Ուսումնական ճամբարի նախագիծ. Կրթահամալիր-Եղեգնաձոր միասնական ճամբար Արատեսում

Հասարակագիտական ստուգատես 2021. «Ուսումնական գարուն»-ը Արատեսում…

Ժամանակահատվածը՝ մարտի 24-26
Մեկնումը՝ մարտի 24-ին, ժամը 09:00, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը՝ մարտի 26-ին, ժամը՝ մինչև 20:00
Վայրը՝ Արատես /Վայոց Ձոր, Եղեգիս համայնք/
Մասնակիցներ՝ տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ՝ Վարդան կարապետյան, Աննա Երիցյան
Օգնական՝ Սյուզաննա Սարգսյան
Գործընկեր դպրոց՝ Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոց /Շուշան Ավետիսյան՝ Եղեգնաձորի սովորողների 8 հոգանոց խմբի ղեկավար/
/Եղեգնաձորի սովորողների խումբը մեզ կմիանա հաջորդ օրը՝ մարտի 25-ին/

Երթուղին՝ Երևան-Արտաշատ-Արարատ-Արենի-Գետափ-Եղեգիսի կիրճ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես…Վերադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Արարատ-Արտաշատ-Երևան

Նպատակը՝
-հայրենագիտական-հասարակագիտական /Հասարակագիտական ստուգատես 2021/ գարնանային բաց միասնական ճամբար Արատեսի դպրական կենտրոնում
-հասարակագիտական ստուգատեսի շրջանակում միասնական քննարկումներ Արատեսի դպրական կենտրոնում
-բարբառագիտական քննարկումներ

Կանգառներ`
-Տիգրանաշենի ոլորաններ՝ Մասիսը դիտակետից
-Եղեգիսի կիրճ, Եղեգիս՝ միասնական քայլք դեպի Զորաց վանք
-Արատես

Ճամբարի աշխատակարգում՝
-«Արատեսի դպրական կենտրոնի» ներկայացում ճամբարականներին
-Հասարակագիտական քննարկումներ «Մերօրյա պատմություն» ուսումնական շարքի շրջանակում-պատասխանատու՝ Վարդան Կարապետյան
-Ազգագրական պարերգերի ուսուցում-պատասխանատու՝ Աննա Երիցյան
-«Բարբառներ» ակումբը Արատեսում. Տավուշի, Զանգեզուրի, Վարդենիսի և Վայոց Ձորի բարբառները-պատասխանատուներ՝ Վարդան Կարապետյան, Աննա Երիցյան, Սյուզաննա Սարգսյան, Շուշան Ավետիսյան
-Ավանդական ուտեստների պատրաստում՝ Տավուշի սալի /պատասխանատու՝ Աննա Երիցյան/, Եղեգնաձորի բանջարով խաշ /պատասխանատու՝ Շուշան Ավետիսյան/
-Առավոտյան նախավարժանքներ
-Բարեկարգման աշխատանքներ /պատասխանատու՝ Տարոն Հակոբյան/
-Երեկոյան զրույց-քննարկումներ տաք վառարանի շուրջ
-Քայլարշավներ

Նախապատրաստական Քայլեր՝
-ճամբարի երթուղու կազմում
-մինչ ճամփորդությունը՝ ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել Արատես գյուղիԱրատեսի դպրական կենտրոնիԱրատեսի վանքիԱրատեսԵղեգիս և Արփա  գետերի, Զորաց վանքի մասին
-ուսումնասիրել-կարդալ «Մերօրյա պատմություն» ուսումնական շարքի նյութերը
-ուսումնասիրել Հասարակագիտական ստուգատես 2021-ի ծրագիրը
-ուսումնասիրել «Բարբառներ» ակումբի բլոգը
-պայմանավորվել երթուղայինի հետ
-սննդի և ճանապարհածախսի նախահաշվարկ
-սննդի կազմակերպում
-պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ-քնապարկ
-անձնական հիգիենայի պարագաներ, սրբիչ
-մարզական տաք հագուստ, գլխարկ, կոշիկներ
-օրապահիկ /բրդուճներ/, ջուր-1-ին օրվա նախաճաշի համար
-դիմակ, ախտահանիչ լուծույթ
-նկարահանող թվային միջոցներ

Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամբարի ընթացքն ամփոփվում է ճամբարի մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն ճամբարի օրերին իրականացված աշխատանքները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում.

