Հունվարյան ձմեռային ճամբար․Ուսումնական գործունեություն Վիգեն Ավետիսի Քանդակի դպրոցում

Հունվարյան ճամբարի աշխատակարգ
Հունվարյան ուսումնական ճամբարի շրջանում Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների հասարակագիտական ճամբարային ջոկատը Ձմեռային Ազգագրության փառատոնի շրջանակում Վիգեն Ավետիսի Քանդակի դպրոցում կիրականացնի ուսումնական գործունեություն՝ պատրաստելով Տիգրան Մեծի դիմապատկերով կավե քանդակներ․․․

Ժամկետ՝ հունվարի 11, 18, ժամը՝ 11։05-12։35
Վայր՝ Հյուսիսային դպրոց, Վիգեն Ավետիսի Քանդակի դպրոց
Մասնակիցներ՝ 9-11-րդ դասարանների հասարակագիտական ճամբարային ջոկատ
Պատասխանատու՝ Ալիս Գևորգյան

Նպատակը՝

  • Ձմեռային Ազգագրության փառատոնի շրջանակում ճամբարային գործունեություն Քանդակի դպրոցում
  • ճամբարականների՝ պլաստիլինով, կավով-թրծակավով աշխատելու հմտությունների զարգացում

Ընթացքը՝

  • Տիգրան Մեծի դիմապատկերով դրամների ընտրություն
  • պլաստիլինով, կավով-թրծակավով աշխատանք
  • աշխատանքների պատկերում կերամիկայի մեջ

Ակնկալվող արդյունք՝
-Ճամբարականների աշխատանքները ներկայացնել  Ձմեռային Ազգագրության փառատոնի ամփոփիչ հավաքին․

Պատմական ակնարկ՝

Տիգրան Մեծի դրամներ՝ Տիգրան Մեծի կողմից հատված դրամներ, որոնց դիմային կողմում պատկերված է Տիգրան Մեծի դիմապատկերը։
«Տիգրան Մեծը դրամների վրա հաճախ պատկերված է կիսանդրու չափով, դասական արվեստի ռեալիստական ոճով, երիտասարդ դիմագծերով, Արևելքի հելլենիստական միապետների նման ածիլված երեսով, բայց գլխին այնպիսի թագով, որի նմանը չկար ժամանակակից և ոչ մի վեհապետի մոտ, ոչ Արևելքում և ոչ էլ Արևմուտքում, բացառյալ Տիգրանին ենթակա Կոմմագենեի արքայի թագը։ Այդ թագը վերևում ավարտված է ճառագայթաձև ելուստներով, երբեմն սղոցի ատամների նման, իսկ ներքևից երկար, մինչև ուսերն հասնող ականջակալներով ու վզկալով, ըստ որում ճակատային մասում թագի վրայից կապված է արքայական ժապավենը և կենտրոնը զարդարված է արևի պաշտամունքի խորհրդանիշներով՝ աստղ՝ երկու արծիվների միջև։ Հաճախ դիտվում են նաև ծիրանու ծալքերը, ճարմանդված աջ ուսի մոտ։ Առնական խրոխտ հայացքով Տիգրան Մեծի պատկերը (միշտ պրոֆիլ դեպի աջ) դրամի վրա վերցված է բուսական նախշերից կամ ուլունքներից հյուսված շրջանակի մեջ։ Դրամի հակառակ կողմերին դրոշմում էին պաշտամունքային իմաստի խորհրդանշաններ, առավելապես երկրի մայր աստվածուհու կերպարը, բազմած ժայռաբեկորի վրա, ձեռքին արմավենու ճյուղ, բրգաձև թագը գլխին, իսկ ոտքերի տակ ջրի աստվածության անձնավորումը՝ լողացող մարդու մերկամարմին կերպարանքով»։
Աղբյուրը՝ այստեղ․

Leave a comment