Մեր տոնը՝ Սյունիքում․․․Սյունիք․կրկին և միշտ․․․

Վերնագիրը՝ Աշոտ Տիգրանյանի

Մայիսյան հավաքի շրջանակում մայիսի 27-29-ը կրթահամալիրի Ավագ դպրոցի մի խումբ սովորող-դասավանդողներով  «Մեր տոնը Սյունիքում» ուսումնահայրենագիտական- քայլարշավային, կրթական փոխանակումներով նախագծով ճամփորդեցինք Սյունյաց աշխարհում, մասնավորապես սահմանապահ Կոռնիձոր գյուղում․․․

Առաջին օրը եղանք Գորիսի տարածաշրջանի Խոտ գյուղում, գյուղի դպրոցականների հետ միասնական քայլարշավ իրականացրինք դեպի հին գյուղ՝ քայլելով շուրջ 13 կմ, չքնաղ քարայրային-քարանձավային հին գյուղատեղի՝ հրաշք բնությամբ, բուսականությամբ, արվեստի-ճարտարապետության եզակի նմուշներով։

Դե, եթե չգիտեք, ապա ասեմ՝ իմ լավ գործընկեր Աշոտ Տիգրանյանի գրելու մուսան բացվում է հենց Երևանից դուրս, մասնավորապես հեռավոր ճամփորդությունների ընթացքում։ Այս անգամ տիար Տիգրանյանի գրվածքները վերնագրված են այսպես՝ «Սյունիք․կրկին և միշտ»․․․

Հին Խոտ, 27․05․
«Խոտի խոտի սերմերը ցանեք տապանիս շուրջ,
Որ անցյալն ու ապագան խառնած
Ձուլվեմ բնության այս մունջ»:
Գրերն այս մոգացած հոգիս կարդաց
Ու մասնիկն այս ձորերում թողած գնաց:

Ճամփորդներով՝ հին Խոտ գյուղում
Տեսանյութը՝ Մերի Խաչիկյանի, Արեգ Տոնոյանի․

Երկրորդ օրն ամբողջությամբ կոռնիձորյան էր, հրաշք օր գյուղի դպրոցականների և ուսուցիչների հետ՝ միասնական պարուսուցում, մարզական հանդիպում-խաղեր, միասնական քայլք դեպի հին քարանձավային գյուղատեղի, միասնական ճաշ Կոռնիձորի կանաչներում․․․յուրաքանչյուրիս համար օրը վայելք էր, իրական համակեցության հրաշալի օրինակ, երկու կրթական հաստատությունների 5-ամյա կապերի ամրապնդում։

Միասնական պարերգ՝ Կոռնիձորի կանաչներում
/Տեսանյութը՝ Վարդան Կարապետյանի/․

Կոռնիձոր, 29.05
Գերված լեռներից ծագող
Թրքոտ արևածագ,
Դու` ջերմություն բերող,
Բայց սևակնած ավարտ…
Դեռ կծնվի վերադարձնող
Քո դեմքը իրական:

Օրը՝ Կոռնիձոր գյուղում

Վերադարձի օրը նույնքան հավես ու հետաքրքիր էր՝ հին քարանձավային Խնձորեսկ գյուղ, ճոճվող կամուրջ, «Ինը մանուկ» կամ Սոնայի աղբյուր, Սուրբ Հռիփսիմե եկեղեցի, իսկ օրվա ամփոփումը՝ Սյունյաց գեղեցկուհու ջրերում՝ Շաքիի ջրվեժում․․․

Վերադարձին՝

Կոռնիձոր-Խնձորեսկ, 29.05

Ակրոստիքոս
Հիշիր այն վերելքը, որ միաիսն անցանք.
Առանց վայրէջքների վերելքներ չեն ծնվում:
Րաբունին ասած. «Միտքը ձի է անսանձ
Ու կարող է մոլորվել կյանքի խաչմերուկում»:
Թվում է արահետը ճիշտ է ընտրված,
Յուրային է թվում օտարը թաղված ժպիտում
Ու… Մսրա թակարդն է Դավթի փակուղում:

Խնձորեսկ-Շաքի, 29.05.
Ակրոստիքոս
Արվեստը կյանք է, բայց կյանքը միշտ չէ որ արվեստ է,
Լսիր սրտիդ ձայնը, բայց միտն էլ մարդու հատկանիշ է:
Լուսինը մեռած Արև է, մարդը` չկայացած Աստված,
Ավարտվում է մարդը երկունքը մերժած:
Նետվի´ր միայն լույսին ընդառաջ:

Շաքի, 29.05.
Բացի´ր աչքերդ,
Երկինքը փակվում է,
Մի´ փակիր սիրտդ,
Հույսը մարում է:
Ամպը բռունցք է,
Լեռները` վահան,
Մարդը երկունք է,
Միտքը` դավաճան:

Ճամփորդական լուսաբանումներ, պատումներ․

Ֆեյսբուքյան լուսաբանումներ՝
-«Մեր տոնը Սյունիքում․Կրթահամալիր-Կոռնիձոր պարուսուցում
Կոռնիձոր-Կրթահամալիր մարզական հանդիպում Կոռնիձորի միջնակարգ դպրոցում
-«Մեր երգերը և մենք» Հին Խոտ գյուղում
-«Երևան-Կոռնիձոր» կրթական կապերի ամրապնդում

Սովորողների և դասավանդողների պատումներ՝
-«Բարբառներ» ակումբը՝ Սյունիքում-Վարդան Կարապետյան
-Մերի Խաչիկյան՝ 11-րդ դաս․
-Ալլա Թադևոսյան՝ 11-րդ դաս․
-Էդուարդ Օսիպյան՝ 11-րդ դաս․
-Դավիթ Ֆրանգյան՝ 11-րդ դաս․
-Լուսինե Խաչատրյան՝ 9-րդ դաս․

Leave a comment