Նախահաշիվ՝
Տրանսպորտ-սնունդ-1 անձը՝ 4 000/տրանսպորտ/+3 000/սնունդ/=7000 դրամ /3 օր/
Վարորդ-Ալիկ Սարգսյան, Մերսեդես-Սպրինտեր, 88 AA 181 /հեռ. 091 80 80 54/
Վարորդին վճարվող գումար-80 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Վճարող- ծնող

Կարևոր՝
-մասնակիցները ջերմաչափվում են մինչ գնալը, խմբերի տեղ հասնելուն պես և առավոտյան ու երեկոյան հիգիենայի ժամին /պատասխանատու՝ Սյուզաննա Սարգսյան/
-մեքենան լինելու է ախտահանված
-մեզ հետ ունենալու ենք ախտահանիչ լուծույթ
-պահպանվելու են հակահամաճարակային բոլոր նորմերը

Մասնակիցներ՝
1. Գևորգ Հակոբյան-կրթահամալիրի փոխտնօրեն
2. Հովհաննիսյան Սոմա-5-րդ դաս. /Արևելյան դպրոց/
3. Սարգսյան Նարե-5-րդ դաս. /Արևելյան դպրոց/
4. Զախարյան Դավիթ-5-րդ դաս. /Արևելյան դպրոց/
5. Ամիրյան Դավիթ-9-րդ դաս.
6. Աղասյան Լևոն-9-րդ դաս.
7. Խաչիկյան Մերի-10-րդ դաս.
8. Հաջի Մարտիրոսյան Հարություն-10-րդ դաս.
9 Բաքր Թամոյան-քանդակագործ
10. Եղեգնաձորի խումբ՝ 8 սովորող

Մարտի 24-Օր 1-ին.
09:00-Մեկնում Մայր դպրոցի բակից
10:30-կանգառ Տիգրանաշենի ոլորաններում՝ Մասիսը դիտակետից
11:30-կանգառ Եղեգիսում, բրդուճային նախաճաշ
12:30-Եղեգիս՝ միասնական քայլք դեպի Զորաց վանք, զրույց-շփումներ գյուղացիների հետ
14:00-ժամանում Արատես, իրերի տեղավորում, հանգիստ
16:00-շրջայց դպրական կենտրոնի տարածքում-«Արատեսի դպրական կենտրոնի» ներկայացում ճամբարականներին
17:00-Ազգագրական պարերգերի ուսուցում /պատասխանատու՝ Աննա Երիցյան/
18:00-Տավուշյան ավանդական սալիի պատրաստում /պատասխանատու՝ Աննա Երիցյան/
19:00-ընթրիք
20:00-երեկոյան բարբառային զրույցներ տաք վառարանի շուրջ՝ Տավուշի, Զանգեզուրի Վարդենիսի բարբառներ /պատասխանատուներ՝ Աննա Երիցյան, Վարդան Կարապետյան, Սյուզաննա Սարգսյան/
22:30-23:00-հիգիենայի ժամ
23:00-քուն.

Մարտի 25-Օր 2-րդ.
08:00-վերկաց, հիգիենայի ժամ
08:30-առավոտյան նախավարժանք
09:00-նախաճաշ
10:00-քայլարշավ
12:00-բարեկարգման աշխատանքներ /պատասխանատու՝  Սմբատ Պետրոսյան, Տարոն Հակոբյան, աշխատանքների համակարգումը՝ տեղում/
14:00-Եղեգնաձորի խմբի ընդունելություն-ծանոթություն
15:00-հասարակագիտական քննարկում  «Մերօրյա պատմություն» ուսումնական շարքի  շրջանակում
17:00-Ազգագրական միասնական պարերգերի ուսուցում /պատասխանատու՝ Աննա Երիցյան/
18:00-ընթրիքի պատրաստություն՝ ավանդական բանջարով խաշ /պատասխանատու՝ Շուշան Ավետիսյան/
19:00-ընթրիք
20:00-երեկոյան բարբառային քննարկումներ տաք վառարանի շուրջ՝ Տավուշի, Զանգեզուրի, Վարդենիսի, Վայոց Ձորի բարբառներ /պատասխանատուներ՝ Աննա Երիցյան, Վարդան Կարապետյան,  Սյուզաննա Սարգսյան, Շուշան Ավետիսյան/
22:30-23:00-հիգիենայի ժամ
23:00-քուն.

Մարտի 26-Օր 3-րդ.
08:00-վերկաց, հիգիենայի ժամ
08:30-առավոտյան նախավարժանք
09:00-նախաճաշ
10:00-քայլք դեպի Արատեսի վանք, առավոտյան ժամերգություն /պատասխանատու՝ Աննա Երիցյան/
11:00-իրերի հավաքում, սենյակների, խոհանոցի մաքրություն
12:00-վերադարձ Երևան՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Գետափ-Արենի-Արարատ-Արտաշատ-Երևան.

Leave a comment