ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԱՅԻՆ ՆԱԽԱԳԻԾ…

«ԲՈւՆՈւՍ» ԿՐԹԱԿԱՆ ՀԱՐԹԱԿ-ՍԵԲԱՍՏԱՑԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐ…ՈւՍՈւՄՆԱԿԱՆ ՊԱՐԱՊՄՈւՆՔ…

Այսօր կրթահամալիրի 8-րդ և 9-րդ դասարանների սովորողների հետ ուսումնական պարապմունք իրականացրեցին «Բունուս» կրթական հարթակի ներկայացուցիչները, որը տեղի ունեցավ Մայր դպրոցի ընթերցասրահում: Նշեմ, որ հունվարի 16-ին «Բունուս»-ի ներկայացուցիչները կրթահամալիրում հանդիպում են ունեցել մեր հասարակագետների հետ, որի ընթացքում պայմանավորվել էինք նման հանդիպում կազմակերպել նաև սովորողների հետ:

Այսօրվա ուսումնական պարապմունքի ընթացքում «Բունուս»-ի ներկայացուցիչները սովորողներին ներկայացրեցին «ԲՈւՆ» TV-ն, «Բունուս» կրթական հարթակը՝ որպես ժամանակակից և մատչելի կրթական միջավայր, այնտեղ գրանցվելու կարգը, տեսադասերը և դրանց ուսուցողական նշանակությունը ու այլ մանրամասներ:

Սովորողները հետաքրքրությամբ լսում էին հյուրերին, ուղղում հարցեր, որոնց հաճելիորեն պատասխանում էին «Բունուս»-ի ներկայացուցիչները: Ինչպես նրանք, այնպես էլ մեր սովորողները խոստացան համագործակցել միմյանց հետ՝ այն դարձնելով շարունակական ուսումնական նախագիծ…

Leave a comment