Ուսումնական պարապմունքը վարում է իրավապաշտպան, հրապարակախոս Վարդան Հարությունյանը

Դեկտեմբերի 8-ին «Պատմություն» առարկայի ծրագրի շրջանակում 9-րդ դասարանում ուսումնական պարապմունքը վարում էր խորհրդային և հայ հասարակական գործիչ, իրավապաշտպան, հրապարակախոս, ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ Վարդան Հարությունյանը։ Պարապմունքի թեման էր՝ «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում»։

Մինչ պարապմունքը, դեկտեմբերի 6-ին սովորողների հետ միասին դիտել ենք «Այլախոհությունը Խորհրդային Հայաստանում» խորագրով տեսանյութը, պատրաստվել հրավիրյալ մասնագետի հետ կազմակերպվելիք ուսումնական պարապմունքին։

Լուսանկարը՝ Վարդան Կարապետյանի /Դիտում ենք տեսանյութը/․

Սովորողները հնարավորություն ունեցան լսելու մի մարդու, ով 1970-ական թվականների վերջին-1980-ականների սկզբին մի խումբ հայ այլախոհների հետ ընդգրկվել է կոմունիստական ամբողջատիրության դեմ պայքարի մեջ՝ մասնակցելով այդ տարիներին Հայաստանում գոյություն ունեցող ընդհատակյա կազմակերպությունների աշխատանքներին, դատապարտվել 8 տարվա ազատազրկման։ Պարոն Հարությունյանի վարած դասի ընթացքում սովորողները լսեցին իրական, կենդանի պատմություն, իրական փաստերով, իրական անուններով, քան գրված է դասագրքերում կամ որևէ այլ աղբյուրում։

Լուսանկարները՝ Սեդա Ստեփանյանի․

30 րոպե պարոն Հարությունյանին լսելուց հետո սովորողները նաև հարցեր ուղղեցին բանախոսին և ստացան բովանդակային պատասխաններ։

Արդյունավետ, հետաքրքիր պարապմունքի մասին ավելին՝ տեսանյութում /տեսանյութը՝ 9-րդ դասարանի սովորող Սեդա Ստեփանյանի/․

Սովորողների լուսաբանումները՝

-Սեդա Ստեփանյան՝ 9․3 դաս․
-Միքայել Շվագիր՝ 9․3 դաս․
-Նարե Կարապետյան՝ 9․3 դաս․
-Նանե Մարտիրոսյան՝ 9․3 դաս․
-Վարազդատ Միքայելյան՝ 9․3 դաս․

Leave a comment