«Ուսումնական աշուն» նախագծի շրջանակում ճամփորդում ենք Սյունիքում՝ Գորիս-Խնձորեսկ-Տեղ-Կոռնիձոր, ամառային արտագնա հավաք Խնձորեսկի և Տեղի թիվ 1 դպրոցներում
Լուսանկարներում՝ Հին քարանձավային Կոռնիձոր, Հին քարանձավային Խնձորեսկ, Հին քարանձավային Գորիս
Ժամկետը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր
Վայրը– Սյունիքի մարզ, Գորիս /Խնձորեսկ–Տեղ–Կոռնիձոր/
Գիշերակացը- Խնձորեսկ գյուղում՝ Թաթուլ Շահնազարյանի ծնողների տանը
Մասնակիցները- տարատարիք սովորողներ
Պատասխանատուներ- Վարդան Կարապետյան, Թաթուլ Շահնազարյան, Աշոտ Տիգրանյան
Երաժիշտ–Աննա Երիցյան
Երթուղին՝ Երևան-Արարատ-Երասխ-Եղեգնաձոր-Զորաց քարեր-Գորիս-Խնձորեսկ-Տեղ-Կոռնիձոր…Վերադարձը՝ Խնձորեսկ-Գորիս-Շաքի /Շաքիի ջրվեժ/-Եղեգնաձոր-Երասխ-Արարատ-Երևան
Նպատակը՝
-«Սյունիք» համագործակցային նախագծի միջոցով ճանաչել Հայաստանի հարավային ողնաշարը՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո /համագործակցող գործընկեր՝ Աշոտ Տիգրանյան/
–ամառային արտագնա հավաք Խնձորեսկի և Տեղի թիվ 1 դպրոցներում, դպիրյան քննարկումներ, Աշոտ Բլեյանի գրերի քննարկում, Բլեյան կրթական կամուրջներ Խնձորեսկի, Տեղի թիվ 1 և Կոռնիձորի միջնակարգ դպրոցներում
-Ուսումնասիրել Զանգեզուրի ազգագրությունը, սովորույթներն ու ավանդույթները, բարբառը, խոհանոցը, բուսականությունը, երկրագործությունը․ «Բարբառներ» ակումբը՝ Զանգեզուրում
-ճամփորդելու միջոցով ճանաչել-արժևորել Սյունյաց աշխարհի պատմամշակութային արժեքները, մասնավորապես՝ Զորաց քարեր, Շաքիի ջրվեժ, Շաքի գետ, Որոտան գետ, Հին քարանձավային Գորիս, Հին քարանձավային Խնձորեսկ, Հին քարանձավային Կոռնիձոր, Հին քարանձավային Տեղ /Մելիք Բարխուդարի Ամարաթ/
-սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական, բնապահպանական գիտելիքների զարգացում և ամրապնդում
Քայլերը՝
-մինչ ճամփորդությունը՝ ուսումնասիրել այցելող վայրերը, տեղեկություններ հավաքել տվյալ վայրերի մասին
-կազմել երթուղու քարտեզը
-պայմանավորվել Խնձորեսկի /տնօրեն՝ Օլյա Բլբուլյան, կապավոր՝ Հասմիկ Յուզբաշյան/, Տեղի թիվ 1 /տնօրեն՝ Դավիթ Շեգունց, կապավոր՝ Մարո Քարամյան/ և Կոռնիձորի /տնօրեն՝ Սուսաննա Հովհաննիսյան, կապավոր՝ Մայիս Բաղդասարյան/ դպրոցների հետ
-նախագծի մասնակիցների հետ հավաք-քննարկում
-պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը
Ծրագրում՝
–Զորաց քարեր
-Գորիս քաղաք
–Հին քարանձավային Գորիս /Գորիս գյուղ/
–Խնձորեսկ /Հին Խնձորեսկ/
-Խնձորեսկի միջնակարգ դպրոց
