«Գետը բնակավայրում» նախագիծ

ՆԱԽԱԳԾԻ ՈւՂՂՈւԹՅՈւՆՆԵՐԸ

«Դեպի Պարսկահայք» ճամփորդությունից՝
Արաքս գետ՝

Արաքսը (նաև՝ Արազ, Արաս, Արաքսի և Երասխ), Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Ունի 1072 կմ երկարություն, որից 200 կմ կազմում է Հայաստանի և Թուրքիայի սահմանը։ Հայաստանի գետերի մեծագույն մասը պատկանում է Արաքսի ավազանին։ Արաքսը վաղնջական ժամանակներից հանդիսացել է հայոց քաղաքակրթության կարևոր բնօրրաններից մեկը։ Արաքսը ջուր է մատակարարել Մեծ Հայքի Այրարատ, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Վասպուրական նահանգներին, որի համար այն հաճախ կոչվել է Մայր Արաքս։ Continue reading “«Գետը բնակավայրում» նախագիծ”

9-րդ դասարանի պետական ավարտական քննություն

ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ-ԲԱՆԱՎՈՐ ՔՆՆՈւԹՅՈւՆ…

Այս տարի առաջին անգամ Հայոց պատմության բանավոր քննությանը սովորողները ներկայացան ուսումնական գործիքով, քանի որ քննական տոմսի 4-րդ կետով պահանջվում էր ներկայացնել ուսումնական բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի ամենահաջողված նյութը: Սովորողները  ներկայացրեցին իրենց բլոգի «Պատմություն» բաժինը և բաժնի՝ իրենց կարծիքով  ամենահաջողված նյութը: Քննությունն  անցավ կազմակերպված, մեր խմբում ընդգրկված էր 80 սովորող՝ 9.1, 9.3 և 9.4 դասարաններից, բոլորն էր ներկայացան իրենց կարողությունների սահմաններում:

Իմ դիտարկումները՝

Բնականաբար, դժվար է 80 սովորողի մասին գրավոր կարծիք գրել և ներկայացնել, բայց կփորձեմ առանձնացնել մի քանիսին. Continue reading “9-րդ դասարանի պետական ավարտական քննություն”

ՄԱՅԻՍԻ 28-ՊԵՏԱԿԱՆՈւԹՅԱՆ ՎԵՐՍՏԵՂԾՄԱՆ ՕՐ…

1918թ. մայիսի 28-ին հայ ժողովուրդը դարավոր պայքարի արդյունքում վերստեղծեց իր անկախ պետականությունը, որը մեծ նշանակություն ունեցավ հայ ժողովրդի համար: Շուրջ 6 դար հայ ժողովուրդը զրկված էր անկախ պետականությունից, սակայն չէր մարել անկախություն վերահաստատելու պայքարի կրակը: Լինելով օտարի տիրապետության տակ՝ հայ ժողովրդը չկորցրեց իր դիմագիծը, ազգային տեսակն ու ինքնությունը… Continue reading “ՄԱՅԻՍԻ 28-ՊԵՏԱԿԱՆՈւԹՅԱՆ ՎԵՐՍՏԵՂԾՄԱՆ ՕՐ…”

Մշակութային դաս Ավագ դպրոցում

«ՔՈ ԱՐՎԵՍՏԸ ԴՊՐՈՑՈւՄ»…

Ապրիլի 1-ին՝ նախագծային ուսուցման շաբաթվա առաջին օրը, «Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրի Ավագ դպրոց էր այցելել գրականագետ-բանաստեղծ Գոհար Գալստյանը: Այցի նպատակն էր՝ իրականացնել մշակութային դաս-միջոցառում «Քո արվեստը դպրոցում» խորագրով… Continue reading “Մշակութային դաս Ավագ դպրոցում”

Ֆիլմի դիտում-Քննարկում-վերլուծություն

ՄԻՋԻՆ ԴՊՐՈՑ-ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈւԹՅՈւՆ-«ՄԵՐ ՄԱՆԿՈւԹՅԱՆ ՏԱՆԳՈՆ»…

ՆՊԱՏԱԿԸ՝
– «Հին Հայաստանի մշակույթը» թեմայի ամփոփում
– Սովորողներին հաղորդակից դարձնել Հայ մշակութային արժեքներին
– Նպաստել սովորողների՝ ազգային արժեքները կարևորելու և գնահատելու կարողությունների զարգացմանը…

Continue reading “Ֆիլմի դիտում-Քննարկում-վերլուծություն”

ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ-153…

Անդրանիկ Թորոսի Օզանյան– ծնվել է 1865 թվակաի փետրվարի 25-ին Արևմտյան Հայաստանի Շապին Գարահիսար քաղաքում…մահացել է 1927 թվականի օգոստոսի 30-ին ԱՄՆ-ում, թաղվել Ֆրեզնոյի «Արարատ» գերեզմանատանը: 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում…իսկ տարիներ անց՝ 2000 թվականի հունվարին տեղափոխվեց հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն…014_andranik_ozanian

Continue reading “ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿ-153…”

ԳՈՐԻՍԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԸ…

ՍՅՈւՆՅԱՑ ԱՇԽԱՐՀԻ ՀՊԱՐՏ ԹԱԳՈւՀԻՆ…ԳՈՐԻՍ…

Ժայռեղեն սյուների երկրի թագուհին է հպարտ Գորիսը, որը փռված է Ձագեձորի` Վարարակն գետի հովտում: Հովիտը շրջափակող լեռնալանջին ակոսում են խոր ու երկար ձորեր: Այնտեղ եղել են հին բնակավայրեր, որոնց մի մասի հետքերն այսօր մնում են` Սանդի ձոր, Շոր ջուր, Ծակերի ձոր…: Գետի հովտում Սիսակի տոհմից Ձագ նահապետը շինեց Սյունիքի բերդերից` Հաբանդի` Ձագեձորի բերդը և ձորն էլ իր անունով կոչեց Ձագեձոր.«Հանբադա բերդ, որը Սիսակի նույն տոհմի Ձագ նահապետը շինեց մի գետի վրա և իր անունով ձորը կոչեց Ձագեձոր, բերդն էլ Ձագեձորո բերդ»…

Continue reading “ԳՈՐԻՍԻ ՍՐԲԱՎԱՅՐԵՐԸ…”