Հունիսյան ուսումնական ճամբար․ամփոփում

Մայիսի 30-հունիսի 10-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ուսումնական չորրորդ շրջանն էր՝ հունիսյան ամառային ուսումնական ճամբար, սեբաստացի սովորողի համար սպասված շրջան, հավեսի շրջան՝ քայլքի, ճամփորդության, զրույց-քննարկումների, ճամբարային խաղերի, այլ․․․
Ավագ դպրոցում ճամբարն իրականացվել է ճամբարային ջոկատներով, յուրաքանչյուր սովորող իր հետաքրքրությունների և նախասիրությունների շրջանակում ընտրել է իր ջոկատը, ջոկատի ղեկավարին և այդպես անցկացրել ճամբարային հունիսը․․․

Ես ղեկավարել եմ 10-11-րդ դասարանների ճամբարականներից ձևավորված 17 հոգանոց հասարակագիտական ջոկատը։ Ճամբարի առաջին օրը ճամբարականների հետ միասին քննարկել ենք ճամբարի՝  նախապես հրապարակված աշխատակարգը, նախապես մշակված ճամբարային ուղղությունները,  լսել ճամբարականների առաջարկները, արված առաջարկների հիման վրա կատարել համապատասխան փոփոխություններն ու լրացումները՝ վերջնական տեսք տալով ճամբարի աշխատակարգին։

Ավագ դպրոցի 10-11-րդ դասարանների հասարակագիտական ճամբարային ջոկատի հունիսը կազմակերպվել-իրականացվել է հետևյալ ուղղություններով՝

Հասարակագիտական ջոկատի ճամբարն իրականացվել է կազմակերպված, խաղաղ, առանց լարումի, վերը ներկայացված ուղղություններին համապատասխան, որը փաստում են նաև ճամբարականները՝ իրենց շաբաթական լուսաբանումներում և ամփոփիչ պատումներում՝

Առաջին շաբաթվա ամփոփումներ՝

Ճամբարի ողջ ընթացքում էական դժվարություններ, խնդիրներ չեմ ունեցել, ամեն ինչ անցել է սահուն, ճամբարականների մեծ մասը մասնակցել են ճամբարային գործունեության բոլոր ձևերին, միայն մեկ խնդիր կառանձնացնեմ, որին գրեթե բոլոր՝ և՛ ձմեռային, և՛ ամառային ճամբարների շրջանում բախվում ենք․․․որոշ  ճամբարականներ այդպես էլ չներառվեցին ճամբարային կյանքում, նրանցից երկուսը ընդհանրապես չեն ներկայացել ճամբարին՝
-Ծատուրյան Վահե-10-րդ դաս․
-Խանբաբյան Զավեն՝ 11-րդ դաս․
մեկը հատուկ կարիքով սովորող է, բայց մեծամասամբ հաճախել է, ներկա է գտնվել դասարանային պայմաններում իրականացված աշխատանքներին՝
-Այվազյան Տիգրան
երեք ճամբարական մասամբ են հաճախել, բայց որևէ աշխատանք չեն կատարել, ճամբարային գործունեության որևէ ուղղություն արտացոլված չէ նրանց բլոգներում՝
-Հարությունյան Յուրի-11-րդ դաս․
-Դոխոյան Սամվել՝ 11-րդ դաս․
-Հովսեփյան Նարեկ՝ 11-րդ դաս․
-Պետրոսյան Արկադի՝ 11-րդ դաս․

Ճամբարային առօրյան՝ ֆոտոշարով․

Ճամբարականների լուսաբանում-ամփոփումները՝

1․ Վահան Ավետիսյան՝ 10-րդ դաս․
2․ Զառա Բաբայան՝ 10-րդ դաս․
3․ Սոնա Մանջիկյան՝ 10-րդ դաս․
4․ Սոնա Բիանջյան՝ 10-րդ դաս․
5․ Հարություն Հաջի-Մարտիրոսյան՝ 11-րդ դաս․
6․ Մարգար Ներսեսյան՝ 11-րդ դաս․
7․ Մերի Խաչիկյան՝ 11-րդ դաս․
8․ Դավիթ Ֆրանգյան՝ 11-րդ դաս․
9․ Էդուարդ Օսիպյան՝ 11-րդ դաս․
10․ Միքայել Բաբուջյան՝ 11-րդ դաս․

Ճամբարային ջոկատի ղեկավար՝
Վարդան Կարապետյան

Leave a comment