«ԱԿՏԻՎ ՔԱՂԱՔԱՑԻ» ՆԱԽԱԳԻԾ-ԿԼՈՐ ՍԵՂԱՆ-ՔՆՆԱՐԿՈՒՄ

ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՈՒՍՈՒՑՄԱՆ ՍՏՈՒԳԱՏԵՍ-ՆՈՅԵՄԲԵՐԻ 14,  ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆԹԵՐՑԱՍՐԱՀ

Այսօր Մայր դպրոցի կենտրոնական ընթերցասրահում կազմակերպել էի կլոր սեղան-քննարկում 8-րդ դասարանների սովորողների մասնակցությամբ, որի ընթացքում սովորողներն ամփոփեցին «Ակտիվ քաղաքացի» նախագծի առաջին փուլի արդյունքները:

Սովորողները ներկայացրեցին իրենց բնակավայրերում կատարած ուսումնասիրությունների արդյունքում բացահայտված հիմնախնդիրները:

Պետք է նշեմ, որ սովորողները լավ էին աշխատել և ակտիվ ու անկաշկանդ ներկայացնում էին իրենց բնակավայրի հիմնախնդիրները՝ հետաքրքիր փաստարկներով և լուսանկարներով:

Նախագծի բոլոր մասնակիցներին լսելուց հետո՝ մյուս սովորողները ևս, ովքեր ընդգրկված չէին նախագծում, ոգևորված իրենց ընկերների ելույթներով, սկսեցին բարձրաձայնել իրենց բնակավայրերի հիմնախնդիրների մասին և ցանկություն հայտնեցին ընդգրկվել մեր նախագծային խմբում:

23561329_762758810574547_344132978965177205_n

Ամփոփելով առաջին փուլում սովորողների կատարած աշխատանքը՝ մենք միասին որոշեցինք մեր հաջորդ՝ երկրորդ փուլի անելիքները:

 

 

 

Leave a comment