Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար․Առաջին շաբաթվա ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցով հունվարի 9-31-ը կրթահամալիրում ուսումնական երկրորդ շրջանն է՝ սեբաստացիական ձմեռային շրջանը․․․սեբաստացի սովորողների համար հավեսի շրջան, ընտրության առավել լայն հնարավորության, ինքնադրսևորման, նոր հմտությունների բացահայտման կարևոր փուլ․․․

Ավագ դպրոցում ճամբարն իրականացվում է ճամբարային ջոկատներով, ես ղեկավարում եմ 9-11-րդ դասարանների ճամբարականներից ձևավորված 21 հոգանոց հասարակագիտական ջոկատը։

Տարատարիք ճամբարականների հետ միասին աշխատել և շարունակում ենք աշխատել նախապես հրապարակված ճամբարային աշխատակարգով, նախապես մշակված, ճամբարականների հետ քննարկված  ուղղություններով ու նախագծերով, որոնք բազմաթիվ են և բազմապիսի․․․

Պետք է փաստեմ, որ մանրամասն, հստակ օրերով ու ժամերով նկարագրված աշխատակարգը կարգապահ և կազմակերպված է դարձնում ճամբարը, ճամբարական-սովորողը չի կարող ձանձրանալ, եթե գիտի՝ օրվա որ ժամին ինչով է զբաղված, ճամբարային ինչ գործունեության է մասնակցում։ Այս առումով ճամբարի առաջին շաբաթը ես համարում եմ ստացված, կայացած, իմ ջոկատը բավական հագեցած շաբաթ ունեցավ, որի մասին կարող եք կարդալ ճամբարականների՝ ըստ օրերի լուսաբանումներում․

Առաջին օր՝

Երկրորդ օր՝

Երրորդ օր՝

Չորրորդ օր՝

Հինգերորդ օր՝

Առաջին շաբաթվա ավարտին կարող եմ արձանագրել միայն մեկ խնդիր՝ 9-րդ դասարանի չորս ճամբարական-սովորող ընդհանրապես չեն ներկայացել, չեն մասնակցել ճամբարին, իսկ երկու ճամբարական ներկայացել են մեկ անգամ, որոնց հետ, կարծում եմ, կազմակերպիչը աշխատանք ունի անելու՝

1․ Բադալյան Արթուր՝ 9-րդ դաս․
2․ Դանիլով Վարդան՝ 9-րդ դաս․
3․ Նազարեթյան Հովհաննես՝ 9-րդ դաս․
4․ Խաչատրյան Հրանտ՝ 9-րդ դաս․
5․ Դանիելյան Մարկ՝ 9-րդ դաս․ /մեկ անգամ է ներկայացել/
6․ Թաթոյան Գոհար՝ 9-րդ դաս․ /մեկ անգամ է ներկայացել/

Ճամբարային առաջին շաբաթվա ֆոտոընտրանուց՝

Ճամբարականների շաբաթական ամփոփումներ՝

Ջոկատի ղեկավար՝ Վարդան Կարապետյան

Leave a comment