ գլխաշոր, երկարաթև-մինչև ծնկները հասնող հագուստ
-Անձնագիր՝ ելքի թույլտվության կնիքով
-Նոտարի գրասենյակից՝ լիազորագիր /ծնողի համաձայնություն/
Նկարահանող թվային միջոցներ.

Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում.

Նախահաշիվ՝ 
Տրանսպորտ /Երևան-Մեղրի/-գումար-180 000 դրամ-Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Մեղրի-Թավրիզ-Թավրիզ-Մեղրի-1 անձը՝ 5000 դրամ

Գիշերակացը-«Sina» Hotel-1 գիշեր-1 անձը՝ 5 000 դրամ՝ ներառյալ սնունդ
Տրանսպորտ-սնունդ-գիշերակաց-1 անձը՝ 10 000+5000+5000=20 000 դրամ /3 օր/
Վճարող- ծնող

Մասնակիցներ՝
1. Խաչատրյան Լիրա-7-րդ դաս.
2. Գրիգորյան Գրիգոր-7-րդ դաս.
3. Հովհաննիսյան Նունե-7-րդ դաս.
4. Բարսեղյան Ռիմա-10-րդ դաս.
5. Ասատրյան Հարություն-10-րդ դաս.
6. Ոսկանյան Հայք-10-րդ դաս.
7. Շահվերդյան Արա-10-րդ դաս.
8. Կիզոգյան Սերգեյ-10-րդ դաս.
9. Տաթևիկ Շատյան-Հանրային ռադիոյի լրագրող
10. Անդրանիկ Բաղդասարյան-Հանրային ռադիո
11. Մարիամ Հովհաննիսյան-«Մասունք» ազգագրական երգ ու պարի համույթ
12. Տաթև Իսոյան-«Մասունք» ազգագրական երգ ու պարի համույթ
13. Պողոս Ղասաբյան-«Մասունք» ազգագրական երգ ու պարի համույթ

Ծրագիր՝
Օր 1-ին. 04. 06-Մեկնում
21:00 /03. 06./-մեկնում Մայր դպրոցից
23:00-կանգառ Արենիում

01:30-կանգառ Գորիսում /«Զանգեր»/
04:00-կանգառ Կապանում
07:00-Ագարակ-սահմանի անցում-մեկնում Պարսկահայք-Թավրիզ՝
Հայ-իրանական սահմանի հատում-Արաքս գետ-Ջուլֆա-Ավերակ ջաղաց-ջրաղաց-Խոջա Նազարի քարավանատուն-«Հովվի մատուռ»՝ Հովվի կամ Անդեորդի եկեղեցի-«Սուրբ Ստեփանոս» եկեղեցական համալիր-Քանդովան՝ ժայռափոր տների բնակավայր
Մեկնում Թավրիզ-ընթրիք-գիշերում «Sina» Hotel-ում.

Օր 2-րդ. 05. 06
08:00-վերկաց-նախաճաշ
Մեկնում Ուրմիա լիճ՝
Էլըխըչի քաղաք-Ուրմիայի կամուրջ-Հովարչին գյուղ /Աղունիկ բերդ/-Ուրմիա լիճ
Վերադարձ՝ Փայաջուկ գյուղ-Սալմաստ-Խոյ /Տղմուտ գետ/-Սիլջեդ-Հադիշահր-Էլսի գյուղ-Ջուլֆա-Սիահռուդ…Սահմանի հատում-Ագարակ
Գիշերը՝ Ագարակից մեկնել Կոռնիձոր…Ագարակ-Մեղրի-Կապան-Գորիս-Կոռնիձոր.
Գիշերում՝ Կոռնիձոր գյուղում՝ Վարդան Կարապետյանի ծնողների տանը.

Օր 3-րդ. 06. 06
08:00-վերկաց-նախաճաշ
Օրը կոռնիձորում՝
09:30-այցելություն Կոռնիձորի միջն. դպրոց-հանրակրթական կապերի ամրապնդում-«Կոմիտաս 150» նախագծով Կոմիտասի շորորի երգուսուցում
11:00-այցելություն Կոռնիձորի նախակրթարան

12:00-Հին Խնձորեսկ, Գորիս-Հին գորիս՝ քարայրների քաղաք-ճաշ
Վերադարձ Երևան-կանգառ Արենիում-Սևակավանում.