-Տեղ գյուղ, Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոց
-Տեղի Մելիք Բարխուդարի Ամարաթ, Սուրբ Գևորգ եկեղեցի /18-րդ դար/
–Կոռնիձոր գյուղ, Հին քարանձավային Կոռնիձոր
–Շաքիի ջրվեժ, Շաքի գետ
–Որոտան գետ
Կանգառներ՝
Մեկնում՝
-Տիգրանաշենի ոլորաններ՝ Մասիսը դիտակետից
-Արփա գետի ափ /Արենիի շուկայից մի փոքր ներքև/
-Զորաց քարեր /Սիսիանի խաչմերուկ/
-Գորիսի Զանգեր՝ քաղաքը դիտակետից
-Գորիս քաղաք
-Գորիս գյուղ
-Խնձորեսկ
Վերադարձ՝
-Գորիսի նորակառույց Զանգեր՝ քաղաքը դիտակետից
-Շաքի՝ Շաքիի ջրվեժ, Շաքի գետ, Որոտան գետ
-Արփա գետի ափ /Արենիի շուկայից մի փոքր ներքև/
-Երևան
Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ
-օրապահիկ՝ բրդուճներ, ջուր /1-ին օրվա համար/
-քնապարկ
-քնապարկ չունեցողները՝ անկողնային պարագաներ /սպիտակեղեն/
-հիգիենայի պարագաներ, սրբիչ
-արևապաշտպան գլխարկ
-սպորտային հագուստ, կոշիկ
-նկարահանող թվային միջոցներ
Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում, ֆեյսբուքյան էջերում․
Նախահաշիվ՝
Տրանսպորտ՝ Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Վարորդին վճարվող գումար՝ 140 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Սնունդը-1 անձը՝ 3 000 դրամ /3 օր/
Տրանսպորտ-սնունդ-1 անձը՝ 10 000 դրամ
Վճարող- ծնող
Մասնակիցներ՝
-Ճամփորդությանը կարող են մասնակցել մինչև 16 սովորող.
Ծրագիրն ըստ օրերի՝
Օր 1-ին
09:00-Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ մասնակցություն ամենուրբաթյա առավոտյան ժամերգության
09։30-մեկնում եկեղեցու բակից
11։00-կանգառ Տիգրանաշենի ոլորաններում /Մասիսը՝ դիտակետից/
12:00– կանգառ Արփայի ափին /բրդուճային նախաճաշ/
13:30– կանգառ «Զորաց Քարեր» հնագույն մեգալիթյան համալիրում․ «Զորաց Քարեր» համալիրը՝ հնագույն աստղադիտարան /ներկայացնում է Թաթուլ Շահնազարյանը/․
միասնական պարերգերի կատարում /պատասխանատու՝ Աննա Երիցյան/
15:30-կանգառ Գորիսի Զանգերում՝ քաղաքը դիտակետից
16:00-կանգառ Գորիսում․ քայլք քաղաքում, զրույց-շփումներ գորիսցիների հետ
17։00–քայլք քարանձավային Գորիս գյուղում՝ «Մելիքների» եկեղեցի /17-րդ դար/, Խաչերի ձոր՝ «Միրումենց ձիթհան», «Սբ. Մարտիրոս» կիսաժայռափոր մատուռ, «Խաչին աղբյուր», քարանձավային թատրոն՝ «Ամֆիթատրոն»
19:00-Խնձորեսկ գյուղ /Թաթուլ Շահնազարյանի ծնողների տուն/՝ իրերի տեղավորում, հանգիստ
20։00-ընթրիք գյուղական բարիքներով
21:00– բարբառային զրույցներ /Խնձորեսկի-Կոռնիձորի-Այգեձորի բարբառներ/, առաջին օրվա տպավորություններ՝ ինքնաեռի /սամավար/ թեյի շուրջ
23։00-քուն․
Օր 2-րդ.
