Ուսումնահայրենագիտական-կրթական փոխանակումներով-քայլարշավային ճամփորդություն․Թալին-Աշնակ

Հոկտեմբերյան 18-րդ ամենամյա բաց հավաքի շրջանում «Ուսումնական աշուն» օրացուցային նախագծի, «Պատմություն» առարկայի ծրագրի, «Մեր գերդաստանը» նախագծի, «Բարբառներ» ակումբի շրջանակներում հոկտեմբերի 20-22-ը Հետազոտական վարժարանի սովորողների և դասավանդողների 20 հոգանոց խմբով ճամփորդում ենք Արագածոտնի մարզում՝ Ներքին ԲազմաբերդԿաքավաձորԱշնակԹալինԴաշտադեմ /Քաղենի ամրոց/ բնակավայրերում․

Ժամկետը՝ հոկտեմբերի 20-22 /եռօրյա/
Մեկնում՝ հոկտեմբերի 20-ին, ժամը՝ 09։30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից /Առավոտյան ժամերգությունից հետո/
Վերադարձ՝ հոկտեմբերի 22-ին, ժամը՝ մինչև 20։00
Վայրը՝ Արագածոտնի մարզ, Թալինի տարածաշրջան
Գիշերակացը՝ Աշնակ գյուղում, սովորողների տներում /կապավոր՝ Վահրամ Մարտիրոսյան, Աշնակի դպրոցի տնօրեն, հեռ․՝ 098-168 444/
Մասնակիցները՝ հետազոտական վարժարանի սովորողներ
Ճամփորդության ղեկավար՝ Վարդան Կարապետյան /հեռ․՝ 098 031483/
Օգնական՝ Աշոտ Տիգրանյան

Երթուղին՝
-Մեկնում՝ Երևան-Աշտարակ-Ներքին Բազմաբերդ-Կաքավաձոր–Աշնակ՝ 1-ին օր
-Աշնակ-Թալին-Դաշտադեմ-Աշնակ՝ 2-օր
-Վերադարձ՝ Աշնակ-Աշտարակ /Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիներ/-Պերճ Պռոշյանի տուն-թանգարան-Երևան
/Երևանից Թալին՝ 70 կմ/

Լուսանկարները՝ Մերի Խաչիկյանի/Դեպի Աշնակ-Սուսեր ճամփորդությունից․2021/

Հիմնական բաղադրիչներ՝
-հայրենագիտություն, հայրենաճանաչություն
-քայլարշավ
-կրթական փոխանակումներ, համատեղ նախագծերի քննարկում
-տարածաշրջանի մշակութային առանձնահատկությունների ճանաչում

Նպատակը՝
-Հոկտեմբերյան 18-րդ ամենամյա բաց հավաքի շրջանում «Ուսումնական աշուն» օրացուցային նախագծի, «Պատմություն» առարկայի ծրագրի, «Մեր գերդաստանը» նախագծի, «Բարբառներ» ակումբի շրջանակներում ճամփորդել և ճանաչել Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանը՝ Ներքին ԲազմաբերդԿաքավաձորԱշնակԹալինԴաշտադեմ բնակավայրերը
-կրթական կապերի ամրապնդում Աշնակ գյուղի միջնակարգ դպրոցի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի միջև
-Ուսումնասիրել Թալինի տարածաշրջանի ազգագրությունը՝ սովորույթներն ու ավանդույթները, բարբառը, խոհանոցը, ազգային երգ ու պարը, տեղացիների արժեհամակարգը, պատմամշակութային հուշարձանները
-ճամփորդելու միջոցով ճանաչել-արժևորել Թալինի տարածաշրջանի պատմամշակութային արժեքները՝ Ներքին Բազմաբերդի՝ գյուղը ստեղծած գերդաստանների տոհմածառ, Կաքավաձորի եկեղեցի/4-5-րդ դդ․/, դամբարանադաշտեր /Ք․ա․ 2-1-ի հազ․/, Աշնակ գյուղի շրջակայքի պատմամշակութային հուշարձաններ, ամրոցներ /Աշոտ Երկաթի ամրոց/, բրոնզեդարյան դամբարանադաշտեր, խոնարհված եկեղեցի, միջնադարյան գյուղատեղի, Թալինի Կաթողիկե եկեղեցի, Դաշտադեմի՝ Քաղենի ամրոց, Աշտարակի Կարմրավոր, Սպիտակավոր եկեղեցիներ, այլ․․․
-սովորողների աշխարհագրական, հայրենագիտական, ճամփորդական գիտելիքների-հմտությունների զարգացում

Քայլերը՝
-մինչ ճամփորդությունը՝ ծանոթանալ «Դեպի Աշնակ-Թալին-Սուսեր» հաշվետվություններին/Մաս 1-ին, Մաս 2-րդ/
-ֆիլմերի դիտում՝ Թալին, Գորանի /Ներքին Բազմաբերդ/
-միասին կազմել երթուղին
-պայմանավորվել Աշնակ գյուղի դպրոցի հետ /տնօրեն՝ Վահրամ Մարտիրոսյան, հեռ․՝ 098-168 444/
-նախագծի մանրամասն քննարկում ճամբարականների հետ
-պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Ծրագրում՝
Ներքին Բազմաբերդ /գյուղը ստեղծած գերդաստանների տոհմածառ/
Կաքավաձոր /4-5-րդ դդ․ եկեղեցի/
Աշնակ /Աշոտ Երկաթի ամրոց, բրոնզեդարյան դամբարանադաշտեր, միջնադարյան գյուղատեղի/
Թալին /Կաթողիկե եկեղեցի/
Դաշտադեմ /Քաղենի ամրոց/
Աշտարակ /Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիներ/