Նախապատրաստական աշխատանքներ՝
Խաչատրյան Լիրա
Մոմչյան Նանե
Բարսեղյան Ռիմա

Խոջա Նազարի քարավանատուն-Հայազգի առևտրականների համար 16-18-րդ դարերում  ծառայել է որպես իջևանատուն, հանգստի կետ՝ Թավրիզից  դեպի Սև ծով տանող ճանապարհին: Վերջինս հանդիսանում է «Մետաքսի ճանապարհ»-ի հյուսիսային ուղղությունը: Ներկայումս այն հանդիսանում է ժամանցի վայր՝ թեյատուն /չայխանա/, որտեղ պատրաստվում, ցուցադրվում և վաճառվում են իրանցի վարպետների ձեռագործ- նկարազարդ աշխատանքները /կավագործություն, խեցեգործություն, նկարներ/:

«Հովվի մատուռ»-Հովվի կամ Անդեորդի եկեղեցի»-13-րդ դարի հայկական մատուռ-եկեղեցի, 2008 թ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային հուշարձանների ցանկում: Այն կառուցել են հայ երկու հովիվ եղբայրներ Արաքսի դեմ-դիմաց ափերին /մյուսը Նախիջևանի տարածքում է եղել, որը ավերված է, կառուցել են միանման մառուռներ/: Այստեղից երևում է ՀԻն Ջուղայի գերեզմանատուն-խաչքարադաշտը /Նախիջևանի տարածքում/, որը 2003-2004 թթ. ոչնչացվել է  ադրբեջանցիների կողմից: Ավելի քան 2500 արվեստի գլուխգործոցներ՝ խաչքարեր բարբարոսաբար վերածվել են խճաքարի և լցվել են Արաքսը: Այժմ փորձում են վերականգնել խաչքարերի 3D ձևաչափով վիրտուալ տարբերակները՝ Ավստրալիայի կաթոլիկ համալսարանի նախաձառնությամբ:

 «Սուրբ Ստեփանոս» եկեղեցական համալիր-Մաղարդավանք, Դարաշամբի եկեղեցի: Իրանում գտնվող հայկական 3 վանական համալիրներից մեկն է: 2008 թ եկեղեցական համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային հուշարձանների ցանկում: Այժմ ներառված է Ատրպատականի հայոց թեմի մեջ: Եկեղեցու որմնանկարները հայտնի հայկական նկարչական տոհմի՝ Հովնաթանյանների վրձնին են պատկանում՝ նման Մեղրիի եկեղեցիներին, որոնք այժմ վերականգնվում են ԻԻՀ Մշակութային ժառանգության պահպանման վարչության պետական ֆինանսավորմամբ:
Կիսաշրջանաձև բուրգերով, ուժեղացված պարիսպներով շրջապատված Սբ. Ստեփանոս եկեղեցին վանական համալիր լինելուց բացի ունեցել է պաշտպանական նշանակություն և շրջակայքի բնակչության համար ծառայել է որպես պաշտպանական ամրոց: Վանական համալիրում ապրել, ստեղծագործել ու կրթություն են ստացել հոգևորականները, և այժմ Սբ. Ստեփանոս եկեղեցուն կից պահպանվում են վանականների խցերը:

Քանդովան-Այս գյուղը ժայռափոր քարանձավներով հայտնի գյուղ է, որը աշխարհի երեք ժայռափոր գյուղերից մեկն է համարվում։ Այս գյուղում ժայռերն ու քարանձավները մարդկանց ծառայում են որպես բնակարաններ։ Քանդովայում տներ կան, որոնք ավելի քան 700 տարեկան են:
Քանդու բառը նշանակում է փեթակ: Ասում են՝ գյուղն անվանել են Քանդովան՝ մեղվի փեթակներին ունեցած նմանության հետևանքով: Այս Փեթականոցի քարայրերը ձևավորվել են Սոհանդ լեռան հրաբխային ժայթքման հետևանքով: Ըստ ավանդության՝ մոնղոլական արշավանքներից փրկություն որոնող իրանցիների նախնիները լքել են իրենց բնակավայրերը ապահով ապաստանի հույսով և երկար ճամփա կտրելով՝ հասել լեռնաշեն այս անձավներին, որտեղ մինչև օրս ապրում են նրանց ժառանգները:

 Թավրիզի Ժամացույցի կամ Քաղաքապետարանի հրապարակը և քաղաքապետարանի շենքը- Թավրիզի քաղաքապետարանի շենքը Իրանի ազգային ժառանգություններից է համարվում: Թավրիզի քաղաքապետարանի շենքը կառուցվել է 1935-1939թթ. ընթացքում, 9600 քմ տարածքում 6500 քմ մակերեսով և երեք հարկում: Շինությունն ունի 80 սենյակ և 10 գեղեցիկ դահլիճներ, իսկ ժամացույցի աշտարակը մեծ հռչակ է բերել շենքին:
Քարակերտ այս շենքը կառուցված է «U» տառի տեսքով և մի քանի մուտքերն ու քարերի վրայի քանդակագործությունները շինության առանձնահատկություններից են համարվում: Այս կառույցը Իրանի և Թավրիզի առաջին քաղաքապետարանն է համարվում, որը կառուցել են գերմանացի հմուտ շինարարներն ու վարպետները:
Շենքում ժամացույցն այնքան հմտորեն է տեղադրված, որ ամեն քառորդ ժամ քաղաքում լսվում է դրա հնչեղ ձայնը: Շինությունն այնքան ամուր է, որ կառուցման օրից ոչ մի վերանորոգման չի ենթարկվել և նախկին տեսքով է մնացել:

Leave a comment