ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ…

Դեկտեմբեր ամսվա ընթացքում պատրաստվում եմ իրականացնել հետևյալ նախագծերը՝

  1. «Ակտիվ քաղաքացի» նախագծի երկրորդ փուլի իրականացում/ Առաջին փուլն իրականացրել և ամփոփել ենք/, այն է՝ միջին դպրոցի սովորողներից կազմված խմբով  կատարել համայնքային հիմնախնդիրների բացահայտում և ուսումնասիրություն Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի տարածքում/մասնակիցներ՝ միջին դպրոց, 8-րդ դասարանների սովորողներ/.

  2. ՈՒսումնական ճամփորդություն … Օշական՝ «Մեսրոպ Մաշտոց, Հայոց գրերի գյուտը-Ոսկեդար» նախագծային թեմայի շրջանակում/մասնակիցներ՝ միջին դպրոց, 7-րդ դասարանների սովորողներ/.

  3. Քայլք դեպի Եռաբլուր՝ «Արցախյան ազատամարտը, Արցախյան հերոսներ» նախագծային թեմայի շրջանակում/ մասնակիցներ՝ ավագ դպրոց, 9-րդ դասարանների սովորողներ/.

  4. Փաստավավերագրական ֆիլմի դիտում Տիգրան Մեծի մասին՝ «Հայաստանն աշխարհակալ տերություն…Տիգրան 2-րդ Մեծ» նախագծային թեմայի շուրջը/մասնակիցներ՝ ավագ դպրոց, 10-րդ դասարանների սովորողներ/.

Leave a comment