Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ամառային բաց ճամբար Արատեսում

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրի և Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի միջնակարգ դպրոցի միջև ստեղծված հնգամյա կրթական կապերի շրջանակում նախաձեռնում ենք «Կրթահամալիր-Կոռնիձոր» համագործակցային ամառային ուսումնական բաց ճամբար Արատեսում․․․

Լուսանկարները՝ «Կոռնիձոր-Կրթահամալիր-Եղեգնաձոր» Արատեսյան միասնական ճամբարից. 2020/

Ժամկետը՝ հուլիսի 27-29
Մեկնում՝
Սեբաստացիներ՝ հուլիսի 27-ին, ժամը՝ 09:00-ին, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Կոռնիձորցիներ՝ հուլիսի 27-ին, ժամը՝ 09։00, Կոռնիձորի դպրոցի բակից
Վերադարձը՝ հուլիսի 29-ին, ժամը՝ մինչև 19:00
Մասնակիցները՝ Կրթահամալիրի Ավագ դպրոցի սովորողներ, Կոռնիձոր գյուղի միջն․ դպրոցի դպրոցականներ և ուսուցիչներ
Պատասխանատուներ՝ Վարդան Կարապետյան, Սյուզի Հակոբյան /կրթահամալիրից/, Մանվել Կարապետյան, Մայիս Բաղդասարյան /Կոռնիձորի դպրոցից/
Մարզիչ՝ Հասմիկ Սիմոնյան
Պարուսուցում-երգուսուցումը՝ Մերի Խաչիկյանի և «Ակներ» ազգային երգ ու պարի համույթի

Երթուղին՝
Կրթահամալիրից՝
Երևան-Արտաշատ-Երասխ-Զանգակատուն-Արենի-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես․․․վերադարձը՝ Արատես-Հերմոն-Եղեգիս-Շատին-Սելիմի լեռնանցք-Մարտունի-Վաղաշեն-Ծակքար-Հայրավանք-Երևան-Սուրբ Երրորդություն եկեղեցի
Կոռնիձորից՝ Կոռնիձոր-Գորիս-Սիսիան-Վայք-Եղեգնաձոր-Գետափ-Շատին-Եղեգիս-Հերմոն-Արատես…վերադարձը՝ հետադարձ երթուղով

Նպատակը՝
-Կոռնիձորցի և սեբաստացի սովորողների համագործակցային, միասնական հայրենագիտական-բնապահպանական-հասարակագիտական ամառային բաց ճամբար Արատեսի դպրական կենտրոնում
-«Կրթահամալիր-Կոռնիձոր» հնգամյա կրթական կապերի ամրապնդում

Կանգառներ՝
-Զանգակատուն՝ բրդուճային ընդմիջում աղբյուրի մոտ /սեբաստացիներ/
-Արփա գետի ափ /Վայքի ոլորաններ/՝ բրդուճային ընդմիջում /կոռնիձորցիներ/
-Եղեգիս՝ խմբերի հանդիպում, միասնական քայլք դեպի Զորաց վանք
-Արատես
-Վաղաշենի արշավախմբային ճամբարի կայանատեղի
-Հայրավանք

Ճամբարի աշխատակարգում՝
-«Արատեսի դպրական կենտրոնի» ներկայացում ճամբարականներին
-քայլք դեպի Խաչոց ձոր և ժայռի աղբյուր՝ լող Արատես գետի գյոլերում
-ռազմամարզական պարապմունքներ /Վայոց Ձորի ԱԻՆ/, միասնական քայլք, խաղեր
մրգատու ծառերի ջրում, խնամքի աշխատանքներ
ցախանոցների դասավորում, խոտի հնձում
-Հասարակագիտական քննարկումներ՝ «Սյունիքի ռազմավարական նշանակությունը Հայաստան-հարևաններ հարաբերություններում» թեմայով
-պարերգերի ուսուցում
«Բարբառներ» ակումբ, բարբառային զրույցներ
-Սյունիքի խոհանոց՝ Կոռնիձորի «Բաղի ճաշ /Աջաբսանդալ/ ճաշի պատրաստում
մաթեմատիկայի ֆլեշմոբ․ խնդիրների քննարկում-լուծում /հուլիսի 27/
Սմբատաբերդի բարձունքի նվաճում
-Վայոց Ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետների այցը Արատես…զրույց Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ճամբարի շուրջ
-լող Սևանա լճում /վերադարձին/

Քայլերը՝
-մինչև ճամփորդությունը՝ Կոռնիձորի դպրոցականների հետ միասին ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել Արատես գյուղիԱրատեսի դպրական կենտրոնիԱրատեսի վանքիԱրատեսԵղեգիս գետերի, Զորաց վանքիՍմբատաբերդի, մասին
-կազմել երթուղու քարտեզը
-պայմանավորվել երթուղայինի հետ
-սննդի և ճանապարհածախսի նախահաշվարկ
-սննդի կազմակերպում
-պլանավորել անելիքները և նախապատրաստվել ճամփորդությանը

Արշավական-ճամբարականի անհրաժեշտ պարագաները՝
-ուսապարկ-քնապարկ
-անձնական հիգիենայի պարագաներ
-մարզական հագուստ և կոշիկներ
-լողազգեստ, լողաթափ, արևապաշտպան գլխարկ, արևապաշտպան քսուք, ակնոց, սրբիչ
-օրապահիկ /բրդուճներ/, ջուր-1-ին օրվա նախաճաշի համար
-տՆտեսական ապրանքները՝ Արատեսի պահեստից
-նկարահանող թվային միջոցներ

Արդյունքներ-ամփոփում՝
-Ճամբարի ընթացքն ամփոփվում է ճամբարի մասին պատումներով, ֆոտոշարերով, տեսանյութերով, որտեղ արտացոլված կլինեն ճամբարի օրերին իրականացված աշխատանքները, դրանք հրապարակել բլոգներում, ենթակայքում, կայքում, իսկ կոռնիձորցիները՝ իրենց և դպրոցի ֆեյսբուքյան էջերում․

Նախահաշիվ՝
Տրանսպորտ՝  Մերսեդես-Սպրինտեր-60 LD 077 /20 նստատեղ/, վարորդ՝ Հովիկ Քիշմիրյան, հեռ. 077 577 683
Վարորդին վճարվող գումար՝
80 000 դրամ /կրթահամալիրի մասնակի աջակցությամբ/
Մեկ անձը վճարում է 7 000 դրամ /տրանսպորտի և սննդի համար/

Ծրագիրն՝ ըստ օրերի․

27.07՝ օր 1-ին

  • 09:00՝ մեկնում Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
  • 10։30՝ կանգառ Զանգակատուն գյուղի աղբյուրի մոտ․բրդուճային ընդմիջում
  • 12:00՝ Կոռնիձորի նախագծային խմբի հետ հանդիպում Եղեգիսում, միասնական քայլք դեպի Զորաց վանք
  • 13:30՝ Արատես, իրերի տեղավորում կացարաններում
  • 14։00՝ «Արատեսի դպրական կենտրոնի» ներկայացում ճամբարականներին
  • 15:00՝ միասնական ճաշ
  • 16:00՝  պարուսուցում /պատասխանատու՝ Մերի Խաչիկյան և «Ակներ»
  • 16:00-17։00՝ հանգիստ
  • 17:00՝ Սմբատաբերդի բարձունքի նվաճում
  • 19:00՝ միասնական ընթրիք
  • 21։30՝ մաթեմատիկայի ֆլեշմոբ․ խնդիրների քննարկում-լուծում
  • 23:00՝ քուն

28.07՝ օր 2-րդ

  • 08:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
  • 08։30՝ առավոտյան նախավարժանք
  • 09:00՝ նախաճաշ
  • 09:30 սենյակների մաքրում, տարածքի խնամքի աշխատանքներ
  • 11:00՝ Արտակարգ իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու և ճիշտ ելքերի պարապմունք /պատասխանտու՝ Վայոց Ձորի ԱԻՆ/
  • 12:00՝ լող Արատես գետի գյոլերում
  • 13։00՝ Սյունիքի խոհանոց՝ Կոռնիձորի «Բաղի ճաշ /Աջաբսանդալ/ ճաշի պատրաստում
  • 14:00՝ միասնական ճաշ
  • 15:00 հանգիստ
  • 16:00՝ Վայոց Ձորի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետների այցը Արատես…զրույց Կրթահամալիր-Կոռնիձոր համագործակցային ճամբարի շուրջ
  • 17:00՝ բարեկարգման աշխատանքներ Գեղարվեստի կացարանում և Արատեսի վանքի շրջակայքում
  • 19:30՝ միասնական ընթրիք
  • 20:30՝ Հասարակագիտական քննարկում՝ «Սյունիքի ռազմավարական նշանակությունը Հայաստան-հարևաններ հարաբերություններում» թեմայով
  • 21:30՝ բարբառային զրույցներ երեկոյան խարույկի շուրջ
  • 23:00՝ քուն

29.07՝ օր 3-րդ

  • 07:00՝ վերկաց, հիգիենայի ժամ
  • 07։30՝ առավոտյան նախավարժանք
  • 08:30՝ նախաճաշ
  • 09:00՝ սենյակների և տարածքի մաքրում, տարածքի հանձնում
  • 11:00՝ մրգատու ծառերի ջրում
  • 12։00՝ մեկնում Արատեսից
  • 12:30՝ Կոռնիձորի նախագծային խմբի ճանապարհում Եղեգիսից
  • 14:30՝ ժամանում Վաղաշենի արշավախմբային ճամբար․միասնական պարերգեր ճամբարականների հետ, լող Սևանում
  • 19:00՝ Երևան, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակ

Մասնակիցներ՝

Կրթահամալիրի նախագծային խումբ․
1. Արայիկ Արշակյան՝ 10-րդ դաս․
2․ Հրաչ Հակոբյան՝ 10-րդ դաս․
3․ Սոնա Բիանջյան՝ 11-րդ դաս․
4. Մարգար Ներսեսյան՝ 11-րդ դաս․
5. Մերի Խաչիկյան՝ 12-րդ դաս․
6. Էդուարդ Օսիպյան՝ 12-րդ դաս․
7. Դավիթ Ֆրանգյան՝ 12-րդ դաս․
8. Նարեկ Հովսեփյան՝ 12-րդ դաս․
9. Հարություն Հաջի-Մարտիրոսյան՝ 12-րդ դաս․
10. Լիլիթ Աբրահամյան՝ 2021-22 ուստարվա շրջանավարտ
11. Գոհար Ալավերդյան՝ 2021-22 ուստարվա շրջանավարտ
12. Սոնա Փափազյան՝ 2020-21 ուստարվա շրջանավարտ
13․ Լևոն Երիցյան՝ 9-րդ դաս․, թիվ 84 դպրոց, Աննա Երիցյանի եղբայր
14․ Միլա Շեկոյան՝ 9-րդ դաս․ /Կրթահամալիրի Ավագ դպրոց դիմած նոր սովորող/
15․ Արմինե Գոգինյան՝ դասավանդող

Կոռնիձորի նախագծային խումբ․
1․ Կարեն Կարապետյան՝ 8-րդ դաս․
2․ Նատալի Կարապետյան՝ 8-րդ դաս․
3․ Միքայել Խաչատրյան՝ 9-րդ դաս․
4․ Մանե Միրզաթունյան՝ 9-րդ դաս․
5․ Վիգեն Կարապետյան՝ 10-րդ դաս․
6․ Դիանա Բաղդասարյան՝ 11-րդ դաս․
7․ Ալիսա Ավանեսյան՝ 11-րդ դաս․
8․ Մարիամ Միրզաթունյան՝ 11-րդ դաս․
9․ Եվա Փարսյան՝ 12-րդ դաս․
10․ Արշալույս Հովհաննիսյան՝ 12-րդ դաս․
11․ Շուշաննա Բաղդասարյան՝ 12-րդ դաս
12․ Էլեն Կարապետյան՝ 12-րդ դաս․
13․ Շահանե Աբալյան՝ 12-րդ դաս․

Գիշերակացը՝
Տատիկ-պապիկի,
Գեղարվեստի, Ընտանեկան տնակներում, Ակումբում․

Leave a comment