Գիտելիքի օրը՝ Արագածի հարավային գագաթին.ամփոփում

Սեբաստացիներիս համար ավանդույթ է դարձել գիտելիքի օրը դիմավորել մեզ համար խորհրդանշական դարձած լեռան՝ Արագածի գագաթին: Այս տարի նույնպես, որպես նոր ուսումնական տարվա սկիզբ, 2022-2023 ուստարվա մեկնարկը ազդարարեցինք Արագածի հարավային գագաթին /3887,8 մ/․․․

2022-ի սեպտեմբերմեկյան Արագածյան վերելքին մասնակցում էին Ավագ դպրոցի նորեկ սովորողներ՝ թվով 41, ինչպես նաև դասավանդողներ՝ թվով 5։ Բնականաբար, նորեկների համար դժվար փորձություն էր՝ հաղթահարել Հայաստանի ամենաբարձր լեռան հարավային գագաթը, սակայն պարզվում է, որ մեծամասնության համար այնքան էլ ծանր փորձություն չէր, նույնիսկ կային սովորողներ, ովքեր արդեն բարձունք հաղթահարելու փորձ ունեին։

Լուսանկարները՝ Կարինե Գրիգորյանի

Ինչևէ, կարևորն այն է, որ այդ օրը յուրաքանչյուրն իր ուժերը փորձեց, բարձունքի հաղթահարման իր հմտությունները ստուգեց, բացահայտեց, ի վերջո, «մկրտվեց» որպես սեբաստացի սովորող․․․

Պատմում են նորեկ սովորողները՝

Leave a comment