Հունվարյան ձմեռային ուսումնական ճամբար․Երկրորդ շաբաթվա ամփոփում

Ավարտվեց նաև ճամբարային երկրորդ շաբաթը, որը, ինչպես փաստում են ճամբարականները, էլ ավելի հագեցած, հետաքրքիր  անցավ։

Շաբաթվա ընթացքում ճամբարականների հետ հասցրեցինք իրականացնել մի շարք հետաքրքիր նախագծեր՝ բարբառային ընթերցումներ կրտսեր սեբաստացիների հետ միասին, այս անգամ՝ Արևելյան դպրոցում, ռազմամարզական և մարմնամարզական պարապմունքներ, ուսումնական պարապմունք Քանդակի դպրոցում, չմշկասահք Երևանի գեղասահքի մարզադպրոցում, այցելություն Երևանի Ժողովրդական արվեստի թանգարան, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարան, Զվարթնոցի տաճար, այլ․․․

Պետք է նորից կրկնեմ, որ մանրամասն նկարագրված աշխատակարգը կարգապահ և կազմակերպված է դարձնում ճամբարը, ճամբարական-սովորողը չի կարող ձանձրանալ, եթե գիտի՝ օրվա որ ժամին ինչով է զբաղված, ճամբարային ինչ գործունեության է մասնակցում։ Այս առումով ճամբարի երկրորդ շաբաթը ևս համարում եմ ստացված, կայացած, իմ ջոկատը բավական հագեցած շաբաթ ունեցավ, որի մասին կարող եք կարդալ ճամբարականների՝ ըստ օրերի լուսաբանումներում․

Վեցերորդ օր՝

Յոթերորդ օր՝

Ութերորդ օր՝

Իններորդ օր՝

Տասներորդ օր՝

Երկրորդ  շաբաթվա ավարտին էական խնդիրներ-դժվարություններ չեն արձանագրվել, ճամբարականներն ավելի կարգապահ, ակտիվ մասնակցություն ունեցան ճամբարային գործունեության բոլոր ձևերին։ Իսկ առջևում ձմեռային ճամբարի երրորդ շաբաթն է, որը, կարծում եմ, էլ ավելի հավես կանցնի, քանի որ նախատեսել ենք եռօրյա ճամբար իրականացնել Արատեսում․․․

Ճամբարային երկրորդ շաբաթվա ֆոտոընտրանուց՝

Ճամբարականների շաբաթական ամփոփումներ՝

Ջոկատի ղեկավար՝ Վարդան Կարապետյան

Leave a comment