Մարտի 30-մայիսի 15. հեռավար-առցանց դպրոց

Նախագիծը  նախատեսված է 10-12-րդ դասարանների համար
«Հայաստանը և հարևան երկրները» նախագիծ
-Իրան, Վրաստան-լավ հարաբերություններ
-Թուրքիա, Ադրբեջան-հարաբերություններ չունենք

10-րդ դասարանի սովորողները ուսումնասիրում են հայ-իրանական և հայ-վրացական հարաբերությունները և ներկայացնում այդ հարաբերությունների՝
-քաղաքական
-տնտեսական և հաղորդակցային
-մշակութային և կրթական կողմերը
-տարածաշրջանում ստեղծված համաճարակային իրադրությունն ինչպե՞ս է ազդել Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան հարաբերությունների վրա.

11-12-րդ դասարանների սովորողները ուսումնասիրում են հայ-թուրքական և հայ-ադրբեջանական «հարաբերությունները» և ներկայացնում դրանց բացակայության պատճառները և ներկայիս վիճակը՝ շեշտը դնելով հետևյալ հարցերի վրա՝
-հակամարտությունների պատմական և քաղաքական պատճառները
-ի՞նչ են անում իշխանությունները
-ի՞նչ են անում քաղաքացիական հասարակությունները
-ինչպե՞ս կարելի է աջակցել գործընթացին.

Ակնկալվող արդյունքը՝
-սովորողները ամբողջական պատկերացում կունենան Հայաստանի և հարևան երկրների հարաբերությյունների առկա վիճակի մասին
-իրենց բլոգներում կներկայացնեն հայ-իրանական և հայ-վրացական քաղաքական, տնտեսական, հաղորդակցային և կրթա-մշակութային փոխշահավետ  հարաբերությունների նկարագիրը
-իրենց բլոգներում կներկայացնեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հակամարտությունների պատմական և քաղաքական պատճառները և կարտահայտեն իրենց վերաբերմունքն այն հարցի շուրջ, թե ինչ ապագա ունեն հայ-թուրքական և հայ-ադրբեջանական երկխոսությունները
-նախագծի արդյունքները կլուսաբանվեն սովորողների բլոգներում, Ավագ դպրոցի ենթակայքում և կրթահամալիրի գլխավոր կայքում.

Սովորողների աշխատանքները՝
-Լիլիթ Գաբրիելյան-11-րդ դաս.
-Նազելի Տեր-Պետրոսյան-11-րդ դաս.
-Միլենա Մանուչարյան-10-րդ դաս.-1, 2
-Ռաիսա Խաչատուրովա-11-րդ դաս.
-Ինեսսա Փանոսյան-11-րդ դաս.
-Թամարա Դավթյան-10-րդ դաս.
-Եվա Բերբերյան-11-րդ դաս.
-Մարատ Ստեփանյան-10-րդ դաս.
-Էլեն Աբգարյան-10-րդ դաս.
-Մելինե Ժամկոչյան-10-րդ դաս.
-Համիկ Թադևոսյան-10-րդ դաս.-1, 2
-Հասմիկ Վարդանյան-10-րդ դաս.-1, 2
-Վիկտորիա Սուքիասյան-10-րդ դաս.-1, 2
-Էլեն Վարդանյան-10-րդ դաս.
-Աննա Իսախանյան-10-րդ դաս.-1, 2
-Հրակ Քոսպեքեան-10-րդ դաս.
-Գրիգոր Բաբայան-10-րդ դաս.
-Դոնարա Թովմասյան-12-րդ դաս.
-Աննա Մանուչարյան- 11-րդ դաս.
-Վահագն Ղազարյան-11-րդ դաս.
-Անուշ Թադևոսյան-11-րդ դաս.
-Արամայիս Գրիգորյան-12-րդ դաս. /շրջանավարտ/
-Էմմանուել Սահակյան-12-րդ դաս./շրջանավարտ/

Leave a comment