Կանգառներ՝
-Ներքին Բազմաբերդ /գյուղը ստեղծած գերդաստանների տոհմածառ/
-Կաքավաձոր /Կաքավաձորի եկեղեցի/4-5-րդ դդ․/
-Աշնակ /գյուղի միջն, դպրոց, միասնական քայլարշավ դեպի Աշոտ Երկաթի ամրոց, բրոնզեդարյան դամբարանադաշտեր, միջնադարյան գյուղատեղի, Գ․ Չաուշի տուն-թանգարան/

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ
-օրապահիկ՝ բրդուճներ, ջուր /1-ին օրվա համար/
-քնապարկ
-քնապարկ չունեցողները՝ անկողնային պարագաներ /սպիտակեղեն/
-հիգիենայի պարագաներ, սրբիչ
-արևապաշտպան գլխարկ
-սպորտային-հարմար հագուստ, կոշիկ
-նկարահանող թվային միջոցներ

Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամփորդության ընթացքն ամփոփվում է ճամփորդության մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն հավաքագրված տեղեկությունները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքերում, ֆեյսբուքյան էջերում․

Նախահաշիվ՝
Տրանսպորտ՝ Մերսեդես-Սպրինտեր-35 QP 464, վարորդ՝ Արամ Հարությունյան, հեռ. 077 74 76 55
Վարորդին վճարվող գումար՝ 100 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Տրանսպորտ-սնունդ-1 անձը՝ 10 000 դրամ
Վճարող- ծնող
Ծրագիրն ըստ օրերի՝
20․ 10․ 23․ Օր 1-ին

  • 09։00- մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
  • 1-ին կանգառ՝ Ներքին Բազմաբերդ․քայլք գյուղում, բարբառային զրույցներ գյուղը ստեղծած գերդաստանների տոհմածառի մոտ /ուղեկցող՝ Մարո Հովհաննիսյան․պատմության ուսուցչուհի/
  • 2-րդ կանգառ՝ Կաքավաձոր /քայլքով դեպի Կաքավաձորի 4-5-րդ դարերի եկեղեցի/
  • Վերջին կանգառ՝ Աշնակ գյուղ․այցելություն Աշնակի Գ․ Չաուշի անվան միջն․ դպրոց, հետազոտական և նախագծային աշխատանքների ներկայացում, համագործակցային առաջարկների քննարկում, «RippleFlow-ը կրթական-ինքնազարգացման նախագծի ներկայացում /պատասխանատու՝ Աշոտ Տիգրանյան և նախագծային խումբ/․ այնուհետև իրերի տեղավորում գյուղական կացարանում, ճաշ, ապա միասնական քայլք դեպի Աշոտ Երկաթի ամրոց
  • 19։00-ընթրիք
  • Երեկոն Աշնակում-բարբառային զրույցներ աշնակցի դպրոցականների մասնակցությամբ /«Բարբառներ» ակումբը Աշնակում/
  • 23։00-քուն

21․ 10․ 23․ Օր 2-րդ

  • 08։00-վերկաց, հիգիենայի ժամ
  • 09։00-նախաճաշ
  • 10։00՝ միասնական քայլքով դեպի Գևորգ Չաուշի տուն-թանգարան
  • 11։00-դեպի Թալին-Դաշտադեմ․Թալինի Կաթողիկե եկեղեցի, Դաշտադեմի՝ Քաղենիի ամրոց
  • 17։00՝ վերադարձ Աշնակ․սասունցիների ազգային խոհանոց, ազգային պարեր, գերդաստաններ․ ներկայացնում են աշնակցիները /«Մեր գերդաստանը» նախագիծ, «Բարբառներ» ակումբ/
  • 19։00-ընթրիք
  • 20։00-ից՝ հասարակագիտական քննարկում աշնակցի դպրոցականների մասնակցությամբ․թեման՝ «Հայաստան-Արցախ-տարածաշրջան»
  • 23։00-քուն

22․ 10․ 23․ Օր 3-րդ՝ վերադարձ Երևան

Մասնակիցներ՝

  1. Մուրադյան Դավիթ՝ 10-րդ դաս․
  2. Կարապետյան Մարի՝ 10-րդ դաս․
  3. Մինասյան Դավիթ՝ 10-րդ դաս․
  4. Հարությունյան Անժելա՝ 10-րդ դաս․
  5. Հարությունյան Էմիլ՝ 10-րդ դաս․
  6. Հայրապետյան Թամարա՝ 10-րդ դաս․
  7. Բաբուջյան Նարե՝ 10-րդ դաս․
  8. Մելքումյան Էլեն՝ 10-րդ դաս․
  9. Ծատուրյան Լևոն՝ 10-րդ դաս․
  10. Վարդանյան Վարդան՝ 11-րդ դաս․
  11. Մկրտչյան Ինեսա՝ 11-րդ դաս․
  12. Գևորգյան Բենիկ՝ 11-րդ դաս․
  13. Ագոփ Արի՝ 11-րդ դաս․
  14. Տիշաքճեան Մարիա՝ 11-րդ դաս․
  15. Ավետյան Սոնա՝ 11-րդ դաս․
  16. Ավետյան Ալիս՝ 11-րդ դաս.
  17. Մելիքյան Սյուզի՝ 11-րդ դաս․
  18. Նավասարդյան Նարե՝ 12-րդ դաս․
  19. Պետրոսյա Արթուր՝ 12-րդ դաս․

Leave a comment