08:00– վերկաց
08:30– նախաճաշ
09։00–քայլք դեպի հին քարանձավային Խնձորեսկ՝ «Ինը Մանուկ» աղբյուր, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի /17-րդ դար/, ճոպանուղով քայլք Մխիթար Սպարապետի գերեզմանատեղի, քայլքով հետվերադարձ նոր Խնձորեսկ
11:00-12։00–ամառային արտագնա հավաք Խնձորեսկի միջնակարգ դպրոցում, դպիրյան քննարկումներ, Աշոտ Բլեյանի գրերի քննարկում, Բլեյան կրթական կամուրջի սկիզբ Խնձորեսկի դպրոցի հետ, միասնական պարերգերի ուսուցում /պատասխանատու՝ Աննա Երիցյան/
12:00-դեպի Տեղ գյուղ
13։00-14։00–ամառային արտագնա հավաք Տեղի թիվ 1 միջնակարգ դպրոցում, դպիրյան քննարկումներ, Աշոտ Բլեյանի գրերի քննարկում, Բլեյան կրթական կամուրջի սկիզբ Տեղի թիվ 1 դպրոցի հետ, միասնական պարերգերի ուսուցում /պատասխանատու՝ Աննա Երիցյան/
14։00-Տեղի դպրոցականների և ուսուցիչների հետ միասնական քայլք դեպի Հին քարանձավային գյուղ, Մելիք Բարխուդարի Ամարաթ, Սուրբ Գևորգ եկեղեցի /18-րդ դար/
15։00-բրդուճային ընդմիջում հին գյուղում, գողտրիկ բնության գրկում
16:00-դեպի Կոռնիձոր, կոռնիձորի դպրոցականների և ուսուցիչների հետ միասնական քայլք դեպի Հին քարանձավային Կոռնիձոր գյուղ, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի /18-19-րդ դարեր/
18:00-դեպի Խնձորեսկ, ազատ ժամ-հանգիստ
19:30-ընթրիք գյուղական բարիքներով
21:00– բարբառային զրույցներ /Խնձորեսկի-Կոռնիձորի-Այգեձորի բարբառներ/, երկրորդ օրվա տպավորություններ՝ ինքնաեռի /սամավար/ թեյի շուրջ
23։00-քուն․
Օր 3-րդ՝ վերադարձ
08:00– վերկաց
08:30– նախաճաշ
09:00-առավոտյան քայլք գյուղում, զրույց-շփումներ գյուղացիների հետ
10։00-հավաքվել, պատրաստվել Երևան վերադարձին
11։00-Գորիսի նորակառույց Զանգեր՝ քաղաքը դիտակետից
13:00-Շաքի՝ Շաքիի ջրվեժ, Շաքի գետ, Որոտան գետ
16:00– կանգառ Արփայի ափին /բրդուճային ճաշ/
մինչև 20։00-Երևան․
Մասնակիցներ՝
1․ Կարապետյան Վահագն-5 տարեկան /Արևելյան դպրոց-պարտեզ/
2․ Մաշինյան Վահագն-5-րդ դաս․ /Արևմտյան դպրոց/
3․ Ղարիբյան Արգիշտի-5-րդ դաս․ /Արևմտյան դպրոց/
4 Երիցյան Լևոն-7-րդ դաս․ /Աննա Երիցյանի եղբայր/
5․ Խաչատրյան Աշոտ-8-րդ դաս․
6․ Տէր-Մինասյան Ալեն-9-րդ դաս․
7․ Սամուել Աշեղ-9-րդ դաս․
8․ Իսպիրյան Դավիթ-9-րդ դաս․
9. Աբգարյան Մանե-9-րդ դաս․
10. Աղեկյան Արտյոմ-9-րդ դաս․
11․ Խաչիկյան Մերի-10-րդ դաս․
12․ Արկադի Պետրոսյան-10-րդ դաս․
13․ Հարություն Հաջի Մարտիրոսյան-10-րդ դաս․
14․ Մկրտչյան Մարատ-12-րդ դաս․
15․ Գրիգորյան Մարգարիտա-12-րդ դաս․
Ճամփորդությունից առաջ՝
-Խաչատրյան Աշոտ
-Տէր-Մինասյան Ալեն
-Մարգարիտա Գրիգորյան