Ձմեռային ուսումնական ճամբար Արատեսում․ամփոփում

Հունվարի 24-26-ը Ավագ դպրոցի 9-11-րդ դասարանների ճամբարականների խումբը Ձմեռային ազգագրական փառատոնի և մարզական խաղերի շրջանակներում Արատեսում էր, որտեղ, ըստ ճամբարի աշխատակարգի, ճամբարականների հետ իրականացրինք  տարբեր հետաքրքիր նախագծային աշխատանքներ՝ քայլքեր,  քայլարշավներ, մարմնամարզական պարապմունքներ, Սյունիքի ամենահայտնի ճաշատեսակներից ավելուկով ապուրի պատրաստում, երեկոյան բարբառային զրույցներ տաք վառարանի շուրջ՝ համեղ պլեճների համտեսով, ուսումնական խաղեր, այլ․․․

Եռօրյա ճամբարն անցավ բավականին կարգապահ, կազմակերպված ձևով, 14 ճամբարականները սիրով մասնակցեցին ճամբարային գործունեության բոլոր ձևերին, միմյանց հանդեպ ուշադիր, օգնող, հոգատար վերաբերմունք էին դրսևորում, իրար հասկանում, զրուցում, շփվում, ինչը յուրաքանչյուր ճամբարի կարևոր ակնկալվող արդյունքներից պետք է լինի։

Ազգագրական փառատոնի շրջանակում ճամբարականների հետ իրականացրել ենք բարբառային համեղ զրույց տաք վառարանի շուրջ՝ համեղ պլեճների համտեսով՝

Ազգագրական փառատոնի շրջանակում նաև ճամբարականները վայելեցին Սյունիքի ավանդական խոհանոցի ամենահայտնի ճաշատեսակներից մեկը՝ ավելուկով ապուր, որի պատրաստման ողջ ընթացքը կարող եք տեսնել տեսանյութում՝

Հետաքրքիր, կայացած ճամբարի մասին պատմում են ճամբարականները՝

Ճամբարի համակարգող՝ Վարդան Կարապետյան
Մարզիչ՝ Հասմիկ Սիմոնյան

Leave a comment