Անվանական մրցանակներ 2022․ «Վանո Սիրադեղյան»

Որպես նախաբան․․․

Մանկավարժական գործունեությունս սկսվեց 2005 թվականի հունվարից՝ Սյունիքի մարզի հեռավոր Խոզնավար գյուղի միջնակարգ դպրոցից, երբ դեռ ուսանող էի, այնուհետև շարունակվեց հարևան Վաղատուր գյուղում, իսկ 2006-ի սեպտեմբերից այն իր բեղուն շրջանը մտավ իմ հայրենի Կոռնիձոր գյուղում։ Ցավոք, այսօր երեք գյուղերն էլ, Սյունյաց աշխարհի մի շարք գյուղերի հետ միասին, դարձել են սահմանային գյուղեր, բայց հպարտ եմ, որ իմ գյուղը՝ Կոռնիձորը, սահմանապահ գյուղ է, կոռնիձորցին չի ընկճվել, չի կոտրվել, ամուր ու ձիգ կանգնած է իր հայրենի գյուղում, հող է մշակում, անասուն պահում, երեխա կրթում, օջախ շենացնում։ Առավել հպարտ եմ, որ իմ ծնողները նույնպես շեն են պահում իմ հայրական օջախը, որտեղ գիշերել, հաց են կիսել սեբաստացի շատ սովորողներ ու դասավանդողներ, և դեռ շատ անգամներ կլինեն․․․ Continue reading “Անվանական մրցանակներ 2022․ «Վանո Սիրադեղյան»”

Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար․ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցով հունվարի 9-27-ը կրթահամալիրում ուսումնական երկրորդ շրջանն էր՝ սեբաստացիական ձմեռային շրջանը․․․սեբաստացի սովորողների համար հավեսի շրջան, ընտրության առավել լայն հնարավորության, ինքնադրսևորման, նոր հմտությունների բացահայտման կարևոր փուլ․․․

Ավագ դպրոցում ճամբարն իրականացվել է ճամբարային ջոկատներով, յուրաքանչյուր սովորող իր հետաքրքրությունների և նախասիրությունների շրջանակում ընտրել է իր ջոկատը, ջոկատի ղեկավարին և այդպես անցկացրել ճամբարային հունվարը։ Ես ղեկավարել եմ 9-11-րդ դասարանների ճամբարականներից ձևավորված 22 հոգանոց հասարակագիտական ջոկատը։ Continue reading “Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար․ամփոփում”

Ձմեռային ազգագրական փառատոնային նախագծեր․ ամփոփում

Հունվարյան ձմեռային ճամբարի շրջանում իմ ղեկավարած ճամբարային ջոկատի հետ Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակում  իրականացրել ենք հետևյալ նախագծերը՝ Continue reading “Ձմեռային ազգագրական փառատոնային նախագծեր․ ամփոփում”

Ձմեռային ուսումնական ճամբար Արատեսում․ամփոփում

Հունվարի 24-26-ը Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների ճամբարականների խումբը Ձմեռային ազգագրական փառատոնի և մարզական խաղերի շրջանակներում Արատեսում էր, որտեղ, ըստ ճամբարի աշխատակարգի, ճամբարականների հետ իրականացրինք  տարբեր հետաքրքիր նախագծային աշխատանքներ՝ քայլքեր,  քայլարշավներ, մարմնամարզական պարապմունքներ, Սյունիքի ամենահայտնի ճաշատեսակներից ավելուկով ապուրի պատրաստում, երեկոյան բարբառային զրույցներ տաք վառարանի շուրջ՝ համեղ պլեճների համտեսով, ուսումնական խաղեր, այլ․․․ Continue reading “Ձմեռային ուսումնական ճամբար Արատեսում․ամփոփում”

Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար․Երկրորդ շաբաթվա ամփոփում

Ավարտվեց նաև ճամբարային երկրորդ շաբաթը, որը, ինչպես փաստում են ճամբարականները, էլ ավելի հագեցած, հետաքրքիր  անցավ։

Շաբաթվա ընթացքում ճամբարականների հետ հասցրեցինք իրականացնել մի շարք հետաքրքիր նախագծեր՝ բարբառային ընթերցումներ կրտսեր սեբաստացիների հետ միասին, այս անգամ՝ Արևելյան դպրոցում, ռազմամարզական և մարմնամարզական պարապմունքներ, ուսումնական պարապմունք Քանդակի դպրոցում, չմշկասահք Երևանի գեղասահքի մարզադպրոցում, այցելություն Երևանի Ժողովրդական արվեստի թանգարան, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Զվարթնոցի տաճար, այլ․․․ Continue reading “Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար․Երկրորդ շաբաթվա ամփոփում”

Ձմեռային ուսումնական ճամբար Արատեսում

«Ձմեռային մարզական խաղեր 2023» և «Ազգագրական փառատոն 2023» ստուգատեսների շրջանակում Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների ճամբարականները իրականացնում են ձմեռային ուսումնական ճամբար Արատեսի դպրական կենտրոնում․․․

Ժամկետը՝ հունվարի 24-26 /եռօրյա/
Մեկնում՝ հունվարի 24-ին, ժամը՝ 09:30, Սուրբ Երրորդություն եկեղեցու բակից
Վերադարձը՝ հունվարի 26-ին, ժամը՝ մինչև 18:00
Մասնակիցները՝ Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների ճամբարային ջոկատներ
Պատասխանատու՝ Վարդան Կարապետյան
Մարզիչ՝ Հասմիկ Սիմոնյան Continue reading “Ձմեռային ուսումնական ճամբար Արատեսում”

Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար․Առաջին շաբաթվա ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական օրացույցով հունվարի 9-31-ը կրթահամալիրում ուսումնական երկրորդ շրջանն է՝ սեբաստացիական ձմեռային շրջանը․․․սեբաստացի սովորողների համար հավեսի շրջան, ընտրության առավել լայն հնարավորության, ինքնադրսևորման, նոր հմտությունների բացահայտման կարևոր փուլ․․․

Ավագ դպրոցում ճամբարն իրականացվում է ճամբարային ջոկատներով, ես ղեկավարում եմ 9-11-րդ դասարանների ճամբարականներից ձևավորված 21 հոգանոց հասարակագիտական ջոկատը։ Continue reading “Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար․Առաջին շաբաթվա ամփոփում”

Հունվարյան ձմեռային ճամբար․Այցելություն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան

Հունվարյան ճամբարի աշխատակարգ
Հունվարյան ուսումնական ճամբարի շրջանում Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների հասարակագիտական ճամբարային ջոկատը Ձմեռային Ազգագրության փառատոնի շրջանակում կայցելի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան․․․ Continue reading “Հունվարյան ձմեռային ճամբար․Այցելություն «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան”